Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում վաշխառու կնոջը սպանելուց առաջ կոշտ առարկայով վնասել են նրա հեշտոցի «նախադուռը»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ:

Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Արմեն Ստեփանյանը մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ստեփանյանը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, ավազակային հարձակմամբ զուգորդված՝ սպանել է իր համագյուղացի Հերմինե Գ.-ին:

2014 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 17-ից մինչև հաջորդ օրվա առավոտն ընկած ժամանակահատվածում Արմեն Ստեփանյանն ու գործով չբացահայտված այլ անձինք տուժողի տան ցանկապատից մուտք են գործել բակ, ապա բացել են մուտքի դռան փականը, ներխուժել են տուն: Ննջասենյակում հարձակվել են անկողնում պառկած Հերմինե Գ.-ի վրա, հարվածել են նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, գանգի փակ, բութ տրավմայի, գլխի փափուկ հյուսվածքների, ձախ քունքամկանի տարածուն արյունազեղումների, ուղեղանյութում արյունազեղումների, մարմնի տարբեր մասերում քերծվածքների ձևով նրա առողջությանը պատճառել են ծանր վնաս: Տուժողին գցել են անկողնու վրա: Սավանը պատռել, դրանով կապել են տուժող կնոջ ձեռքերը, բութ, կոշտ առարկայով չամուսնացած տուժողի հեշտոցի նախադռան շրջանում պատճառել են արյունազեղում:

Տուժողից հափշտակվել են 153 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե մատանին, մեկ զույգ ոսկե ականջօղերը, ինչպես նաև 40 հազար դրամ արժողությամբ մեկ զույգ ոսկե ականջօղերը: Տակնուվրա է արվել տուժողի ննջասենյակի գույքը, որից հետո ձեռքով սեղմել են Հերմինե Գ.-ի պարանոցը՝ առաջացնելով արյունազեղումներ, վահանաճառի աջ վերին ճյուղի կոտրվածք, թոքերի էմֆիզեմա: Արդյունքում սպանել են Հերմինե Գ.-ին, հափշտակել են ոսկե զարդերը ու դիմել են փախուստի:

Նախաքննական մարմինը գործից մաս է անջատել՝ հանցագործությանը մասնակից անհայտ անձի կամ անձանց վերաբերյալ՝ ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Ստեփանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ աշխատել է շինարարությունում՝ Արտաշատ քաղաքում: Իր հետ աշխատել են նաև երեք համագյուղացիներ:

Սեպտեմբերի 7-ին աշխատանքն ավարտել են ժամը 20.30-21-ի սահմաններում: Համագյուղացիներին տաքսիով ճանապարհել է գյուղ, իսկ ինքը գնացել է հիվանդանոցում գտնվող կնոջ մոտ: Մնացել է մոտ կես ժամ: Հետո տաքսիով գնացել է գյուղ:

Կեսգիշերին մոտ գնել է ծխախոտ ու մի քանի շիշ գարեջուր, իջել է իրենց տան նկուղ, որտեղ աղավնիներ է պահում:

Այնտեղ խմել է գարեջուրը, մնացել է որոշ ժամանակ: Տուն է մտել գիշերվա ժամը 1.30-2-ի սահմաններում: Անմիջապես քնել է:

Հաջորդ առավոտյան մայրն արթնացրել է իրեն, տաքսիով համագյուղացու հետ մեկնել է Արտաշատ՝ աշխատանքի: Տանից դուրս է եկել ժամը 6-7-ի սահմաններում, Արտաշատում են եղել ժամը 7-8-ի սահմաններում:

Հիվանդանոցում գտնվող կնոջը հայտնել է, որ հայրը չի կարողացել գումար ուղարկել: Կինը զանգել է եղբորը, գումար է խնդրել: Կնոջ մոտ ինքը մնացել է տասը-տասնհինգ րոպե: Տաքսիով գնացել է Երևան:

Նախապես զանգել էր ընկերոջը, ասել, որ ոսկի կա «լոմբարդ» դնելու, բայց իր անձնագիրը չի գտնում, խնդրել էր, որ նա այդ հարցում իրեն օգնի: Երևանում հանդիպել է այդ ընկերոջը, ով իր հերթին եկել էր մեկ ուրիշ ընկերոջ հետ:

Վերջինիս անձնագրով գրավադրել են ոսկին, 63 հազար դրամն ինքը վերցրել է:

Ինքը գնացել է իր համար շորեր գնելու, քանի որ բանվորական շորերով էր: Դրա վրա ծախսել է զոքանչի տված 3 հազար ռուբլին:

Ժամը 15-ի սահմաններում գնացել է եղբոր տուն, նրանից վերցրել է 160-170 հազար դրամ գումար, երթուղայինով վերադարձել է Արտաշատ:

