Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանի երկրորդ այցը Հայաստան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Lragir.am-ը գրում է․

Փարիզում թալանել են Քիմ Քարդաշյանին: Բարեբախտաբար, հայուհին ֆիզիկապես չի տուժել, բայց ասում են, որ վախեցած է: Դե, ինչպես չվախենար, երբ դիմակավորված անձինք ներխուժում են հյուրանոցի համար, սպառնում, թալանում: Ըստ տեղեկատվության, Քիմ Քարդաշյանից խլել են մի քանի միլիոն դոլար արժողության զարդեղեն:

Թե ինչ էր անում նրա անվտանգության ծառայութունը` պարզ չէ: Ինչպե՞ս են կարողացել դիմակավորված անձինք ներխուժել համար: Չնայած ասում են, թե եղել են ոստիկանության համազգեստով: Հավանաբար դա է դեր խաղացել Քիմի անվտանգության ծառայությունը շրջանցելու հարցում:

Բոլոր դեպքերում, լավ է, եթե վնասը լինի զուտ նյութական: Խոսքն իհարկե միլիոնների մասին է, բայց Քիմը դրանցից շատ ունի, բարեբախտաբար դեռեւս երիտասարդ է եւ ունի բավարար ֆիզիկական ռեսուրսներ նորանոր միլիոններ աշխատելու համար: Կարեւորը, որ նրա հոգեբանական վնասվածքները չլինեն խորը եւ վերականգնվեն արագ, նա շատ վախեցած չլինի եւ վախը չթողնի բարդ հետեւանքներ:
Պարզապես մի տեսակ տպավորություն կամ զգացողություն կա, կարծես թե, որ միլիոններ կորցրել է ոչ միայն Քիմը, այլ նաեւ Հայաստանը: Իհարկե, ոչ ուղղակի իմաստով: Պարզապես, այդ միլիոնները կարող էին բաժին հասնել ոչ թե հանդուգն թալանչիներին, այլ Հայաստանին: Թեեւ, Հայաստանին բաժին հասնելու դեպքում էլ դրանք կարող էին ի վերջո մնալ թալանչիներին, ինչպես Հայաստանում եղած գործնականում բոլոր ռեսուրսները:

Բայց, բոլոր դեպքերում, եթե Քիմն իմանար, որ միլիոնավոր դոլարների արժողության այդ զարդերը մեկ տարի անց պետք է դառնային ավազակների բաժին, գուցե դրանք 2015 թվականին թողներ Հայաստանում, ուր այցելել էր առաջին անգամ:

Քիմ Քարդաշյանը 2015 թվականի ապրիլին եկել էր պատմական հայրենիք: Նրան հրավիրել էին Հայաստան, չէր մերժել: Հայաստանն այդ մի քանի օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր, քանի որ Քիմ Քարդաշյանն ունի միլիոնավոր երկրպագուներ: Հայաստանը պատրաստվում էր ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայերի հանդեպ կատարված այդ ոճրագործության վերաբերյալ Քարդաշյանի ամեն մի գրառում արժանանում է միլիոնավոր երկրպագուների ուշադրությանն ու հավանությանը: Քիմն այդ առումով դարձավ միջազգային ճանաչման հարցում հայկական դիվանագիտության «գաղտնի զենքը»:

Բայց է՞լ ինչ մնաց նրա այցից Հայաստանին: Իհարկե, այցն ուներ նաեւ ահռելի քաղաքակրթական նշանակություն: Քիմն ի վերջո լոկ մարմին չէ: Քիմն աշխատանք է, տքնաջան աշխատանք, մի ամբողջ թիմի աշխատանք, որտեղ մարմինը ռեսուրս է, բայց այն հսկայական արդյունք է ապահովում մարդկային մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, աշխատանքի արժեւորման շնորհիվ:

