Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն կարող է ծառայել ազգային շահերին կամ հակառակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուժայինների նշանակումը շաբաթվա անակնկալ նորությունն է, ինչը շատերի համար մնում է անբացատրելի։ Ի՞նչ իմաստ ուներ, օրինակ՝ ԱԱԾ նոր պետի նշանակումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ խոսեց երկրում օտարերկրյա գործակալների առկայության մասին։ Եթե ՀՀ-ում առաջիկայում ռուսական լրտես կբացահայտվի, ապա լուրջ բան է փոխվել։ Եթե՝ ոչ, ապա այս նշանակումն իմաստ չունի։ Իսկ եթե ԱԱԾ-ն ծառայելու է պետության առաջընթացին, ապա ենթադրելի է, որ առաջիկայում Լյուստրացիա պիտի իրականացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նորանշանակ պետի առաջ, ենթադրաբար, դրել է արժեքային հստակ պահանջներ, որոնք նախկինում չեն դրվել, երբ նույնիսկ պարկեշտ և հայրենասեր կադրերը օծվում էին ոչ թե որպես ՀՀ, այլ ռուսական շահերը սպասարկող, և ծառայում նախկին գաղութարարին։ Պատմությանը հայտնի են նաև հակառակ տրամաբանությամբ դեպքեր, երբ երիտասարդ, անփորձ կամ վիճելի ծագմամբ կադրերը ճիշտ արժեքային հրահանգավորման դեպքում դարձել են ինքնիշխանության նվիրյալ պաշտպաններ։ Այսօրվա անվտանգային խնդիրների մի մասը ֆինանսական բնույթ են կրում։ Եթե նոր նշանակումը բեկումնային է լինելու, ապա ֆինանսական շահերը կփոխարինվեն արժեքայիններով։ Եթե չեն սահմանվել հստակ արժեքներ, գաղափար, իդեալ, ապա միակ չափորոշիչը կրկին կլինի փողը։ Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի հակառակորդներն ավելի շատ փող ունեն, քան կարող է առաջարկել Հայաստանը։ Եվ եթե Փաշինյանի կողմից ԱԱԾ նորանշանակի առջև չեն դրվել արժեքային հստակ սահմաններ, ապա վերջինս, կարող է կրկնել նախկինների սխալն ու բացթողումը, գայթակղվել նույն մեղքով և նույնկերպ գործել Հայաստանի դեմ։
Պետական պաշտոնյային կառավարելու գործուն միջոց է կոմպրոմատը, որը կիրառվում է որպես շանտաժի լծակ։ Այստեղ էլ հակառակորդներն ավելի հարուստ են, եթե հաշվի առնենք, որ ԿԳԲ-ի արխիվները ոչ միայն չեն բացվել, այլ, ըստ ասեկոսեների, գտնվում են այլ երկրում։ Հետևաբար՝ կոմպրոմատային շանտաժները չեզոքացնելը ազգային անվտանգության խնդիր է։ Եվ ակնկալվում է, որ իշխանություններն ու, մասնավորապես, ԱԱԾ-ն առաջիկայում կազատեն քաղաքացիներին ԿԳԲ-ական ավանդական ճնշումից, մանիպուլյացիայից և շանտաժից։
Մեր պաշտոնյաների մի մասը չարամտորեն կամ միամտաբար կասկածում է, որ Հայաստանն անկախ է։ Այս առումով՝ իշխանություններն, այդ թվում՝ ԱԱԾ-ն պարտավոր են բացահայտել և պատժել անկախությունը կասկածի տակ դնողին, ինքնիշխանության դեմ հրապարակավ արտահայտվողին (օրինակ՝ ՀՀ քարտեզը կիսատ գծողին)։ Եթե ԱԱԾ նոր պետին նշանակել է ՀՀ վարչապետը, ապա այս հարցում բան կփոխվի, և անկախության, ինքնիշխանության դեմ խոսողն ու գործողն անպատիժ չեն մնա։ Եթե ԱԱԾ թիրախում կլինեն օտար՝ հայ ժողովրդին և Հայաստանին չառնչվող հետաքրքրությունները, նշանակում է՝ «նշանակումն» արվել է դրսից։
Թաթուլ Մկրտչյան
Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»
Ամենադիտված