Գնացել է հիվանդանոց, բժշկին տվել է կնոջ բուժման գումարը՝ 170 հազար դրամը: Կնոջը հիվանդանոցից դուրս են գրել: Տաքսիով կնոջ, մոր ու երեխաների հետ գնացել է գյուղ: Դրանից հետո տանից դուրս չի եկել:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, վաղ առավոտյան նորից համագյուղացիների հետ տաքսիով գնացել է Արտաշատ՝ աշխատանքի: Համագյուղացուն զանգել է նրա տատիկն ու ասել է, որ Հերմինեին տան մեջ սպանել են: Կես ժամ անց զանգել է իր մայրն ու նույն բանն է ասել:

Արմեն Ստեփանյանը հայտնել է՝ դեպքեր են եղել, որ ինքն է հարևանուհի Հերմինեին օգնել գումարով, դեպքեր են եղել՝ Հերմինեն է իրեն օգնել՝ պարտքով գումար է տվել, իսկ եթե գումար չէր ունենում՝ տալիս էր ոսկեղենը, որ ինքը գրավ դնի, հետո գրավից հանի ու վերադարձնի: Ամեն դեպքում՝ Հերմինեն միշտ ցանկանում էր իրեն օգնել:

Ինքը Հերմինեին վերջին անգամ հանդիպել էր սեպտեմբերի 5-ին, պարտքով գումար էր խնդրել: Հերմինեն գումար չուներ, իրեն տվել է ոսկե զարդեր ու խնդրել է, որ 10 օրից զարդերը վերադարձնի:

Ինքը սեպտեմբերի 7-ի ամբողջ օրը եղել է աշխատանքի, սեպտեմբերի 8-ին է երևանյան գրավատուն տարել Հերմինեի տված ոսկե զարդերը:

Այն հանգամանքի վերաբերյալ, որ Հերմինեի տանը՝ մահճակալի վրա հայտնաբերվել են իր մատնահետքերը, Արմեն Ստեփանյանը հայտնել է, որ օրերից մի օր Հերմինեն իր մայրիկին ասել էր, թե մահճակալ է վաճառում: Ինքն ու մայրը գնացել են նրա տուն՝ մահճակալը տեսնելու: Ինքը մահճակալը չի հավանել ու չի գնել, բայց երևի այն ժամանակ, երբ մահճակալը նայելու է գնացել, մահճակալի վրա թողել է իր մատնահետքերը…

Արմեն Ստեփանյանը պնդել է, որ Հերմինեին չի սպանել, նրա ոսկե զարդերը չի հափշտակել: Դրանք իրեն տվել էր անձամբ Հերմինեն՝ իր ցանկությամբ:

Նախաքննական ցուցմունքում Արմեն Ստեփանյանը հայտնել է, որ ֆիզիկապես առողջ է, ոչ մի բժշկական հաստատությունում հաշվառված չէ: Հերմինեին ճանաչել է որպես համագյուղացու, բայց նրա հետ ոչ մի առնչություն չի ունեցել, չի շփվել: Միայն հանդիպելիս բարևել ու անցել է: Գիտի, որ նա տոկոսով փող էր տալիս, բայց ինքը երբևէ նրանից տոկոսով գումար չի վերցրել, անգամ չգիտի՝ նրա տունը քանի սենյակ ունի: Ընդամենը գիտի նրա տան տեղը՝ որպես համագյուղացի:

Քննիչը հարցրել է, որ ըստ Հերմինեի տանը եղած պարտքի ցուցակի՝ Հերմինեն տարբեր օրերի Արմենին տվել է տարբեր չափերի գումարներ: Արմենը ժխտել է՝ ասելով, որ ինքը Հերմինեից պարտքով գումար չի վերցրել, չգիտի՝ նրա ցուցակում նշված Արմենը ով է:

Լրացուցիչ ցուցմունքում Արմենը հայտնել է, որ սպանության գիշերը ինքը խմած է գնացել տուն: Մայրը բարկացել է, ինքն իջել է իրենց տան նկուղ, գարեջուր է խմել, որից հետո ոչինչ չի հիշում: Առավոտյան մայրը արթնացրել է իրեն: Ինքը չի հիշում՝ ինչպես է հայտնվել տան պատշգամբում:

Պատասխանելով քննիչի հարցին՝ ասել է՝ եթե Հերմինեի տանը հայտնաբերվել է իր ձեռքի ափի հետքը, հնարավոր է՝ ինքը խմած վիճակում գնացած լինի նրա տուն, բայց այնտեղ ինչ է արել՝ չի հիշում, քանի որ հարբած է եղել:

Տուժողի իրավահաջորդը՝ Հերմինեի եղբայրը, հայտնել է, որ քույրը երբեմն տոկոսով փող է տվել համագյուղացիներին: Ինքը վերջին անգամ Հերմինեին տեսել է սեպտեմբերի 7-ին, Արմենի կողմից գրավադրած ոսկե զարդերը նա այդ օրը կրում էր, հետևաբար՝ չէր կարող դրանից երկու օր առաջ տասն օրով այդ զարդերը տված լինել Արմենին:

Գրավադրված ոսկե զարդերը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի կողմից՝ որպես իր քրոջ զարդեր:

