Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդը հավանած աղջկան փախցրել է նրանց տան պատշգամբից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ատոմ Ս.-ի ու նրա երեք ընկերների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Չորս ամբաստանյալները Տավուշի մարզի բնակիչներ են, ամենաավագը 26-ամյա Ատոմն է, նրա 23-25-ամյա ընկերները՝ Սարգիսը, Գարիկն ու Վարուժանը, ըստ մեղադրանքի, օգնել են Ատոմին, որ ամուսնության նպատակով առևանգի նույն մարզի 21-ամյա բնակչուհի Նաիրա Ծ.-ին (անունը փոխված է):

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 11-ի սահմաններում Ատոմը Նաիրայի տան պատշգամբ է գնացել, հենց պատշգամբից աղջկան գրկել ու բացահայտ առևանգել է: Նաիրային նա ստիպողաբար նստեցրել է Սարգսի վարած մեքենայի հետևի նստատեղին, Գարիկն օգնել է նրան, իսկ Սարգիսը մեքենան վարել ու տեղափոխել է աղջկան: Նույն ժամանակ Վարուժանը Ատոմի մեքենայով ճանապարհին սպասել է Սարգսի մեքենային՝ «օժանդակելով ընկերներին»:
Ընդհանուր իրավասության դատարանում Ատոմ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ 2016 թվականի մարտի 8-ին ամուսնության առաջարկ է արել Նաիրային, վերջինս մերժել է իրեն: Եվս երկու անգամ ինքը կրկնել է առաջարկությունը: Նաիրան համառորեն մերժել է: Ինքը որոշել է ամուսնության նպատակով նրան առևանգել:
Մարտի 16-ին գյուղամիջում հանդիպել է ընկերներին՝ Վարուժանին ու Գարիկին և խնդրել է օգնել իրեն: Ընկերները համաձայնել են:
Մարտի 17-ին իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21063» մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Գազալցակայան է մտել, այնտեղ հանդիպել է ևս մի ընկերոջ՝ Սարգսին: Նրան նույնպես խնդրել է, որ օգնի իրեն: Սարգիսն էլ չի մերժել:
Ըստ պայմանավորվածության՝ Վարուժանը իր մեքենայով սպասել է բնակավայրից դուրս՝ ճանապարհին:

Ինքը Գարիկի ու Սարգսի հետ, վերջինիս վարած մեքենայով սպասել է Նաիրայի տան մոտակայքում՝ մինչև Նաիրայի մայրը տնից դուրս գա:
Օգտվելով այն հանգամանքից, որ Նաիրան տանը մենակ է, ինքը նրա հետ «վերջնական խոսելու» պատրվակով գնացել է նրանց առանձնատուն:
Նաիրան դուրս է եկել պատշգամբ: Ինքն էլ տեղնուտեղը գրկել է նրան, իջեցրել է բակ, մոտեցրել է Սարգսի մեքենային:
Գարիկը բացել է մեքենայի հետևի ձախ դուռը: Ինքը Նաիրային նստեցրել է մեքենա՝ նրա կամքին հակառակ: Սարգիսը մեքենան վարել ու դուրս է եկել քաղաքից:
Վարուժանը ճանապարհին սպասում էր իրենց: Իր մեքենայի ղեկին նստել է Գարիկը ու հետևել է իրենց:

Վարուժանի ցուցմունքով՝ իրենք նախապես դերաբաշխում չեն կատարել, պարզապես որոշել են օգնել իրենց ընկերոջը՝ հավանած աղջկան ամուսնության նպատակով փախցնելու գործում:

