Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գործում է բոլորն ընդդեմ մեկի ձևաչափը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

- Պարոն Քեռյան, վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ։ Որքան՞ով է իրատեսական վարչապետի այս հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում է ունենալ կոռուպցիայից զերծ պետություն ու հասարակություն։

- Եթե մենք նայենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր նախորդ  պատմությանը, ապա մենք կտեսնենք, որ այստեղ ամեն ինչ չի որ ճիշտ էր և շատ բաներ գլխիվայր էր շուռ տված, օրինակ՝ շատ չխորանալով պատմության մեջ ես ասեմ,  վերջին 10-15 տարիներին,  Հայաստանում  տրամադրում էին տարբեր դրամաշնորհներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, զավեշտալին և ծիծաղելին այն էր, որ դրանք տրվում էին այն մարմիններին, որոնք որ ամենակոռումպացվածն էին, այսինքն դրամաշնորհ էին տրամադրում, օրինակ՝ կառավարությանը կամ առանձին կառավարական մարմիններին, որոնք պետք է վերացնեին կոռուպցիան, օրինակ՝ իրավապահ մարմիններում, հարկային, մաքսային ծառայություններում և այլն։ Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հենց կոռուպցիոն ռիսկերն ավելի շատ այս մարմիններում են։ Կոռուպցիայի դեմ պայքարը ըստ էության կարելի է բնութագրել ասենք Դոն Քիշոթի գրոհը հողմաղացների դեմ, և որպեսզի տպավորություն ստեղծվեր այդ պայքարի սլաքը ուղղում էր այնպիսի ուղղությամբ, որոնք որ ըստ էության, ճիշտ է կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, բայց ոչ այն մակարդակով, որ իրականում կարող էին վտանգել պետական բյուջեն, պատական անվտանգությունը։ Օրինակ՝ առողջապահական բնագավառում գտնում էին երկու բուժքույր, ովքեր երկուսով միասին 20000 դրամ էին վերցրել հետո կիսվել, և սա դիտում էին կոռուպցիայի դեմ պայքարի համար փայլուն հաղթանակ, կամ ասենք թե գտնում էին մի դասաֆոսի, որը որ 50 կամ 60 դոլարի շեղում էր, կամ բժշկի, կամ ուսուցչի, որոնք, որ իրականում ծիծաղելի էին, իսկ իրական կոռուպցիոն ռիսկերը թաքնված էին առաջին հերթին  հարկային մարմիններում, մաքսային ծառայությունում, դատարաններում, դատախազություններում, տարբեր ուժային կառույցներում, որոնք, որ ըստ էության, պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարով։ Կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը կարծես չէր հստակեցվում, երբեմն  մի փոքր կաշառակերությունը, որը որ իր դրամական ծավալով կարող էր լինել 50-100 դոլարի սահմաններում հավասարեցվում էր, օրինակ՝ պետական բյուջեի տասնյակ  միլիոնավոր դոլարների վատնման և այս խառնաշփոթությունը, ոչ ճիշտ թիրախավորումը, ռազմավարության պակասը նախորդ տարիներին, ըստ էության կոռուպցիայի դեմ պայքարը տարել է անհաջողության, ձախողման։ Հատկապես բանակը, որտեղ կոռուպցիոն  ռիսկերը շատ ավելի մեծ են եղել և մենք տեսնում ենք թե այս ամբողջ ընթացքում ինչքան մեծ ծավալի  կոռուպցիա է եղել, բայց դրա դեմ պայքարը եղել է անարդյունավետ, զրոյական։ Հիմա իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները փորձում են շտկել սա և, ելնելով արևմտյան փորձից, ստեղծել են կոռուպցիայի դեմ պայքարի այդ հանձնաժողովը։ Ինձ թվում է՝ հիմա շատ վաղ է ինչ որ գնահատական տալ, որովհետև այդ հանձնաժողովը նոր է ձևավորվել և ի՞նչ արդյունք կունենա, իսկապես նրանք կկարողանան  կոռուպցիան արմատախիլ անել