Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանում նորություն չէ, որ շարունակվում է հասարակության տարանջատումը տարբեր բևեռների։ Այս գործընթացը սկսվեց նրանից, երբ գործող իշխանությունները իրենց քաղաքականության հիմնական հենսայուներից մեկը դարձրին հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործելակերպը։

Եվ ահա, տևական ժամանակ է, ինչ երկրի հանրային և քաղաքական կյանքում ատելությունն ու թշնամանքը գերիշխում են։ Իսկ իշխանությունների այս գործելակերպը որոշակի արդյունքներ ունենում է, քանի որ սրանով նրանք փորձում են ուղղորդել հանրության ներքին դժգոհությունները իրենց ցանկալի ուղղությամբ։

Եվ այս առումով պատահական չէ, որ իշխանությունները ամեն մի լուրջ թեմայի շուրջ քննարկումների ընթացքում հարցը տեղափոխում են ներկայի և նախկինի հակադրության դաշտ՝ դրանով սևացնելով անցյալը։ Սակայն ուշագրավ է, որ այս անառողջ մթնոլորտում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, տևական ժամանակ լռություն պահպանելով, փորձում էր հեռու մնալ այս արհեստական դիսկուրսից։

Այնուամենայնիվ, քաղաքացիներն այսօր ականատես են լինում, թե ինչպես է օրեցօր վատթարանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ համավարակի դեմ պայքարը մեծ հաշվով ձախողվել է, և իշխանությունների կողմից ամեն ինչ անցյալի վրա գցելու գործելակերպը սկսել է չաշխատել։

Թերևս առկա իրավիճակը պայմաններ ստեղծեց, որպեսզի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես գա հանրությանն ուղղված տեսուղերձներով։ Եվ այս առումով երրորդ նախագահի խոսքում շատ հետաքրքիր մեսիջեր կային։

Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ չի կարող վերադարձ լինել անցյալին։ Այսինքն՝ սրանով վերջինս փորձում է հանրությանը հասկացնել, որ գործող իշխանություների այն թեզը, որ եթե իրենք հեռանան, ապա կգան նախկիններն ու նախկին վիճակը կվերականգնվի, արհեստական է, և անցյալին իր դրսեւորումներով վերադարձ չի լինելու։

Սարգսյանը փաստացի կարևորեց անցյալի սխալներից եւ թերություններից հետևություններ անելու անհրաժեշտությունը, քանի որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Եվ ընդհանրապես, անցյալը մերժելով՝ չենք կարող արդյունքներ ունենալ, իսկ նորանկախ Հայաստանի պատմությունը չի կարող սկսվել 2018 թվականի ապրիլից։

Երրորդ նախագահի մյուս կարևոր ուղերձը վերաբերվում էր եղած ռեսուրսները կենտրոնացնելուն և հանրությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու անհրաժշտությանը։ Ներկայումս հասարակական և քաղաքական շրջանակների հատկապես իշխանական ու իշխանամերձ շրջանակների կողմից հանրությանը համախմբելու անհրաժշետությունը չի դիտարկվում առաջնահերթությունների շարքում, նրանք փորձում են միայն սեփական նեղ շահերն առաջ տանել։

Եվ հասարակությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու օրակարգով երրորդ նախագահ Սարգսյանը կարծես թե նոր թարմություն է բերում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտի համար։ Իսկ սա հուշում է, որ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը մենք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեսնելու ենք ակտիվ քաղաքական զարգացումների կիզակետում։

Արթուր Կարապետյան

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Ամենադիտված