Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ Արթուր Ավետիսյանը «Առողջ Կրծքագեղձ» ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Հարգելի՛ ընթերցող,

Տարիներ շարունակ իմ այս մասնագիտական էջում և կայքում կատարել եմ գրառումներ և տեղադրել հոդվածներ կրծքագեղձի առողջության և հիվանդությունների մասին, տվել բազմաթիվ խորհուրդներ, արժանացել ձեր վստահությանը, ինչի շնորհիվ էջիս հետևորդների թիվը հատել է 25000-ի շեմը: Այսօր կրծքագեղձից չեմ խոսելու, բայց, օգտվելով էջ ունենալու հնարավորությունից և հուսով եմ նաև ձեր վստահությունից, ուզում եմ ձեզ հետ կիսվել բոլորիս հայտնի համավարակի (կորոնավիրուսի - COVID19-ի) վերաբերյալ իմ մտքերով և հորդորներով: Մի երիտասարդ կնոջ հետ վիրուսի թեմայով երեկ ունեցած զրույցս ստիպեց ինձ գրառում անել այստեղ։ Զրուցակիցս հանգիստ և քմծիծաղով ասում էր, որ չի հավատում վիրուսի գոյությանը, և եթե անգամ այն կա, ապա սովորական գրիպ է, պարզապես դիտմամբ բարդացնում են: Կարծում եմ` դուք արդեն գիտեք իմ կարծիքը այս ամենի մասին, կամ, առնվազն ենթադրում եք բժշկի վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Ես նրան փորձեցի բացատրել, որ անկախ նրանից նա հավատում է վիրուսի գոյությանը թե չէ, վախենում է, թե ոչ, միևնույն է, վարակն իր սև գործը անում է: Լավ է, որ այս կինը խիզախ է, բայց պատերազմում խիզախությունից բացի, նաև խելքով է պետք կռվել: Սա պատերազմ է, հարազատնե՛րս: Միևնույն է, մարդը հաղթելու է այս պատերազմում, բայց խելացիորեն պայքարելու դեպքում կորուստները քիչ կլինեն: Եկեք ֆիքսենք մի քանի առանցքային կարևոր բան.
Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի: Չի բացառվում, որ երբևէ դա հստակ չենք էլ իմանա: Այսօր այն կա և առայժմ հաղթում է։ Անգամ չեմ էլ ուզում երկար խոսել վիրուսի լինել - չլինելու, դավադրական այլ տեսակետների մասին և այլն: Ինձ համար փաստը երկկողմանի թոքաբորբով ահռելի քանակով պացիենտներն են (որոնք դեռ 10 օր առաջ հանգիստ ապրում էին), ոչ թե youtube-ում տեղադրված անանուն ձայնով դավադրություն պատմող անհասցե տեսանյութերը: Կեղծ լուրերին հավատալը մի քանի պատճառ ունի։
Դրանցից մեկը ենթագիտակցական ինքնապաշտպանություն է, երբ մարդուն թվում է, թե ամեն բան հասկացել է և, քանի որ ինֆորմացված է, ուրեմն պաշտպանված է: Մյուս պատճառն էլ կրթական ցածր մակարդակն է, կամ եթե կրթությունը բավարարում է, ուրեմն ոլորտն է խիստ տարբեր: Իսկ մտածված կեղծ լուրեր տարածողներին, կարծում եմ, բնութագրելու անհրաժեշտություն չկա:
Շատերն ասում են` «ես որևէ ծանոթ չունեմ, որ հիվանդ է, այդ պատճառով էլ չեմ հավատում»: Իսկ ես, օրինակ, հատուկ սահմանած ժամ ունեմ, որ զանգում եմ կորոնավիրուսով վարակված իմ մտերիմ և ծանոթ մարդկանց` հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Հասկացեք վերջապես, մի քանի հազար հիվանդ մի քանի միլիոնի մեջ հնարավոր է և չնկատեք, բայց այսպես շարունակելու դեպքում ամեն բան կփոխվի դեռ…Համավարակի ավարտին հնարավոր է բոլորս ունենանք առնվազն մեկ ծանոթ, որ մահացած լինի վիրուսից: Եվ կապ չունի, թե նա ուներ ուղեկցող հիվանդություն, թե ոչ. փաստն այն է, որ նա մինչ համավարակը հանգիստ ապրում էր իր ուղեկցող հիվանդության հետ:
Եթե բոլորին ամեն ինչում մեղադրող մարդկանց հարցնես` գիտե՞ն արդյոք, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում, հավանաբար պատասխան չես լսի… Մեղադրելը հեշտ է, փորձեք գործ անել… Չկա աշխարհում մի պետություն, որ վստահ լինի, որ ճիշտ է անում, կամ ճիշտ է արել այս վիրուսի դեմ պայքարում: Բոլորը շվարած մեկը մյուսին են նայել` փորձելով սովորել մյուսների սխալների վրա: Դեռ մեծ հարց է` ինչ ընթացք կունենա համավարակը առաջիկայում այն երկրներում, որտեղ կարծես որոշ հաջողության են հասել: Պարզ է մի բան. համենայն դեպս այս փուլում միակ հասկանալի ելքը հասարակության իմունիտետի ձևավորումն է: Կարճ ժամանակում արդյունավետ դեղամիջոցի կամ պատվաստանյութի ստեղծումը քիչ հավանական է, ուստի մնում է հիվանդանալ և լավանալ: Հասկանալի է, որ ոչ բոլորի մոտ այն կհաջողվի, բայց բժիշկների օգնությամբ ծանր հիվանդների մեծ մասը կարող է բուժվել:
Պացիենտների միայն 5-10%-ը կարիք ունի բժշկի ինտենսիվ հսկողության: Իսկ եթե վարակվածները հազարներով են, իսկ եթե հարյուր հազարներ լինեն… 5-10%-ը արդեն քիչ չի թվա: Նման չէ՞ պատերազմի...