թե ոչ կարելի է կանխատեսել, բայց կոնկրետ տվյալ դեպքում կանխատեսելը շատ անցանկալի գործ է, որովհետև պետք է աշխատեն նոր տեսնենք։ Ինչ վերաբերվում է ձեր հարցադրմանը, դա ճիշտ հարցադրում էր, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ունենալ երկու երես, մի տարադրամի երկու երեսն է, մի երեսին կոռուպցիոն գործարքների հայտնաբերումն է, այդ գործարքների հեղինակների պատժումն է, մյուս երեսին՝  կանխարգելումն է, հիմա վարչապետը նշել է, կարևորել է կանխարգելումը, դա նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի  արդյունավետ ձև է, երբ որ ասենք կոռուպցիոն երևույթների արմատներն են վերացնում, որից հետո անմիջապես այդ ոլորտում կոռուպցիան վերանում է, եթե այդ ոլորտում կոռուպցիոներներին վերացնեն, բայց արմատները թողնեն ապա նշանակում է, որ անընդհատ պետք է զբաղվեն այդ կոռուպցիայի հայտնագործմամբ և վերացմամբ։ Օրինակ՝ ես կրթության բնագավառի աշխատող եմ և գիտեմ, որ կարող է լինել կոռուպցիոն երևույթներ ընդունելության քննությունների ժամանակ, որը միշտ եղել է, ավելի լավ չի՞ փոխել քննությունների ձևը, որ ընդհանրապես  հնարավոր չլինի տանել կոռուպցիոն ճանապարհով, քան  պատժենք մարդկանց, որոնք երբեմն հնարավոր է զբաղվել են դրանով։ Կամ, օրինակ՝ հարկային ոլորտում, եթե կա կոռուպցիոն երևույթներ, պարզենք, թե  դա ինչից է գալիս, գուցե սխալ հարկային օրենքներից, սխալ հարկային քաղաքականությունից, անիմաստ հարկերից, որոնք ստիպում են հարկատուներին գնալ անօրինական քայլերի, ուրեմն պետք է փոխել հարկային օրենսդրությունը, որ դա հարմար լինի բոլոր տնտեսվարողներին, որ տնտեսվարողի համար ավելի կարևոր լինի, ավելի հարմար լինի օրինական հարկեր տալը, քան գնալ հարկային աշխատողի հետ կոռուպցիոն  գործարքի և հարկեր չվճարի։ Ի դեպ ասեմ, որ գործարարների համար այդ առաջին տարբերակը ավելի ձեռնտու է: Հայաստանում եղել է այնպիսի հարկային օրենքներ, հարկային քաղաքականություն, որ գործարարները ստիպված են եղել գնալ կոռուպցիոն ճանապարհով՝ կաշառք տալ, հարկ չմուծել, իսկ եթե հարկ մուծելը չի խանգարելու բիզնեսին, բնականաբար, մարդը «խելագար» չի գնա կաշառք տա և հարկը չմուծի։ Այն երկրները, որտեղ այս ոլորտում կոռուպցիան վերացրել են, վերացրել են միայն այս փոփոխությունների շնորհիվ։ Այս առումով գուցե վարչապետի հարցադրումը կարելի է հասկանալ, կանխարգելել, որ կոռուպցիա տեղի չունենա և ոչ թե գնալ կոռուպցիոներների ոչնչացման  ճանապարհով։ Նույնն է ասենք օրինակ մաքսայինում, պետք է այնպիսի խելամիտ մաքսեր սահմանեն, որ քաղաքացին մաքսը վճարի և ապրանքը ներկրի, և իրեն ձեռնտու լինի մաքսը վճարելուց հետո ապրանքը իրացնելը, ոչ թե այնպիսի մաքս  սահմանել, որ ներկրողը հասկանա, որ այդ մաքսի մուծումից հետո այլևս ինքը չի կարող այդ բիզնեսը հաջողությամբ առաջ տանել և ստիպված նա գնում է օրենքի շրջանցման ճանապարհով։ Նույնը և կարելի է դատական համակարգում, պետք է մտածել այնպիսի մեխանիզմներ, որ մարդկանց համար ավելի հեշտ լինի օրինական ճանապարհով  քան անօրինական ճանապարհով։ Իհարկե այստեղ ավելի մասնագիտական մոտեցում է պետք, քանի որ ես ոչ իրավաբան եմ, ոչ էլ այդ ոլորտի աշխատող  և կդժվարանամ որևէ առաջարկ անել, բայց հազարավոր մարդիկ կան, որոնք կարող են մատնացույց անել այդ մեխանիզմները։ Բանակում, պետք է ուսումնասիրել թե կոռուպցիոն ռիսկերը որ ոլորտում են, ինչից են գալիս և հենց այդ արմատները վերացնել։

