Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիա Զախարյանի ֆոտոշարքը` վտանգավոր հարվածից հետո. դերասանուհին` շրջանառվող սուտ լուրերի ու հարվածի հետեւանքով ստացած առողջական խնդիրների մասին

ՖՈՏՈ

Դերասանուհի Լիա Զախարյանին մտահոգում են մամուլում իր առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերը: Մի քանի օր առաջ Լիան Instagram-ի stories բաժնում տեսանյութ էր տեղադրել, որում երեւում էր, թե ինչպես է դերասանուհին սայթաքում եւ ընկնում «Սատանի կամուրջ» կոչվող վայրում` ստանսլով հարվածներ, որից հետո համացանցում սկսեցին տարածել տեսանյութը` տարատեսակ ենթադրություններ անելով նրա առողջական վիճակի ու վնասվածքների մասին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիան հերքեց այն վարկածը, թե իրեն շտապօգնության մեքենայով են տեղափոխել հիվանդանոց, եւ թե ինքը կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: Դերասանուհին երեկ է անցել բժշկական հետազոտություն, որի արդյունքների մասին պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` մանրամասնորեն վերհիշել իր հետ պատահածն ու դրա հետեւանքով ձեռք բերած առողջական խնդիրները: Միշտ դրական դերասանուհին, ի դեպ, չի հանձնվել հարվածից: Հենց այդ նույն օրը` նույն վայրում Լիան ֆոտոշարք է իրականացրել` ցուցադրելով իր քաջությունը: Շարքի հեղինակը լուսանկարչուհի Միլեն Մանուկյանն է (theeiconn), որն ուղեկցել է նրան ճամփորդության ընթացքում:

«Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում` «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, ես ամենադժվար ճանապարհն անցել էի` վերեւից լարով ներքեւ, ու որոշել էինք ջրային հատվածով շարունակել ճանապարհը: Մենք ի սկզբանե ուղեւորվում էինք Տաթեւ, պարզապես որոշեցինք ճանապարհին տեսնել այդ վայրն ու գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել այդտեղ: Ոտքս դրեցի թաց քարին, որի վրա կային ջրիմուռներ, ու մեջքի վրա ընկա... ստացա մեջքի, պարանոցի ու գլխի հարվածեր: Կարելի է ասել` հազիվ եմ փրկվել. եթե գլուխս մի փոքր ձախ հարվածեի, միգուցե, ավելի լուրջ ու կյանքի համար վտանգավոր հետեւանքներ ունենայի: Բայց ժպիտով արագ ոտքի կանգնեցի, որովհետեւ ինձ հետ էին նաեւ ընկերներս, չէի ուզում, որ իրենք վախենային»,-վերհիշեց նա:

Անդրադառնալով դեպքի վերաբերյալ շրջանառվող ասեկոսեներին` Լիան նշեց.

«Շատ վարկածներ են գրում` թե վնասվածքս շատ լուրջ է, շտապօգնությամբ ինձ տարել են հիվանդանոց, նույնիսկ, կարդացել եմ, թե մահացել եմ... ինչեր ասես, որ չեմ կարդացել այս ընթացքում, ու զարմանում եմ, որ նման նյութեր կարող են գրվել ու տարածվել: Ինձ իրականում այդ պահին ոչ մի բժշկական օգնություն չեն ցուցաբերել, ես ոտքի եմ կանգնել ու ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը: Գնացել ենք Շաքեի ջրվեժ, այնտեղ էլ իրականացրել ֆոտոշարք: Պարզապես, երբ այդ ամենից հետո մտա սենյակ, որ քնեմ, հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, բացի մեջքի հատվածի ցավերից, ունեի նաեւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց, աչքերիս դեմը երբեմն սեւանում է... Երեկ որոշեցի գնալ հիվանդանոց` գլուխս հետազոտելու, այնտեղ ինձ ասացին, որ ունեմ խորը ուղեղի ցնցում, ինչի հետեւանքը եղել է նաեւ աչքերիս ճնշման բարձրացումը: Ինձ ներարկում արեցին, դեղեր նշանակեցին, որոնք պետք է ընդունեմ 3 օր: Բժիշկը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է զգույշ լինեմ` այլ հետեւանքներից խուսափելու համար. եթե ցավերը կրկնվեն, եւս մեկ անգամ կարիք կլինի գնալ հետազոտման»,-ասաց դերասանուհին` հավելելով.

«Ինչեւէ, ներկա պահին ես լավ եմ, երեկ գնացել եմ Տաթեւի եկեղեցի, մասնակցել պատարագին, ինձ համար թալիսման եմ գնել, որն այժմ կախված է պարանոցիցս: Հուսով եմ, որ Աստված, ինչպես պահպանել է ինձ հարվածի պահին, այդպես էլ կշարունակեմ առողջ ապրել ու ստեղծագործել»:

 

 

 

 

 

 

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»
Ամենադիտված