Քիմն ունի միլիոններ, որոնք իշխանության յուրացման արդյունք չեն, հանրային ռեսուրսների գողանալու եւ մսխելու արդյունք չեն, այլ ահռելի աշխատանքի, որոնք մի ամբողջ «ինդուստրիալ թիմային» մտքի եւ աշխատանքի արդյունք են, ինչի վրա էլ փաստացի կառուցվել է արեւմտյան քաղաքակրթական առաջընթացը գործնականում բոլոր բնագավառներում:

Այդ իմաստով, Քիմը հնարավորություն էր, որպեսզի Հայաստանի հանրությունը հաղորդակից լինի այդ առաջընթացին, բայց նաեւ դա ապահովող աշխատանքային բանաձեւին եւ գործընթացին:

Թե ինչ արդյունք թողեց նա Հայաստանում այդ իմաստով, դժվար է ասել: Բայց հարցը, թե «ճանաչման» ռեսուրսից բացի, էլ ինչ ռեսուրս ձեռք բերեց Հայաստանը աշխարհահռչակ հայուհու այցով, մնաց բաց:

Եվ այդ իմաստով, կամա թե ակամա, գուցե իհարկե ոչ լավ առիթով, բայց առաջանում են մտքեր, որ Քիմը կարող էր ստեղծել Հայաստանի հետ կապված զարգացման ծրագրերի, նոր նախաձեռնությունների աջակցման մի հիմնադրամ, այն միլիոններով, որ թալանվեցին Փարիզում:
Իհարկե չի բացառվում, որ Քիմը Հայաստանին շոշափելի օգնություն կարող է ցուցաբերած լինել, ինչը գաղտնի է պահվում ինչ-ինչ ռազմավարական նկատառումներից ելնելով, օրինակ, որ այն հեռու լինի շատ ու շատ հայաստանցի բարձրաստիճան թալանչիների աչքից:

Միեւնույն ժամանակ, եթե անգամ այդ միլիոնները Քիմը մեկ տարի առաջ դրած լիներ Հայաստանի աջակցության գործի համար, միեւնույն է նա մեկուկես տարի անց Փարիզ կրկին կգնար թանկարժեք զարդերով, որը դարձել է նաեւ նրա աշխատանքի մի բաղադրիչ: Եվ Քիմի մոտ կրկին կգտնեին թալանելու միլիոններ:

Եվ միշտ էլ կառաջանար այն մերկանտիլ մտայնությունը, որ դրանք կարող էին լինել Հայաստանինը, գոնե:
Այդուամենայնիվ, բոլոր դեպքերում, իհարկե չափազանց վատ առիթով, բայց Քիմի հայաստանյան այցից ավելի քան մեկուկես տարի անց Փարիզի թալանչիները անուղղակիորեն առաջ բերեցին հարցը` Քիմից նրանց մնացին միլիոններ, իսկ ինչ մնաց Քիմից Հայաստանին:

Բայց, ամենակարեւորն իհարկե առողջությունն է, կամ ինչպես ասում են` ինչ լինում է, թող զարդին լինի: Իսկ Քիմ Քարդաշյանը բազմաթիվ հայաստանցիների հիացմունքի ներքո առաջին անգամ լինելով պատմական հայրենիքում, թերեւս այդ այցից մեկուկես տարի անց ըստ էության հոգեբանական զգացողություններով ներդաշնակվեց հայրենակիցների հետ, որոնք ի տարբերություն նրա, արդեն մոտ երկու տասնամյակ են ապրում ամեն օր թալանված լինելու զգացումով:

Այդպիսով, հասունացել է Քիմ Քարդաշյանի երկրորդ, եւ փաստացի արդեն ոչ բուտաֆորիկ` իրական, խորքային եւ անկասկած շատ ավելի հասուն այցը Հայաստան, որն արդեն շատ ավելի խորն ու արդյունավետ հետք կթողնի թե Քիմի, թե Հայաստանի կյանքում: Հայաստանն ու Քիմը միասին կարող են հաղթահարել թալանվածության տխուր զգացումը:

ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
Ամենադիտված