Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության եկած երեխեքը, ովքեր երբևէ պաշտոն չեն ունեցել, իրենց թվում է՝ իրավունք ունեն հայ ազգին ղեկավարելու. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության եկած այսօրվա երեխեքը, ովքեր երբևէ պաշտոն չեն ունեցել, իրենց թվում է՝ իրավունք ունեն հայ ազգին ղեկավարելու: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադառնալով հեղափոխությունից երկու տարի անց ունեցած արդյունքներին:

Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտում մեզ պետք են հեղինակություններ, որպեսզի խառնաշփոթ չլինի. «Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցույց է տալիս, որ մի երկրում ապրում ենք, բայց թուրքի-հայի պատերազմի մեջ ենք: Եթե այս գյուղերում մի հեղինակավոր մարդ լիներ, գուցե նմանատիպ դեպքի ականատեսը չլինեինք»:

Ըստ Հակոբկոխյանի՝ երբ ամեն ծակից դուրս եկածին թվում է՝ ինքն է հեղինակությունը, հետևաբար այսպիսի դեպքեր դեռ շատ ենք տեսնելու. «Նիկո՛լ, մի արա այնպես, որ հայը հայի նկատմամբ թշնամանա»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադսրբեջանը բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, Հակոբկոխյանը նշել է. «Լավրովի ասածը բացահայտում լիներ, չլիներ, ես հիշում եմ՝ ինչպես էր Ալիևի հետ վերելակային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը վիզը ծուռ, խեղճացած էր, իսկ Ալիևը՝ հպարտ: Ցավն այն է, որ առանց մեր գիտության մեր ճակատագիրն են որոշում»:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունից՝ Իսրայել Հակոբկոխյանն ասել է. «Ես ինձ վատ եմ զգում, որ մեր երկրի ղեկավարն անում է թուրքի ցանկությունները: Եթե մարդու մեղքն ապացուցված չէ, ինչպե՞ս կարելի է երկու տարի նրան պահել կալանքի տակ»:

Իսրայել Հակոբկոխյանը դիտարկմամբ՝ ինչպե՞ս կարելի է հերոս մարդուն պահել կալանքի տակ. «Դուք հասկանում ե՞ք՝ Քոչարյանին, Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին նստացրել են դատարանում, մի երեք մանեթով էլ լացողներին են բերել, բա ՊՆ նախարարն ինչու՞ չի ասում՝ նույն Սեյրան Օհանյանն իմ հրամանատարն է եղել, դուք այսօր իրենց մեղադրում եք պետական դավաճանության մե՞ջ»:

Ամփոփելով խոսքը՝ Իսրայել Հակոբկոխյանը նշել է, որ մենք այսօր երկիրը հասցրել են անդունդ, իսկ մարդկանցից շատերն, ովքեր իսկապես հավատում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր ձեռքներն իրենց գլխին են տալիս՝ ինչպես են հավատացել այս իշխանությանը:

Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»
Ամենադիտված