49-ամյա Պամելա Անդերսոնը՝ Solar magazin–ի ֆոտոշարքում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Մալիբուի փրկարարների» կոստյումը պատին կախելուց ուղիղ 19 տարի անց 49-ամյա դերասանուհի Պամելա Անդերսոնը ցույց է տվել իր մարմինը։

Դժվար է գլխի ընկնել, որ նա 49 տարեկան է, հատկապես երբ դերասանուհին ցուցադրում է մարմինը իսպանական Solar ամսագրի ֆոտոսեսիայում։

Պամելան որոշ լուսանկարներում հայտնվել է բրազիլացի նկարիչ Քրիստիան Ռոզայի հետ։
Ֆոտոշարքին կից հարցազրույցում Պամելա Անդերսոնը նշում է այն աստղերին, որոնք իր համար կուռք են եղել։

«Իմ կուռքերն են եղել Բրիջիտ Բարդոն, Մերլին Մոնրոն, Ռոմի Շնայդերը, Անիտա Էկբերգը։ Նրանք մեծ դերասանուհիներ եւ գեղեցկուհիներ են եղել, Ֆելինիիի եւ Գոդարի մուսաները»,– ասել է Պամելան։
Աղբյուրը՝ Daily Mail