Իսկ եթե վիրուսին չհավատացողի, կամ ծննդյան տարեդարձը հարյուր հոգով նշողի, համբուրվելով բարևողի, ֆեյսբուքում «հերիքա սուտ թվեր» գրողի, փակ տարածքում դիմակ կրելու համար վիճողի, «ինձ բան չի կպնի» ասողի ծնողին կամ հարազատին բժշկի օգնության կարիք լինի, բայց հիվանդանոցում այլևս տեղ չլինի, ու՞մ են նրանք մեղադրելու։ Եվ պարտադիր չէ միայն վիրուսից բուժվելու համար...հետո տեղ չի լինի նաև ուռուցքից, ինֆարկտից և, վերջապես, երեխաներին անգամ այլ հիվանդություններից բուժելու համար: Արդեն հասկանալի է, որ աշխարհը անվերջ չի կարող փակվել, հետո սովի հետևանքները ավելի աղետալի կլինեն: Սակայն պետք է ընդունել իրականությունը: Մեզ բաժին է հասել այն, ինչ ունենք: Մի՛ արեք այնպես, որ ձեզ տանը նստեցնելու համար անգամ ոստիկան պետք չգա (ինքներդ դուրս չեք գա):
Ամբողջ աշխարհը վազում է ականապատված դաշտի վրայով: Դեռ լավ է, որ կորոնավիրուսը «բարեխիղճ» է գտնվել և «մահացու ականները» միայն 5%_ի չափով է «դաշտում» տեղադրել: Խնդրանքս և հորդորս այն է, որ «ոտքերի տակ նայեք», այսինքն, եթե ասում են փակ տարածքում դիմակ կրեք, ուրեմն կրեք, այս տարի ծնունդ մի՛ նշեք, որ հաջորդ տարի նշելիս ձեր տատիկը կամ ծնողը նույնպես մասնակցի այդ ծննդին, խանութում հայկական կլոր հերթեր մի՛ ստեղծեք, ստահոդ նյութեր մի տարածեք: Արևելյան Ասիայի շատ երկրներում, եթե փորձեն անգամ բաց տարածքում առանց դիմակ հայտնվել, հասարակության կողմից անգամ հնարավոր է կոշտ վերաբերմունքի արժանանան: Այսպես թե այնպես, մի օր ընդունելու եք «խաղի» նոր կանոնները, կարևորն այն է , որ դուք ինքնուրույն այն ընդունենք, և ոչ թե կորոնավիրուս կոչված թշնամին ձեզ դաժանորեն ստիպի դա անել: Շատ եմ ուզում, որ ամեն բան այլ սցենարով գնա, և իմ այս ճառը ավելորդ լինի. ասենք բնությունը խղճա մեզ և վիրուսի ուժը թուլանա, կամ հրաշքով շատ արդյունավետ դեղ կամ պատվաստանյութ գտնեն, բայց այս պահին ձեր զենքը ձեր խելամտությունը կլինի: Ես նաև գիտակցում եմ, որ իմ խոսքերը այսպես ասած քչերին «կհասնի», բայց եթե անգամ այդ քչերը փորձեն ավելի սթափ նայել իրավիճակին, փոխեն իրենց վարքագիծը, և գոնե մեկ հիվանդասենյակ դրա հետևանքով դատարկ մնա և կարիքավորի հասնի, ուրեմն զուր գրած չեմ լինի…
Ձեր բժիշկ Արթուր Ավետիսյան
Հ. Գ. Հոդվածներիս վերջում միշտ գրում եմ՝ Առո՛ղջ եղեք, այս անգամ հավելում եմ`
ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ»:

Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրեր
Ամենադիտված