Արմեն Ստեփանյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան ու վարքային խանգարումներ՝ թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով կախվածության համախտանիշ, ըստ եզրակացության՝ նա կարիք ունի հարկադիր բուժման:

Դատարանը Արմեն Ստեփանյանին մեղավոր է ճանաչել միայն ավազակությամբ զուգորդված, շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նախաքննական մարմնի կողմից Արմենին մեղսագրված էր նաև սպանությունը խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ կատարելու մեղադրանքը՝ նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, բայց քանի որ գործի քննությամբ չեն բացահայտվել Արմեն Ստեփանյանի հետ խմբի կազմում սպանությունը կատարած այլ անձինք, այդ մեղադրանքը հանվել է առաջադրված մեղադրանքի ծավալից:

Արմեն Ստեփանյանը, մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ից:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Արմեն Ստեփանյանից կբռնագանձվի 1 միլիոն 200 հազար դրամ՝ որպես տուժող Հերմինե Գ.-ի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Պատիժը կրելու ընթացքում Արմեն Ստեփանյանի նկատմամբ կնշանակվի հարկադիր բուժում թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված օգտագործման հետևանքով կախվածության համախտանիշի դեմ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արմեն Ստեփանյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին՝ հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Արմեն Ստեփանյանը միացավ իր պաշտպանի պահանջին ու պնդեց, որ ինքն անմեղ է, Հերմինեին ինքը չի սպանել, նրանից ոչինչ չի հափշտակել:

Պաշտպանը միջնորդեց վերաքննիչ դատարանում հարցաքննել առաջին ատյանի դատարանում չհարցաքննված մի խումբ անձանց, այդ թվում՝ Հերմինեի մոտ որպես կթվոր աշխատած կանանց ու մեկ տղամարդու: Վերջինս, պաշտպանի ենթադրությամբ, կարող էր կապ ունենալ Հերմինեին իրականում սպանած հանցագործների հետ, քանի որ մուտքուելք է ունեցել Հերմինեի տուն: Պաշտպանը միջնորդեց հարցաքննել նաև Արմենի զոքանչին, քանի որ վերջինս, ըստ պաշտպանի, եղել է հիվանդանոցում՝ դստեր մոտ, ու իմացել է փեսայի բոլոր տեղաշարժերի մասին:

Տուժողի իրավահաջորդը առարկեց միջնորդության դեմ, ասաց, թե այդ անձանց հարցաքննելը անիմաստ կլինի, քանի որ Արմենին օրը ցերեկով կարող էին հազարավոր մարդիկ տեսած լինել, բայց սպանությունը կատարվել է գիշերով, իսկ Արմենը գիշերային ալիբի չունի: Իր քրոջ տուն կարող էին շատ մարդիկ մտնել-դուրս գալ, բայց հայտնաբերվել են հենց Արմենի մատնահետքերը, ձեռքի ափի հետքը, այն էլ մի սենյակում, ուր անգամ ինքը խիստ հազվադեպ էր լինում: Դեպքից մեկ օր առաջ իր մյուս քույրն այցելել է Հերմինեին, խոնավ շորով մաքրել է կահույքը, այդ թվում՝ մահճակալները: Մատնահետքերը, ձեռքի ափի հետքը թողնվել են հանցագործության կատարման պահին:

Հերմինեն չէր կարող ոսկե զարդերը սեպտեմբերի 5-ին տված լինել Արմեն Ստեփանյանին, քանի որ սեպտեմբերի 7-ին ինքը քրոջը տեսել է հենց այդ զարդերով…

Տուժողի իրավահաջորդը համոզմունք հայտնեց, որ սպանությունը կատարել է հենց Արմեն Ստեփանյանը:

Դատարանը նախ մերժեց լրացուցիչ վկաների վերաքննիչ դատարանում հարցաքննելու՝ պաշտպանի միջնորդությունը՝ այն գնահատելով որպես անհիմն:

Ապա վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ, օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 15 տարի ազատազրկումով:

Ամբաստանյալի հարազատները ցավագին ընդունեցին վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը: Հատկապես դժգոհ էր Արմենի մի բարեկամուհին, ով պնդում էր, թե մի երկու խոսք ունի ասելու դատավորին, ուզում է «քրոջ նման» զրուցել նրա հետ ու ներկայացնել, որ Արմենը անմեղ է, նա սպանություն կատարել չէր կարող: Տիկինը դատավորներին «Հիսուսի անունով» սթափության կոչեց ու բացականչեց, թե Արմենի կինը վատառողջ է, վիրահատված, երկու երեխան մնացել են միայն վատառողջ կնոջ հույսին, իսկ անմեղ Արմենը դատապարտվել է անխիղճ դատավորների կողմից: «Արմենը իմ ձեռքերի վրա է մեծացել, նա սպանություն կատարել չէր կարող»,- խիստ համոզված տոնով իր ասելիքը եզրափակեց բարեկամուհին:

Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Ամենադիտված