Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանի նոր հրամանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, երկրորդը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) և 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)՝ Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա,կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ՝ դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում։

«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի՝ տղաների և աղջիկների՝ անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով) ։

Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկայի ուսուցմանը Ուսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում կամ դասասենյակում (համապատասխան տեխնիկայի և դասասենյակի առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում՝ ապահովելով սույն հավելվածով սահմանված՝ տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը:

«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում՝ պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին՝ անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:

 

 
 
 
Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա ԶախարյանՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վեցովկա գյուղը․ ՊՆ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապեսԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը ( 21 մայիս)Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՌեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»Մերժվածության համը. «Փաստ»Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ամենադիտված