Ընդհանրապես՝ ինքը որոշել էր, որ ճանապարհին Ատոմի մեքենան հանձնի նրան, ինքն ու Գարիկը նրանց հետ չպետք է գնային, պիտի գնային իրենց մեկ ուրիշ ընկերոջ տուն: Ինքն անձամբ առևանգվող աղջկան չի էլ տեսել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, բուն առևանգմանը չի մասնակցել, ինքը Ատոմի մեքենայով կանգնած է եղել բնակավայրից դուրս՝ ճանապարհին: Հասնելով իրեն՝ Գարիկը նստել է Ատոմի մեքենայի ղեկին:
Պառավաքար գյուղի խաչմերուկում ոստիկանները նախ կանգնեցրել են Գարիկի վարած մեքենան, որի մեջ ինքն էր: Հետո կանգնեցրել են Սարգսի մեքենան, որի մեջ էին Ատոմն ու Նաիրան: Բոլորին բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժող աղջիկը՝ Նաիրան, հայտնել է, որ ինքը մերժել է Ատոմ Ս.-ի՝ ամուսնության բոլոր երեք առաջարկները: Դեպքի օրը, հենց որ մայրը տնից դուրս է եկել, Ատոմն անսպասելիորեն իրենց տուն է եկել՝ «վերջնական զրուցելու»:

Ինքը նրան դիմավորել է պատշգամբում, զանգահարել է մայրիկին, որ հայտնի, թե Ատոմը եկել է: Հասցրել է մորը տեղեկացնել միայն, որ Ատոմն իրենց տանն է, ինչից հետո Ատոմն անսպասելի գրկել է իրեն, իր կամքին հակառակ տարել ու նստեցրել է ինչ-որ մեքենա: Ճանապարհին ինքը նկատել է, որ իրենց հետևից մի մեքենա էլ շարժվեց, հասկացել է, որ Ատոմի ընկերները հետևում են իրենց…

Աղջկա մայրը հայտնել է, որ դեպքի օրը իր՝ տանից դուրս գալուց կարճ ժամանակ անց դուստրը զանգել ու իրեն հետ է կանչել՝ ասելով, թե Ատոմն իրենց տանն է այդ պահին: Ինքն անմիջապես վերադարձել է տուն: Տեսել է՝ տան դուռը՝ բաց, աղջկա հողաթափերն անկանոն թափված են հատակին: Հասկացել է, որ Ատոմն առևանգել է Նաիրային: Անմիջապես դիմել է ոստիկանություն: Որոշ ժամանակ անց իմացել է, որ ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են դստերն առևանգողների մեքենաները ու նրանց բերման են ենթարկել ոստիկանություն:

Դատարանը եզրակացրել է, որ երեք ամբաստանյալների՝ Ատոմի, Գարիկի ու Սարգսի մեղավորությունը՝ մարդու առևանգման համար, հաստատված է:

Վարուժանի մեղավորությունը՝ առևանգմանն օժանդակելու համար, դատարանի եզրահանգմամբ՝ չի հաստատվել: Վարուժանի փաստական արարքն արտահայտվել է նրանում, որ նա աղջկա բնակավայրից դուրս, գյուղի վերջնամասում Ատոմի մեքենայով սպասել է: Երբ առևանգողները Սարգսի մեքենայով մոտեցել են նրան, Գարիկը իջել, տեղափոխվել է Ատոմի մեքենան ու նստել է մեքենայի ղեկին:

Ըստ Վարուժանի՝ ինքը սպասել է, որ Ատոմի մեքենան հանձնի նրան, այլ գործառույթ ինքը չի ունեցել: Ատոմը Գարիկին է խնդրել նստել իր մեքենայի ղեկին ու ընթանալ իրենց հետևից: Գարիկն այդպես էլ արել է:


Դատարանը առևանգմանն օժանդակելու համար մեղադրվող Վարուժանին արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Մյուս ամբաստանյալների մասով՝ դատարանը հաշվի է առել, որ երեքն էլ իրենց մեղավոր են ճանաչում, զղջում են կատարածի համար, բնութագրվում են դրական:
Ատոմը, Գարիկն ու Սարգիսը մեղավոր են ճանաչվել մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Երեքի նկատմամբ էլ կիրառվել է պայմանական

դատապարտություն, և յուրաքանչյուրի համար սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Հ. Բաղդասարյանը՝ պահանջելով մեղադրական դատավճիռ կայացնել նաև արդարացված Վարուժանի նկատմամբ, նրան դատապարտել 4 տարի ազատազրկման, մյուս երեք ամբաստանյալների նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, ու այսպիսով՝ բոլորին էլ դատապարտել 4-ական տարի իրական ազատազրկման:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը
Ամենադիտված