Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսի կենտրոնում՝ Մեծ համերգասրահի (Ֆիլհարմոնիայի) շենքի մոտ, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru կայքը։ Դեպքի վայրում են փրկարարական խմբեր, ոստիկանությունը։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ մեկ մարդ զոհվել է, երեք մարդ տուժել է։ Նախնական տեղեկատվության համաձայն, Ֆիլհարմոնիայի հարևանությամբ գտնվող «Դեժավյու» ակումբում գազի բալոն է պայթել։