 

- Եթե արտահերթ ընտրություններ լինեին, նոր քաղաքական ուժերի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Ձեր կարծիքով՝ կա՞ն այնպիսի քաղաքական բևեռներ, ուժեր, որոնք պատրաստ են երկրի ղեկավարումն իրենց ձեռքը վերցնել, և հանրությունն էլ պատրաստ է վստահել նրանց:

- Ճիշտն ասած հիմա նոր-նոր այդ ընդդիմադիր քաղաքական բևեռը իր ձևավորումն է ստանում, ինչո՞ւ, որովհետև 2018 թվականի իշխանափոխությունից հետո ստացվեց այնպես, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող երկու քաղաքական ուժեր՝ Լուսավոր Հայաստանը և Բարգավաճ Հայաստանը, հայտնվեցին ԱԺ-ում , որոնք որ նախկինում ինչ-որ չափով համագործակցել էին  գործող իշխանության հետ։ Օրինակ՝ Լուսավոր Հայաստանը եղել էր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հետ միասին  Ելք դաշինք, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համագործակցել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, եղել էր կոալիցիոն կառավարության մեջ 2018 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր։ Այսինքն ԱԺ-ում հայտնված այս երկու քաղաքական ուժերը, որոնք հայտարարեցին, որ իրենք ընդդիմադիր են լինելու այդպես արմատական ընդդիմադիր կեցվածք չունեցան։ Բարգավաճ Հայաստանն ավելի շատ կենտրոնամետ էր, իսկ Լուսավոր Հայաստանը բավականին փոքր խմբակցություն էր և, ճիշտ է, որոշ հարցերում արմատական կեցվածք ընդունեց, բայց ԱԺ-ում ընդունված որոշումների վրա որոշակի լծակներ չուներ։ Այստեղից եկող բոլոր առաջարկներն էլ մերժվեցին։ Եվ ընդդիմադիրությունը մնաց միայն քարոզչության վրա։ Հիմա տեղի է ունենում արտախորհրդարանական  նոր ուժերի ձևավորում և նոր ձևաչափերի ձևավորում։ Եթե մենք Հանրապետական կուսակցությունը համարում էինք հիմնական ընդդիմադիր ուժը, ապա 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններում անհաջողության մատնվելով Հանրապետական կուսակցությունը՝ լայն քաղաքական ակցիաների  ռեսուրս այլևս չունի, և, ըստ էության, նա այլևս չի ազդում ընդդիմադիր դաշտի վրա։ Այսինքն տեղի ունեցավ ընդդիմադիր դաշտում վակումի առաջացում և այդ վակումը հիմա փորձում են լրացնել նոր ձևավորվող քաղաքական ուժերը։ Դաշնակցությունը, որը, ճիշտ է ընդդիմադիր կեցվածք ունի, բայց հիմա նա լուրջ դետոնացիաներ չի կարողանում իրականացնել, իսկ նոր ձևավորվող ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, օրինակ, Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցությունը, Ազգային օրակարգ կուսակցությունն է, Մեկ Հայաստան կուսակցությունն է, կան տարբեր նախաձեռնություններ, որոնք որ հիշեցնում են հասարակական շարժումներ, և ես ենթադրում եմ, որ մինչև հաջորդ ընտրությունները նրանք վերածվելու են  քաղաքական ուժերի։ Մենք տեսնում ենք տարբեր տեսակի նախաձեռնությունների ձևավորում, բայց առայժմ ինչ-որ մի կաթսայի մեջ այս բոլորի միավորումը անհնար է, և անհնար է մի շարք պատճառներով։ Առաջին պատճառը՝ այս ուժերը ձևավորող գործիչների  միջանձնային հարաբերություններն են, և շատ դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպես կարող են մի ֆորմատի մեջ հայտնվել և ով է այստեղ լինելու լիդերը։ Մենք հիմա տեսնում ենք այսպիսի ձևաչափ՝ Դաշնակցություն, Հայրենիք կուսակցություն, և Բարգավաճ Հայաստան կուսակցություն, այստեղ կա Գագիկ Ծառուկյան, կա Արթուր Վանեցյան և կա Դաշնակցություն, որը որ լիդեր չունեցող  քաղաքական ուժ է, բայց, ելնելով նրա նախկին պատմությունից, շատ դժվար է պատկերացնել, որ նա կարող է այս ձևաչափում հայտնվել, ասենք Ծառուկյանին, Վանեցյանին օգնող, կամ նրանց քաղաքական թիմի կրտսեր գործընկերոջ կարգավիճակում։ Դրա համար ձևավորվել են այս ձևաչափը հիմա կա, բայց ես համոզված չեմ, որ նա կարող է հարատև լինել, և բոլոր ակցիաների ժամանակ կարող է միասնական լինել։ Միաժամանակ կա նաև այսպիսի երևույթ՝ դա բոլորը մեկի դեմ երևույթն է, որովհետև այսօր ես տեսնում եմ, որ իշխող քաղաքական ուժը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է կամ Իմ քայլը դաշինքը ԱԺ-ում, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մյուս քաղաքական կուսակցությունների մեջ դաշնակիցներ կամ չունի, կամ ձեռքբերման հնարավորություն չունի, և ստացվում է այնպես, որ ինչ որ տեղի է ունենում քաղաքական դաշտում, դրա տրամաբանությունը հետևյալն է՝ բոլորս միավորվենք ընդդեմ իշխանության, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված քաղաքական թիմի, որը որ իշխանության համար կարող է լինել ցանկալի։ Քաղաքական դաշտում ես այսօր չեմ տեսնում նոր ձևավորվող քաղաքական ուժ, որը որ ցանկություն կունենա համագործակցել կառավարության հետ, կունենա իշխանամետ որակավորում։ Եվ այդ բոլորը ընդդեմ մեկին ձևաժափը կարող է շատ անցանկալի լինել և ապագայում իրեն զգացնել տալ և խնդիրներ ստեղծել իշխանության համար։

