Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հայկական ավիաընկերությունները Ռուսաստանից հայերի չեն տեղափոխում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ ամեն հարցազրույցից հետո, որտեղ ես հանրությանը, առանց թաքցնելու, ներկայացնում եմ հայկական ավիացիայի ներկա իրավիճակը, պատճառները, և ստեղծված իրավիճակից ելքի միջազգայնորեն ընդունված կարգավորումները, ռուսալեզու մամուլում և «անկաշառ» բլոգերների մոտ սկսվում է հիստերիայի հերթական սրացումը:

Ահավասիկ` Արցախից Մոսկվա «թռած» ոմն «բլոգեր» Roman Baghdasaryan Infoteka 24 ռուսալեզու կայքում հոդված է տեղադրել հարցադրմամբ, թե` «Զվարթնոցում» իմ պաշտպանած հայկական «Արմենիա» և «Ատլանտիս» ավիաընկերություններն ունեն 3 օդանավ: Ինչու՞ նրանք ՌԴ-ից Հայաստան չեն տեղափոխում այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին: Ինչով կհիմնավորեյին հայկական ավիափոխադրողների կարևորության մասին իմ պնդումները: Ու, որ ես շարունակում եմ քարկոծել իշխանություններին միայն քարկոծելու նպատակով:

Կարծում եմ լավ հարց է:

ՆԱԽ`

Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով:

Բացատրությունը`
Քանի որ COVID-19 պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել սահմանափակ քանակությամբ` օրեկան ոչ ավելի, քան 200 ուղևոր, իսկ այդ քանակությունն արդեն (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ամրագրված են ռուսական ավիաընկերությունների կողմից:
Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին»:
Եվ ՀՀ ՔԱԿ-ը կամ կհերքի մեղադրանքս, ինչին կհետևի զրպարտության համար դատարան դիմելը, կամ կհաստատի տեղեկությունս, ինչով կպատասխանի իր «հովանավորի»
հարցին:

Ավելացնեմ, որ ավելի ուշ ՔԱԿ-ը, ի վերջո կռահել է իր գործողության անթաքույց հակապետական «Անհեթեթությունը» և ի վերջո Մայիսի 23-ի համար «Արմենիա» ավիաընկերությանը թույլտվություն է տվել դեպի Վորոնեժ մեկ թռիչք կատարելու:

ԵՎ

Ես իմ հարցազրույցներից ու հրապարակումներից և ոչ մեկում ոչ մի անձնավորված մեղադրանք չեմ արտահայտել: Ասել եմ, և պնդում եմ` ոլորտի կառավարումը համակարգային խնդիր է, և այդ համակարգը հնարավոր էր, նույնիսկ նրա բացարձակ բացակայության պայմաններում, կարգավորել 3-4 ամսում:
Զրոյից:
Ինչի համար կպահանջվի ոչ ավելի գումար, քան նախորդ տարվա գործուղումներին հատկացվածի կեսը:

Եվ մեղադրանքները, նախկինների թերություններին վերագրելու փորձերը, Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության ծայրահեղ բացասական գնահատականի պատճառները, ICAO աուդիտը շատ բարձր` միջազգային նորմերին 84%-ից ավել համապատասխանությամբ ներկայացրած ԱՎԻԱՑԻՈՆ իշխանություններին վերագրելը շարունակում եմ համարել անբարոյական սուտ:

ՀՀ Ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների: Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովի քանդածը զրոյից ստեղծելու համար: (տեխնիկական մասով)

Ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արմատական վերանայման (քաղաքական բաղկացուցիչը)

Դա Հայաստանի համար ինքնիշխանության կարևորագույն գործիքի` Տեղական ավիաընկերությունների կայացման միակ ուղին է:

Հակոբ Ճաղարյան

 

 

 

 

 
 
  •  
Միլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք «Պառակտման մակարդակը բարձր է» «Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը» ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջԾնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)Սամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներՊլանային անջատումներ՝ մայիսի 22-ին, 25-ին, 26-ին և 27-ինԱյսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ» Մարզպետները տագնապային սպասումների մեջ են. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ» Սյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ» Մերցն անիրատեսական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը․ DPAՓաշինյանի առաջարկած՝ վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծը հանրային քննարկման է դրվելՎաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՋեք Նիկոլսոնի «Փայլատակում» ֆիլմի կացինը աճուրդի է հանվել. պաշտամունքային ռեկվիզիտները կարող են վաճառվել 100,000 ֆունտ ստեռլինգով Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա ԶախարյանՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վեցովկա գյուղը․ ՊՆ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապեսԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»
Ամենադիտված