Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

- Տնտեսվարողների վատ վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաև աշխատողների վրա։ Օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված` ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից  50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու։ Կարո՞ղ է գործազրկության մակարդակն էլ ավելի բարձրանալ։

- Այդ ձեռնարկություններին ուղղված հարցումները, որ մենք կատարեցինք, նրանց մեծ մասը նշում էր, որ ինքը գումարներ չունի աշխատավարձ վճարելու և իր ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար։ Այո, բիզնեսը հնարավոր է չկարողանա վերականգնվել, գնա փակման, սնանկացման։ Ի դեպ, սնանկացման դեպքեր արդեն կան, կազմակերպություններ կան, որ իրենք իրենց սնանկ են ճանաչել կամ պետական մարմիններն են աստիճանաբար ճանաչում։ Այստեղ կարևոր է նաև, թե Կառավարությունը ինչպես են ուզում օգնել, որ վերականգնվի իրավիճակը։ Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, տարբեր նշանակություն ունեցել են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան, գերակշռող չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում՝ կապիտալ ծախսերը, պետական գնումների ծավալները ցածր մակարդակի վրա են։ Օրինակ, շինարարությունը կարող է շատ լավ գեներացնել ամբողջ շինարարական շղթայի զարգացումը՝ շինարարական նյութերի արտադրությունից մինչև ներմուծվող շինանյութերը, շինարարական պրոցեսները։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքների ուղղությամբ դանդաղ է գնում գործընթացը։ Կապիտալ ծախսերի բավականին մեծ թերակատարում է եղել։ ՀՀ-ն նաև շատ ուշադրություն պետք է դարձնի պարենային անվտանգության խնդիրներին, որովհետև Հայաստանը ավելի բլոկադայի մեջ գտնվող պետություն է՝ փակ սահմանների, Վերին Լարսի խնդրի առումով։ Տեղական արտադրությունները նաև կարելի էր զարգացնել՝ պետական աջակցություններով, որոնք բերեին պարենի ապահովման և գյուղատնտեսական ոլորտի զարգացման, վերամշակվող արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի։ Ես հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ կտրուկ, ավելի արդյունավետ, ավելի ուժեղ տնտեսական օրենքներ, նորմատիվներ կամ փոփոխություններ չեն ընդունվում։

- Հակաճգնաժամային միջոցառումներից խոսեցիք, այդ համատեքստում մեկ այլ հարց էլ է բարձրացվում, որ մենք 4-5 ամիս է արտակարգ դրության իրավական ռեժիմում ենք ապրում, բայց աջակցությունը միանվագ է եղել։

- Այո, և այսպես շարունակելը, տարին այդ ձևով ամփոփելը շատ բարդ կլինի բիզնեսի համար։ Տնտեսությունը երբ ընկնում է, տնտեսության անկումը վերականգնելը բավականին դժվար է։ Դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի, որ այդ անկումը ուժեղ տեղի չունենա։

- ՊԵԿ-ը տվյալներ էր հրապարակել, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Այսինքն` բիզնեսները փաստացի ամբողջ ծավալով չեն աշխատում, բայց հարկերը պետությունը վերցնում է, ընդամենը 2․3 % է քիչ հավաքագրվել։ Սա ավելի ծանր վիճակում չի՞ դնում բիզնեսին, հարկային արձակուրդներ չպե՞տք է տրամադրվեին։

- Իհարկե։ Մենք դեռ ապրիլ ամսից Կառավարությանը դիմել էինք ու բազմիցս ասել ենք, որ անպայման արձակուրդներ տրվեն, նույնիսկ հարկային բեռի թեթևացում իրականացվի։ Ես օրինակ առաջարկել էի 5 կարևոր օրենքներ վերանայել, որոնք շատ կարևոր են տնտեսության համար այս իրավիճակում՝ Հարկային, Աշխատանքային օրենսգրքերը, սնանկության, ներդրումների, ազատ տնտեսական գոտիների մասին օրենքները։ Սրանք կարող էին նախապայմաններ ստեղծել, որովհետև վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, առողջացնել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել։ Ենթադրենք գործատուները վերջին կոպեկները տվեցին հարկերին, չուզեցին տույժ ու տուգանքների ենթարկվել, բայց հետո՞, իրենք արդեն կանխիկ գումար չեն ունենա աշխատելու համար։ Այսինքն, եթե փող չկա, Կառավարության միջոցառումներից ոչ բոլորն են օգտվել, ուրեմն բիզնեսը բնականաբար կամ պետք է գնա շատ խիստ սահմանափակման՝ աշխատեղեր կրճատի, կամ պետք է ժամանակավոր դադարեցնի իր գործունեությունը։ Այս ռիսկերը կան։ Եվ ինչն է ցավալին, որ այս հարցերի շուրջ պետական մարմինները վերլուծություններ պետք է անեն, տեղեկությունը օգտագործվի, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս պրոցեսը չկա։

- Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, որի անհրաժեշտությունը տեսնում եք, ինչի հետևանքներ կլինեն։

- Ես ենթադրում եմ խնդիրների առաջացում կամ խնդիրների սրացում։ Առաջինը՝ տնտեսական անկում կլինի, երկրորդ՝ գործազրկությունը բավականին կարող է ավելանալ, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Երրորդը՝ ներքին սոցիալական վիճակը կարող է սրվել, չորրորդը՝ ՀՀ գյուղատնտեսությունը, եթե վերամշակման պրոցեսները չավարտվեն, կգնա աղքատացման, այսինքն` հատկապես գյուղական աղքատությունը կարող է ավելանալ։ Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հետևյալն է․ այսօր կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վերադասավորումներ են կատարվում աշխարհում, Հայաստանն էլ իր տնտեսությունը պետք է վերադասավորի՝ որոշակի ճյուղեր պետք է առաջ մղվեն, որոշակի ճյուղերի դերը պետք է հակառակը՝ նվազեցվի։ Այսօրվանից Կառավարությունը պետք է պատրաստվի հետկորոնավիրուսային իրավիճակում՝ որ ուղղությամբ պետք է աշխատի, բայց դա էլ չենք տեսնում։ Ես չգիտեմ Կառավարությունում ինչն է խնդիրը՝ տնտեսագիտական մտքի խնդիր է, թե գերատեսչության ղեկավարների խիզախության խնդիրն է, որ չեն խոսում, վախվորած են։ Վարչապետն էլ փորձում է ինչ-որ բաներ առաջ մղել, բայց այսօր հիմնականում կորոնավիրուսի օրակարգն է առաջ շարժվում, բայց օրակարգի մեջ պետք է լուրջ դերակատարություն ունենա տնտեսական մասը։

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա
Ամենադիտված