 

- Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, նաև ՌԴ-ի կողմից հնչող հայտարարությունները՝ բանակցությունների արագ վերսկսման վերաբերյալ:

- Հանդիպումը ես այսպես եմ գնահատում. քանի որ նոր արտգործնախարար էր, քանի որ Մահմեդյարովին փոխարինեց նոր արտգործնախարար՝ Բայրամովը և բնականաբար Ադրբեջանի կառավարության համար ցանկալի էր, որ նոր արտգործնախարարը հանդիպի Լավրովի հետ և որոշ հարցեր ճշտվի։ Բայց ես այդքան կարևորություն չեմ տա այդ հանդիպմանը, քանի որ նոր նախարարը չունի Մահմեդյարովին հավասար ո՛չ ինտելեկտուալ կարողություններ, ո՛չ  էլ դիվանագիտական աշխատանքի փորձ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերը 99%-ով լուծում է Ալիևը, և արտգործնախարարը, ըստ էության, միշտ էլ եղել է նրա համար պարզապես գործիք։ Ադրբեջանը ավտորիտար ուժեղ վարչակարգ ունեցող պետություն է, և արտգործնախարարը արտաքին քաղաքականություն մշակող և իրականացնող անձը չէ։ Ես սա կորակվի պարզապես հերթապահ հանդիպում, Ադրբեջանի արտգործնախարարի դիվանագիտական իմիջի կայացմանն ուղղված քայլ։ Իսկ այն, որ Լավրովը հայտարարել է՝ պետք է ակտիվացնել բանակցությունները, այդ մասին արդեն 30 տարի է հայտարարվում է, տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում են, բայց այդ ակտիվացումը  ինչի՞ հաշվին պետք է լինի, Լավրովը դա կարող էր մանրամասնել։ Գուցե ինքը ունի որևէ փաստաթուղթ, որը կարող էր դնել քննարկման և ակտիվացնել բանակցային գործը։ Իսկ եթե չկա նոր փաստաթուղթ, ապա նախորդ փաստաթղթերի մեջ երեք տասնամյակի ընթացքում եղել է անարդյունավետ լուծումներ։ Ամենակարևորը, եթե կողմերին հարցնում են թե կողմ ե՞ք, որ հակամարտությունը ուժային լուծում չունենա Երևանում և Բաքվում ասում են՝ այո՛, մենք կողմ ենք, որ հաշտությունը լինի փոխզիջումային տարբերակով, բայց երբ գնում են պարզելու, թե փոխզիջումային տարբերակը որն է և ինչ պետք է զիջել, այստեղ արդեն ոչինչ չի ստացվում։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ
Ամենադիտված