Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.


 Հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են մեր ռազմավարական պատկերացումները. որևէ բան մեզ չի՛ շեղելու». ՀՀ վարչապետ:

Այս նախադասության մեջ երկակի դիսոնանս կա: Նախ, որ կառավարությունը կարող է ունենալ «ռազմավարական պատկերացումներ» որևէ երևույթի վերաբերյալ և երկրորդը, որ այդ պատկերացումները իրոք կառավարությանն են պատկանում:

Իշխանությունների որդեգրած կեղծ խաղաղասիրական կոչերը, որոնք հնչում էին և են հնարավոր թուրք-ադրբեջանական ռազմական ինտերվենցիայի ագրեսիվ ֆոնին և հակառակորդի հետ համագործակցության անճարակ, խաղաղասիրական թույլ փորձերը նույնքան անօգուտ և անադեկվատ են, որքան հնդկացիների ծիսական երգերն ու պարերը՝ անձրև առաջացնելու համար։

Ամենահետաքրքրականն այն է, որ այս ֆոնին դպրոցներից ձգտում են հանել «ռազմագիտություն» առարկան։ Ո՞րն է նպատակը, ռազմահայրենասիրական ոգու նահա՞նջը, թե՞ ամրացումը և ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն... Եվ երիցս ճիշտ էին հին հռոմեացիները իրենց հարցադրումներով, որոնք ընկած էին հռոմեական իրավունքի հիմքում« Իսկ ովքեր են դատավորները», «Եվ ո՞ւմ է դա ձեռնտու»։Արդյոք մի բան, որը
խրախուսվում է ազգային բարոյական արժեքների մոռացումը, սեռական փոքրամասնությունների արդարացումն ու սրբագործումը՝ մարդու ազատությունների և իրավունքների կեղծ համատեքստում կարելի է անվանել « ռազմավարական պատկերացում»։

Մարդու ազատությունները երբևէ չեն կարող կասեցնել հասարակական բարոյականության անկումը։

Եթե« ազատություն» հասկացությունը դուրս է մնում բարոյական համակարգից, ապա այն վերածվում է ինքնահաճության։ Արդյունքում բարոյական ուղենիշները չքանում են և՛ անձնական, և՛ ընտանեկան, և՛ հասարակական կյանքից։ Անտեսվում է պարտքի և պատասխանատվության զգացումը, հասարակական կյանքում կեղծ կերպով բացարձականացվում է մարդու անձնական ազատությունը և այն կտրվում, վեր է դասվում բարոյական պատասխանատվությունից, որը կարելի է տեսնել շատ երկրների քաղաքական ռեժիմներում։

Մինչդեռ առանց բարոյական պատաասվանատվության չկա ազատություն և կարևոր է մարդու ազատության և բարոյական պատասխանատվության հարաբերակցության հարցը և ոչ թե դրա ժխտումը։Ուռճացվում է ազատության գաղափարը, սակայն դրան համապատասխան մեծանում են մարդու ազատության հետ կապված վտանգները, երբ մարդն ինքն է որոշում իր վարքագծի բարոյական նորմերը, դա կոչվում է բարոյական ինքնավարություն և շատ դեպքերում հակադրվում է համամարդկային ընդունված բարոյական նորմերին, որոնք ամրագրված են համաշխարհային կրոնների պատվիրաններում և կապվում է կրոնական հումանիստական տրադիցիաների հետ իբրև մշակված դիրքորոշում։ ԻՀարկե հայ եկեղեցին չէր կարող չարձագանքել այն երևույթներին, որոնք պայմանավորում են մարդու բարոյական, հոգևոր, ազգամշակութային դաստիարակությանը։Այսպիսով մենք բախվում ենք համամարդկային արժեքների դեգրադացման հետ, որը սպառնում է մեր հասարակության ստաբիլությանը։ Իսկ էթիկան գործնական փիլիսոփայություն է, անհատի բարոյական պահվածք, մարդկային փոխհարաբերությունների հզոր կարգավորիչ։

Բարոյականությունը բնորոշվում է այնպիսի հասկացություններով, ինչպես« խիղճ», « չար ու բարի», «արդար- անարդար», «առաքինություն», «պարտք ու պատասխանատվություն» և դրանք արտացոլում են մեր հասարակական իրականությունը, մարդկային բազմաշերտ հարաբերությունները։ Ահա նաև այդ համատեքստում է, որ նոր քաղաքական ուժն արշավ է սկսում հայ եկեղեցու և «Հայ եկեղեցու պատմություն», «Հայ գրականություն» առարկաների նկատմամբ։

Իսկ վերջերս էլ հնչեցվեց, որ հայ եկեղեցին, ավետարանական եկեղեցին և կաթոլիկությունը դրվելու է հավասար հարթության վրա։ Մեր եկեղեցու առաջատար դերը, գերազանցությունը, առաջնայնությունը և կրոնական արտոնությունը վերացվում է այն դեպքում, երբ այն տասնյոթ դարերի ընթացքում վաստակել էր այդ իրավունքը՝ լինելով մեր անցյալի պահապանը և ապագայի ուղենիշներից մեկը։

Պատմական փաստն այն է, որ երբ կործանվեց հայոց պետականությունը, եկեղեցին աննկատ կերպով գրավեց նրա տեղը՝ հաստատելով, որ հայ առաքելական եկեղեցին եղել և մնում է հայոց պետականության դեմքը, քաղաքական իշխանության մարմնավորումը: Հայ եկեղեցու մյուս տարբերակիչ գիծն այն է, որ տարբեր ժամանակներում պատմաքաղաքական բարդ ճգնաժամերից, փակուղուց ելքեր գտավ, պահպանեց քաղաքական-ազգային համակարգի ամբողջականությունը, դիվանագիտական- դավանաբանական ինտրիգներից ճիշտ լուծումներ գտնելով ցուցաբերեց բարոյական վճռականություն և ամրություն։ Այսպիսով հայ եկեղեցին դարձավ և ընկալվեց հայոց պետականության իրավաժառանգ, նրա ներսում ծնվեցին եկեղեցական այնպիսի հանճարներ, ինչպիսին Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Տաթևացին, Մխիթար Գոշը և ուրիշներ։

 

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո
Ամենադիտված