Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ հիմա դա չի հաջողվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր ոլորտի զարգացումը և կատարելագործումը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում։ Ասվածը հատկապես վերաբերում է կրթական համակարգին, որը մեծապես կապված է ապագա սերունդների կրթման և առաջընթացի հարցի հետ ու գերառաջնահերթություն է մեր հասարակության համար։ Իսկ կրթական ոլորտում բարեփոխումների իրականացման համար հիմք կարող է ծառայել միայն եղած կրթական բազան։ Սակայն ներկայիս իշխանությունները փորձում են այս ուղղությամբ ևս «հեղափոխական» մոտեցմամբ առաջ ընթանալ՝ մի կողմ դնելով պրոֆեսիոնալիզմի և կուտակված փորձն օգտագործելու հարցը։

Եվ ահա դրա արդյունքում է, որ կրթական համակարգում այսօր լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Ու ամենալուրջ պրոբլեմներից մեկն էլ ընդունելության քննություների հարցը դարձավ։

Այստեղ էլ իշխանությունները ինչպես միշտ, դիմեցին պոպուլիզմի օգնությանը և փորձեցին ցույց տալ, թե իրենք ի վիճակի են ամենաբարձր մակարդակով կազմակերպել քննությունները։ Այնումենայնվիվ, քննություններն անցկացնելու և ընդունելության գործընթացի կազմակերպումը ցույց տվեց, որ բազմաթիվ բարձր գնահատականներ ստացած դիմորդներ ուղղակի դուրս են մնացել բուհերից, այնինչ ավելի ցածր գնատականներ հավաքած դիմորդները կարողացել են անխոչընդոտ ընդունվել իրենց նախընտրած բուհը։ Արդյունքում քննությունների կազմակերպման հետ կապված դժգոհությունները նրան հասան, որ դիմորդներից շատերը բողոքի ակցիաներ կազմակերպեցին, և վերջանական արդյունքում հարցական է, թե ինչպես պետք է արդարացիորեն լուծվի նրանց խնդիրը։

Սա ցույց է տալիս, որ կրթության ոլորտի պատասխատատուներն ի վիճակի չեն այնպիսի լուծումներ գտնել, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից։ Եվ այս հարցում նոր հեծանիվ հորինել պետք չէ, այլ անհրաժեշտ է հաշվի առնել եղած փորձը։ Ճիշտ է՝ նախկինում ևս կրթական համակարգում թերություններ կային, բայց այն ժամանակ պահպանվում էր համակարգի կայունությունը, և չի եղել այդպիսի մի դեպք, երբ դիմորդների շրջանում այսպիսի զանգվածային դժգոհություններ հարուցվեին։

Ավելին, էականորեն հաջողվել էր նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, նախաքննական նյարդային վիճակը հասարակության շրջանում, մի խոսքով՝ համակարգն իր բնականոն ռելսերի վրա էր դրվել: Հիմա ԿԳՄՍ նախարարությունը ամեն ինչ անում է՝ ցանկացած կայացած երևույթ ապականելու համար, կարևորը՝ «նախկին» չլինի, իրենցը լինի, թեկուզ և կործանարար լինի: Ներկայիս իշխանությունների նախընտրած երգերից մեկն ամեն առիթով նախկիններին քննադատելն է, սակայնինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ գործող իշխանություններին դա չի հաջողվում։ Ժամանակը ցույց կտա՝ չե՞ն կարողանում, պարզապես չե՞ն ուզում, թե՞... այդպես է պետք:

Արթուր Կարապետյան

Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Ամենադիտված