Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում բնակարանների վարձակալության գները նվազման միտում են դրսևորում, դա տեսանելի է հատկապես Կենտրոն վարչական շրջանում։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Երևանում բնակարանների վաճառքի գները ևս սկսել են նվազել։ «Մեր հաշվարկներով՝ մինչև տարեվերջ 30 տոկոս գների նվազում կլինի։ Վարձակալության շուկայում արդեն իսկ կարելի է ասել գները նվազել են։ Մասնավորապես, Կենտրոնում արդեն 50 տոկոսով վարձակալության գները նվազել են, քանի որ արտերկից մարդ չկա երկրում»,- նշեց նա։

Ըստ մասնագետի՝ կանխատեսվում է, որ կնվազեն մասնավորապես կիսակառույց շենքերում բնակարանների գները։ «Այդ նորակառույցների շինարարությունը շատ կհետաձգվի, դրա համար խորհուրդ չեմ տալիս կիսակառույցներում բնակարաններ գնել։ Այդ շենքերում բնակարանների կեսն արդեն իսկ վաճառված է, այսինքն՝ մարդիկ արդեն խնդիր ունեն, եթե շինարարությունը պետք է ավարտեին 2 տարում, այս պայմաններում գուցե 5-6 տարում ավարտեն»,- ասաց նա։

Վահե Դանիելյանը նաև նշեց, որ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները ևս նվազման միտում ունեն։ Նվազման ամենամեծ ցուցանիշը եղել է ապրիլին, իսկ մայիսին կանխատեսվում է 10-20 տոկոս նվազում։ «Ճիշտն ասած, ես ավելի վատ սցենար էի կանխատեսում, բայց գործարքների առումով իրավիճակը սպասվածից լավ է։ Բայց հաշվի առնելով, որ այս վիրուսը շատ վտանգավոր է, և ոնց հասկանում ենք, արդեն երկրորդ փուլ է մտնում, այս ճգնաժամը շատ ծանր հետևանքներ է թողնելու ոչ միայն անշարժ գույքի շուկայի, այլ նաև տարբեր ոլորտների վրա»,- հավելեց նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ևս փաստում է, որ անշարժ գույքի շուկայում գործարքների թվի նվազում կա, բայց ասում է՝ կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է։

«Որպեսզի կարողանանք ռեալ վերլուծություն կատարել, մեզ պետք է մի քանի ամսվա տեղեկատվություն կուտակել։ Ներկա պահին մենք կարող ենք փաստել միայն մեկ բան, որ գործարքների թվի որոշակի նվազում կա, որը կապված է արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների ու մարդկանց տեղաշարժի հետ։ Բայց տենդենցն այն է, որ գործարքների քանակը կամաց-կամաց ավելանում է։ Բայց ավելանալով՝ ինքը ինչ շեմի վրա կկանգնի, դրա համար մեզ անհարաժեշտ է ժամանակ, որ կարողանանք մի քանի ամսվա տվյալներ վերլուծել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, որ մինչև տարեվերջ գների մոտ 30 տոկոսանոց նվազում կլինի, Սուրեն Թովմասյանն ասաց, որ այս փուլում հնարավոր չէ նման պնդում անել։ «Գործարքների քանակը մեր պաշտոնական էջում օրվա կտրվածքով հրապարակվում է։ Եվ օրական մոտավորապես 2500 դիմում է ստանում Կադաստի կոմիտեն բոլոր ուղղություններով՝ սեփականության իրավունքի գրանցում, այլ տեղեկատվության հարցում»,- հավելեց նա։

ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ամենադիտված