Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը՝ «սեզոնային» սրացումներին ընդառաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից գրեթե բոլոր հասարակությունների մոտ, անկախ քաղաքական համակարգից, սովորաբար հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ քաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ կապվում ու փորձում են ասոցացնել սեզոնային զարգացումների հետ ՝ հաճախ նաև «սեզոնային» մեկնաբանություններ ստանում։ Որպես կանոն՝ ամառային սեզոնին քաղաքական գործընթացները մի տեսակ «արձակուրդային» ռեժիմով են ընթանում, ասես յուրահատուկ «թայմ աութի» մեջ լինեն։ Դա բնորոշ է նաև ձմռանը, քանի որ մարդն իր տեսակով որոշ չափով նման է արջի՝ սիրում է ձմեռները երկար քնել, ուտել ու պառկել։ Ահա հենց այս հանգամանքները հաշվի առնելով է, որ քաղաքական գործընթացների համար «մոդայիկ» են գարունը և աշունը, ուստի պատահական չէ, որ պարբերաբար հանդիպում ենք «թեժ գարուն» կամ «թեժ աշուն» ձևակերպումներին (եթե ուշադիր լինեք համաշխարհային պրակտիկային՝ հեղափոխություններն ու քաղաքական բուռն գործընթացները տեղի են ունենում հենց այդ ժամանակահատվածներում)։

Հայրենի քաղաքական դաշտը նույնպես բացառություն չէ, և տևական ժամանակ է՝ ինչ քաղաքական գործիչները, անկախ քաղաքական և կուսակցական պատկանելությունից, խոսում են ՀՀ-ում սպասվող քաղաքական «թեժ աշնան» մասին։ Ժանրի կանոնների համաձայն՝ այս հայտարարությունները ականջահաճո չեն իշխանություններին, քանի որ հերթական անգամ հենց իրենք են դառնալու հերթական քննադատության ալիքի թիրախում, և հենց դրանով պայմանավորված՝ պետության ղեկավարն ու իշխանական թիմը փորձում են հնարավոր առիթի դեպքում «պայթեցնել» քաղաքական գործընթացների, իրենց բնորշմամբ, «արհեստական օրակարգերով և մանիպուլյացիոն ժանրին համապատասխանող» թեժ աշնան միֆը։

Վարչապետ դառնալուց հետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում իր լրագորղական գործունեությունը և փորձում է տարբեր առիթներով իր ընտանեկան լրատվականի հերթական խմբագրականում հանրությանը հրամցնել հերթական ֆեյք օրակարգը (նա այդ մեթոդը կիրառում է՝ հաշվի առնելով Ստալինի փորձը, երբ «Պրավդայի» առաջին էջում իր ուղերձներն էր հղում հանրությանը՝ «խմբագրության կողմից» (от редакций) ներկայանալով)։ Այն, որ Փաշինյանի համար թիվ մեկ թիրախը ՀՀԿ-ն է, դա հայտնի էր դեռ նրա՝ ընդդիմություն եղած ժամանակ, բայց որ ներկայումս է նման էնտուզիազմով անընդհատ խոսում ՀՀԿ-ականների ու նրանց գործած «քաղաքական մեղքերի» մասին, ընդամենը զավեշտալի է։ Փաստ է, որ իշխանության ներսում, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, խնդիր կա: Դրա մասին են վկայում գրեթե ամենօրյա ռեժիմով խմբակցության փակ նիստերը, որոնց հաճախ մասնակցում է նաև Փաշինյանը․ սրան հավելենք առողջապահության նախարարի, ԿԳՄՍ նախարարի ու պարետ Ավինյանի դեմ ուղղված բացահայտ դեմարշը՝ այդ թվում քաղաքական թիմի ներսից փաստում են, որ ինչքան էլ խոսեն «թիմային կուռ համակարգ ունենալու» մասին, ակնհայտ է, որ դա փաշինյանական ագիտպրոպի հերթական մանիպուլյացիոն հնարքն է։

Թեժ սեզոնի մասին են վկայում նաև՝ Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված գործընթացները, ինչպես նաև դրանց հետ ասոցացվող ռիսկերն ու անդառնալի հետևանքները։ Փաշինյանի իշխանության համար հաջորդ ականն առաջիկայում սպասվող գազի թանկացումն է, որն այդպես էլ մնաց օդում կախված, և ակնհայտ է, որ կարգավորման ու հստակեցման կարիք է զգում։ Եթե այս ամենին հավելում ենք շուրջ երկու տարի իշխող ուժի ու նրա սատելիտների կողմից հակառուսական այս բացահայտ զարգացումներն ու հնչող հայտարարությունները, ապա պատկերը դառնում է ամբողջական, ինչն իր հերթին վկայում է իշխանությունների ապիկար քաղաքականության մասին։ Երբ իշխանությունը խոսում է «ԵԱՏՄ մտնելու մեկ գիշերում կայացրած» որոշման մասին, արդյո՞ք հասկանալով է անում դա, թե՞ ուղղակի հերթական անգամ գործ ունենք պոպուլիզմի հետ։ Ակնհայտ է, որ այն երկրները, որոնք դեմ գնացին ԵԱՏՄ դաշինքին, երկրի ներսում ունեցան լուրջ խնդիրներ՝ ընդհուպ տարածքային։

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքից
Ամենադիտված