Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրաժարվու՞մ է Իսրայելից. Անկարայի կոշտ պահանջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը կստանա թուրքական արտադրության անօդաչու սարքեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դա տեղի կունենա դեռեւս փետրվարին Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված գործակցության համաձայնագրի շրջանակում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններում հաջողությամբ կիրառված անօդաչուներ են:

Ադրբեջանցիների ակնարկը հասկանալի է: Խոսքը վերաբերում է Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: Բաքվի պրոպագանդան ոգեւորությամբ էր թվարկում, թե այդ գործողությունների ընթացքում թուրքական անօդաչուները ինչպիսի հարվածներ են հասցրել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներին ու սպառազինությանը:

Ակնառու էր, որ ադրբեջանական պրոպագանդան անուղղակիորեն «մոդելավորում» էր ռազմական գործողություններ հայկական ուղղությամբ, նկատի ունենալով այն, որ հայկական զինուժը համալրված է հենց այդօրինակ ռուսական սպառազինությամբ:

Միեւնույն ժամանակ, արդյոք Բաքուն հրաժարվում է իսրայելական անօդաչուներից, որոնք Բաքվի հարվածային ուժերից էին ապրիլյան քառօրյա պատերազմում: Օրերս Հայաստանի զինված ուժերը հայտնեցին, թե մեր տրամադրության տակ եղած եւ արդիականացված ՕՍԱ-ԱԿՄ զենիթային կայանն ինչպես է խոցել իսրայելական Օրբիտա-3 բավականին գովված անօդաչուն: Ադրբեջանցիները հիասթափվե՞լ են իսրայելական անօդաչուներից, թե՞ Թուրքիան դրել է նախապայման՝ Բաքուն կամ միլիոնները Իսրայելին է տալիս, կամ Թուրքիային: Իսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունը մեղմ ասած բարվոք չէ, եւ այն, որ Թել Ավիվը Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի հետ փորձում է ձեւավորել հակաթուրքական բլոկ եւ զսպել Անկարայի միջերկրծովյան եւ աֆրիկյան հավակնությունները, հնարավոր է պատկերացնել, որ Անկարան Բաքվի առաջ իսկապես կարող էր դնել՝ կամ-կամ:

Այդ պայմաններում Ադրբեջանին չի մնում այլ բան, քան կերտել թուրքական անօդաչուների հզորության միֆը, պարտադրված ձեռքբերումը արդարացնելու համար:

Պետք չէ բացառել եւ այն, որ Ադրբեջանն իր հերթին իրավիճակը օգտագործում է Երեւանի եւ Թել Ավիվի որոշակի մերձեցման գործընթացի նկատմամբ դեմարշ արտահայտելու համար:

Միեւնույն ժամանակ, հայկական զինուժի համար իհարկե հույժ կարեւոր էր, եւ առավել կարեւոր է դառնում Սիրիայում եւ Լիբիայում թուրքական զինուժի ռազմական գործողությունների, մասնավորապես անօդաչուների կիրառման հանգամանալից դիտարկումն ու վերլուծությունը, ըստ այդմ դրանց դեմ ռուսական զենիթային սպառազինության էֆեկտիվության հետ կապված հարցերը:

Ճապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Լյուիս Հեմիլթոնի հետ անցկացրած հանգստյան օրերից մի հատված Կալկաթայում ապամnնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnրՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մոսկվան սկսել է կրճատել հայկական արտահանումը. Փաշինյանը կրել է տնտեսության առաջին հարվածը և ավելի շատ ցավ է սպասվում Փաշինյանը գնում է խոյահարման. Ի՞նչ կլինի Հայաստանի հետ հունիսյան ընտրություններից հետո Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Ընդունվել է Արցախի դրոշը. պատմության այս օրը (02 հունիս)Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր
Ամենադիտված