Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կառավարում է քմահաճույքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական սկզբունքայնության և սեփական քաղաքական ցանկություններին վերջնականապես իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը չի կանգնում ոչինչի առաջ, դրանում մենք քանիցս համոզվելու առիթ ունեցել ենք։ Երկու տարի տևող «դաժան մարտերի» արդյունքում Փաշինյանը կարծես կարողանում է ՍԴ հարցը լուծել իր ուզածով։ Թեպետ այդ ճանապարհին կանգ չառավ ո՛չ օրենքների, ո՛չ Սահմանադրության խախտումների առաջ, նրան անգամ չզսպեց այն, որ ՍԴ դատավորները հնարավոր է իրենց իրավունքները վերականգնեն միջազգային դատական կարգով, ու դրանով խայտառակ լինի մեր երկիրը։ Ըստ էության, սակայն, հարցը դեռ չլուծած՝ Փաշինյանը հասկացել է, որ ոչինչ էլ չի լուծվել։ Փաստ է այն, որ նա առաջին հերթին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ՝ որպես ՍԴ ղեկավարի, քանի որ նրան փոխելով՝ կառույցն ամբողջությամբ իր ձեռքը կվերցներ։ Իրավաբան մասնագետները, հանրային գործիչները համառորեն փորձում էին Փաշինյանին բացատրել, որ Թովմասյանը կոլեգիալ մարմին հանդիսացող ՍԴ-ում ընդամենը մի ձայն ունի, որ նա որևէ լծակ չունի ազդելու մյուս դատավորների կամքի վրա, բայց դա վարչապետի համար անհասկանալի էր։

Հիմա, երբ ՍԴ-ն Փաշինյանի համար կառավարելի է դառնում, փորձում է սահմանադրական փոփոխություններով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորել ու ստեղծել Գերագույն դատարան։ Ժամանակին կյանքի կոչված դատարանակազմության բարեփոխումների ողջ տրամաբանությունն այն էր, որ լիներ եռաստիճան դատական համակարգ, բայց Վճռաբեկ դատարանի նախագահը չլիներ բոլոր դատավորների «պետը», որպեսզի տարբեր ատյանի դատավորներ ավելի անկախ գործեին։ Բայց սա էլ չի տեղավորվում Փաշինյանի ուղեղում։ Ինքը հայտարարել է, որ չի միջամտելու դատարանների գործերին ու չի զանգելու ոչ մի դատավորի, բայց իրականում ինքն ուզում է դատական համակարգի կոշտ բուրգ ստեղծել ու նրա գլխին իր մարդուն կարգել, որպեսզի նրան ասի ու նա ամեն ինչ անի։

Այսօր վարչապետին զեկուցում են, որ Առաջին ատյանի դատարանը կարող է մի որոշում ընդունել, հետո վերաքննիչը՝ մեկ այլ, իսկ վճռաբեկը՝ կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ կբեկանի ու կվերադարձնի դարձյալ առաջին ատյան, կա՛մ ինքը վերջնական որոշում կկայացնի։ Ու այս համակարգում ամեն ինչ այնքան խառն է անտեղյակ մարդու համար, որ դա ուղղակի Փաշինյանին նյարդայնացնում է, նա չի կարող կառավարել մի կառույց, որը բուրգ չէ։ Բայց եթե այս ամբողջ դատական համակարգը մտցնում ես մեկի տակ, դրան էլ գումարում ՍԴ ֆունկցիան, այս ահռելի կառույցն էլ ո՞վ կարող է ղեկավարել, եթե ոչ դատական համակարգի համար մի պատահական մարդ, մի ճյուղային նշանակության «քաջնազար»․ որ հանգիստ կհամաձայնվի գնալ ու ասել՝ էս կողմ անցեք, էն կողմ անցեք։

Գործից հասկացող շատ քիչ մասնագետներ կհամաձայնվեն այդ մեքենան ղեկավարել, երբ քաջ գիտակցում են, որ նաև վարչապետի կողմից ուղիղ ցուցումներ են լինելու՝ անպիսի վճիռներ կայացնելու, որ բանական դատավորի ուղեղի մեջ չի տեղավորվելու։ Քանի որ Հայաստանը փոքր գյուղ չէ, ոչ էլ գերտերություն, կնշանակի Հայաստանի ղեկավարը պետք աշխատի իշխանությունների տարբեր թևերի փոխլրացումների ու հակակշիռների պարագայում, որ աշխատելու է անկախ լրատվամիջոցների խոշորացույցի տակ, որ պետք է հաշվի նստի միջազգային կառույցների հետ, երբ մեր երկիրը նրանց լիիրավ անդամ է, ու պարտավորվել է գործել այդ կառույցների ընդհանուր համակեցության կանոնների շրջանակներում։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև
Ամենադիտված