Երևանի Աբովյան պուրակում Mercedes-ը տապալել է ծառը և բախվել թանգարանի պատին (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրևանում այսօր ժամը 02։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 70 RT 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան պուրակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին, այնուհետև բախվել Ժամանակակից արվեստի թանգարանի պատին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ մեքենան էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Հարվածի հետևանքով կոտրվել է ծառն ու ավտոմեքենայի ձախ կողմի առջևի ու հետևի անվահեծանները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



