Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության պահուստային ֆոնդը սպառվել է. դպրոցների համար փող չկա, բայց ոստիկանության համար 150 նոր մեքենա ենք գնում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի լարվածությունը գնալով ավելի ու ավելի է զգացնել տալիս։ Տարեվերջից մի քանի ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլևս չկան ազատ միջոցներ՝ անգամ չնախատեսված հրատապ ծախսերը ֆինանսավորելու համար։

Պահուստային ֆոնդը գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված է, օրերս կայացած կառավարության նիստում, երբ քննարկվում էր հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցներով ապահովելու նպատակով գումար հատկացնելու հարցը, խոստովանեց ֆինանսների նախարարը։ «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ երկրի գլխավոր ֆինանսիստն առաջարկեց որոշում ընդունելուց առաջ նախ լուծել ֆինանսական միջոցների խնդիրը։

Ֆինանսական միջոցների խնդիրը, բնականաբար, կարող է լուծվել բյուջեի շրջանակներում։ Ֆինանսական միջոցների այլ աղբյուր կառավարությունը չունի։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ կլինի վերանայել այլ ծրագրերը։ Բյուջեի մուտքերի գերակատարման վրա անիմաստ է հույսը դնել։ Անգամ ճշգրտումներից ու լուրջ կրճատումներից հետո՝ բյուջեն եկամուտների ապահովման խնդիր ունի։ Դեռ պետք է մտածել, թե ինչի հաշվին պիտի կատարվեն չստացված միլիարդավոր դրամ եկամուտների շրջանակներում նախատեսված մյուս ծախսերը։

Հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցներով ապահովելու համար գումարներ, անշուշտ, կգտնվեն։ Այլ կերպ չի կարող լինել, եթե ուզում ենք սկսել նոր ուսումնական տարին։ Կարևոր չէ, որ 1 ամսվա ծախսը հասնելու է մի քանի հարյուր միլիոն դրամի։ Գումարի հատկացումը հրատապ է և պետք է կատարվի՝ անկախ նրանից, կլինի պահուստային ֆոնդի՞, թե՞ այլ ծախսերի հաշվին։

Խնդիրն ամենևին էլ դա չէ։ Զարմանալին այն է, որ այդ պայմաններում կառավարությունը շարունակում է իրեն ճոխություններ թույլ տալիս։

Խոսքն այդքան չարչրկված պարգևավճարների մասին չէ, որը ստանալու համար իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կենաց ու մահու կռիվ են տալիս, չնայած երկիրը կանգնած է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ։ Խոսքն այն ծախսերի մասին է, որոնք այս պահին ոչ միայն հրատապ, այլև ոչնչով արդարացված չեն։

Մինչ տնտեսական ճգնաժամը մեր երկրում շարունակում է խորանալ, իսկ ֆինանսական միջոցների սղությունն աչք է ծակում, իշխանությունները կարող են իրենց թույլ տալ ավելի քան 4 մլն դոլար վճարել՝ ոստիկանության նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 նոր տրանսպորտային միջոց գնելու նպատակով։ Կարծես խնդիրն այսօր այդքան հրատապ է։ Եթե ճգնաժամից առաջ դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ նման ճոխ ծախսեր կատարելու իշխանությունների շահագրգռվածությունը, ապա հիմա դա ոչնչով արդարացված չէ։ Կան շատ ավելի հրատապ ու անհրաժեշտ ծախսեր, քան ոստիկանության համար 150 նոր տրանսպորտային միջոցների գնումն է։

Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, բյուջեն պարտքեր է կուտակում, և յուրաքանչյուր լումայի արդյունավետ իրացումն անհրաժեշտություն է։ Ոչինչ չէր խանգարի, եթե ոստիկանության նոր պարեկային ծառայությունը գործեր ոչ թե հաջորդ, այլ մեկ տարի ուշացումով, կամ ինչ-որ ժամանակ բավարարվեին առկա տրանսպորտային միջոցներով։ Հատկապես որ, ավտոմեքենաների պակաս ոստիկանությունում չկա, ու չպետք է ձևականությունների հետևից ընկնել։ Ի վերջո՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը։ Նոր տրանսպորտային միջոցներն ու հանդերձանքը չէ, որ պետք է փոխեն ոստիկանության աշխատանքի որակը։

Այս ճգնաժամային իրավիճակում 4 մլն դոլարը փոքր գումար չէ մեր բյուջեի համար և կարող էր ուղղվել տնտեսական որևէ ծրագրի իրականացմանը կամ այլ, ավելի հրատապ խնդիրների լուծմանը։ Իսկ պարեկային ոստիկանության ստեղծումը կարող էր սպասել։ Այսքան տարի եթե չկար, կարող էր ևս մեկ տարի չլինել։ Դրանից մեծ ողբերգություն չէր լինի։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում անմտություն է նման ճոխություններ թույլ տալը։ Դա որևէ հավելյալ արդյունքը չի ստեղծում մեր տնտեսության համար։ Ճգնաժամի ժամանակ պետք է խուսափել այդպիսի ծախսեր կատարելուց։

Պետության գանձարանը դատարկվում է, ու պետք է մտածել ոչ թե պարտքերի, այլ տնտեսության աշխուժացման, նոր ծրագրերի իրականացման և ներքին տնտեսության մեջ գոյացող հարկերի ավելացման հաշվին ֆինանսական միջոցների սղության խնդիրները լուծելու մասին։ Այլապես պարտքերը հետո ավելի են ծանրացնելու տնտեսության ու պետության բեռը։

Մեր տնտեսությունը հիմա գտնվում է անմխիթար վիճակում, ու այդ վիճակից դուրս գալու համար ֆինանսական միջոցներ են պետք։ Վարկերը սուբսիդավորելը շատ քիչ է տնտեսությունն այս վիճակից հանելու համար։ Դրանով ավելի շատ լավություն ենք անում բանկերին, քան թե տնտեսությանն ու մյուս շահառուներին։

Զարմանալի չէ, որ կառավարությունը հաճախ գումարները ծախսում է, բայց արդյունք չկա։ Գրեթե բոլոր ոլորտներում ունենք խորը անկում։ Պակասել են ֆինանսական ներարկումները, որոնք, առանց այդ էլ, քիչ էին։

Այն, որ կառավարության պահուստային ֆոնդն արդեն այժմվանից դատարկ է, ամենևին էլ լավ բանի մասին չի խոսում։ Տարեվերջին դեռ բավական ժամանակ կա, ու առայժմ հայտնի չէ, թե առաջիկայում մեզ ինչ նոր անակնկալներ կարող են սպասվել՝ ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ շարունակվող համաճարակի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Հրատապ ծախսեր միշտ էլ կարող են առաջանալ, ու պետք է պատրաստ լինել դրան։ Առավել ևս, որ հայտնի չէ, թե համավարակն ինչքան կարող է շարունակվել։

Չնայած վերջին շրջանում այն նահանջել է, այնուհանդերձ վարակվողները քանակը դեռ քիչ չէ։ Չհաշված, որ ուսումնական տարին նոր է մեկնարկում, ու դա կարող է նոր խնդիրներ ստեղծել։

Համավարակի հերթական ալիքի բռնկման վտանգները մեծ են նաև սեզոնայնության հետ կապված։

Այնպես որ, մեզ դեռ շատ փորձություններ կարող են սպասվել՝ իրենց տնտեսական ու ֆինանսական հետևանքներով։ Դրանց պետք է պատրաստվել և ոչ թե եղած սակավ ռեսուրսներն էլ քամուն տալ, ինչ է թե՝ որոշ մարդիկ այդպես են ուզում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված