Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել լեզվի գույնը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ երբեմն միայն մարդու լեզուն զննելն անգամ բավական կլինի նրա առողջական վիճակի մասին պատկերացում կազմելու համար։ 

Մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում իրենց լեզվին, մինչդեռ բժիշկները վստահ են, որ սա այն օրգաններից է, որը կարող է բավական շատ բան պատմել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Մասնագետների խոսքով՝ լեզվի գույնը կարող է հուշել մի շարք խանգարումների կամ հավանական հիվանդությունների մասին՝ օգնելով ժամանակին նկատել դրանք: Բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Շիպկովը «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում նշել է, թե առողջական որ խնդիրներն են դրսևորվում լեզվի գույնի փոփոխություններով։

Բժշկի խոսքով՝ լեզվի վրա առաջացած արտահայտիչ սպիտակ փառը կարող է լինել նշիկաբորբի, գրիպի, թունավորման կամ դիզենտերիայի ախտանշան։ Եթե այն նկատվում է միայն լեզվի հիմնային հատվածում, ապա չի կարելի բացառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հավանականությունը։

Չափազանց գունատ լեզուն կարող է հուշել սակավարյունության մասին, մինչդեռ վառ դեղին փառով պատված լեզուն նախազգուշացնում է լյարդի հիվանդությունների մասին։ Այս դեպքում մեծ է հեպատիտի, խոլեցիստիտի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման հավանականությունը։

Եթե փառի պատճառով լեզուն ձեռք է բերում կանաչավուն երանգ, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել տասներկումատնյա աղիքի կամ լեղապարկի հետ կապված խնդիրներով, իսկ լեզվի մոխրագույն երանգը հուշում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների մասին, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, ստամոքսի քաղցկեղն ու քրոնիկ գաստրիտը։ Ընդ որում՝ սովորաբար մոխրագույն փառն առաջանում է լեզվի ծայրին կամ մեջտեղի հատվածում։

Ինչպես նշում է մասնագետը, լեզուն վառ կարմիր երանգ է ստանում ալերգիաների, վարակների, բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների դեպքում, մինչդեռ վառ վարդագույն երանգը բնորոշ է նշիկաբորբին կամ Կավասակիի համախտանիշին։

Լեզվի կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել երիկամների ու թոքերի հիվանդություններով։ Եթե կապտում է լեզվի ստորին հատվածը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սրտի հիվանդություններով։ Բացի այդ, մուգ շագանակագույն լեզուն հուշում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումների մասին, իսկ սև լեզուն՝ աղիների բորբոքային հիվանդությունների մասին։

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Սառցադաշտագետները առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան վրա գտնվող սառցադաշտը Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր
Ամենադիտված