Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ կան, որոնց կպցված անունները հիշվում են ընդմիշտ, կարելի է ասել՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ հիմա շատերը չեն հիշում, թե ով ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ անվանեց, բայց համարում են, որ այդ անունը նրան «կպնում» է։ Հիմա նույնը՝ հեչ էական չէ, ով Արսեն Թորոսյանին ВОЗ-ի տղա անվանեց, որովհետև այդ անունը նրան մի ուրիշ կարգի է սազում։
Կարելի է ասել Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ամբողջ էությամբ՝ իր նկարագրով, արժեհամակարգով ու չկայացած այս նախարարի ամբողջ ողբերգությունն այն է, որ նրան ВОЗ-ի տղա ասող հասարակությունն այդ արտահայտությունը հնչեցնելիս ամենևին էլ ԱՀԿ-ին(ВОЗ) չէ, որ հիշում է, այլ արտահայտում է իր վերաբերմունքը Արսենի անձի, նրա բարոյական նկարագրի վերաբերյալ։ Արսենը գուցե հպարտ է, որ ВОЗ-ի տղա է՝ ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ տղաների համար մի օր սովորական է դառնում անարժանապատիվ կյանքը, հայհոյանքը կոմպլիմենտ համարելու «նուրբ մշակույթը»։ Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, որը հավատարմորեն կատարում է տիրոջ ցուցումները, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ։
Երբ կորոնայով մահացած տատիկի դիակ է անհետանում, իսկ դրանից հետո առողջապահության նախարարը հոխորտում է իբրև թե «մահացած» ընդդիմության ռեինկառնացիայի թեմայով, զարմանում ես այն բանի վրա, որ հայտնաբերել ես ցինիզմի նոր գագաթ։ Այ ВОЗ-ի տղա, ախր էդ խեղճ տատիկի ոչ միայն դիակն էիք կորցրել, այլ նաև նրան բառի իսկական իմաստով թալանել էիք, երբ նա հիվանդանոցում կենաց պայքար էր մղում մահվան դեմ։
Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, հակառակ պարագայում ВОЗ-ի տղու պիտակը կպնելու է ոչ միայն նրան, այլ՝ նրան սնող, գուրգուրող, փայփայող ամբողջ թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։ Ու գալու է օրը, երբ հասարակությունը ВОЗ-ի տղու տեսակից ազատվելու խնդիր է դնելու․ լավ կլինի, որ էս մասին շատ խորը մտածեն այն մարդիկ, ովքեր կրծքով պաշտպանում են Արսենին՝ նրա հետ դառնալով ВОЗ-ի տղու «փայատեր»։
ВОЗ-ի տղերք, գիտեմ՝ ինչի եք կատաղել, ձեզ կորցրել, պատեպատ տվել․ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հետևանքները վերացնելու կառավարության քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Քաղաքական և իրավական պատասխանատվությունից որևէ մեկը խուսափել չի կարող․ ահա, թե ինչու երեկ երեկոյան ջղաձգումների մեջ ընկավ ВОЗ-ի տղեն։ Նա արդեն հասկանում է, որ միայն քֆուրով չի պրծնելու․․․

Սուրեն Սուրենյանց

Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու
Ամենադիտված