Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Աշխատանքի օրն է:

Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով:

Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականի, այդ թվում՝ նաև պետության կողմից հատուկ վերաբերմունքի և պարգևի:

Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու: Նրանք գիտակցում են, որ իրենց ամեն մի լրացուցիչ ջանք կարող է առնվազն մեկ կյանք փրկել, մեկ ընտանիքի համար հաց ստեղծել, նպաստել քաղաքացու և երկրի անվտանգության պահպանությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ձեզնից ոմանք ժամանակավորապես կտրվել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքն՝ իրենց ամենօրյա ապրուստի միակ միջոցը: Հասկանում եմ ձեր ընտանիքների վիճակը և կիսում եմ ձեր մտահոգությունները: Հասկանում եմ, թե այս իրավիճակում ինչ է նշանակում մնալ առանց աշխատանքի:

Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետության աջակցության կարիք կա, նաև միմյանց ձեռքն ամուր բռնելու կարիք կա, որովհետև առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժվել, առավել ևս՝ արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ եք, աշխատանք սիրող մարդիկ: Եվ բնավ կապ չունի, թե, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որտեղ եք այս պահին՝ տանը մեկուսացա՞ ծ, թե՞ շինհրապարակում, վիրահատական սեղանի առա՞ ջ, թե՞ գիտական թեզը շարունակելիս, ծառայության մեջ ե՞ք, թե՞ սպասում եք գործատուի զանգին:

Այսօր անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել: Մենք նույնպես գտնվում ենք բարդ կացության մեջ: Մի կողմից՝ համավարակն իր հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական ու ֆինանսական խնդիրները, և դրանց կողքին՝ սոցիալական, մարդկային խնդիրները: Բոլոր դեպքերում էլ պետությունն առաջին հերթին և մենք բոլորս անելիք ունենք։

Իրավիճակից ելքը պետություն-գործատու-աշխատող եռանկյունում է, որը պետք է լինի կուռ ամբողջություն: Սակայն լուծման ուղին առաջին հերթին պատասխանատվությունն է, կարգապահությունը, զգոնությունը և նաև հոգատարությունն աշխատող մարդու նկատմամբ, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակը և վերադառնանք բնականոն կյանքի:

Մենք սովոր ենք դժվարություններ հաղթահարել, և այսօր էլ դա պետք է անենք միասին: Իսկ հաղթահարելը նույնպես աշխատանք է, որը ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող անել:

Եղեք ամուր, եղեք հաստատակամ:

Առողջություն, ուժ և կորով ձեր մտքին, հոգուն ու մարմնին:

Ամենայն բարիք ձեր տանն ու ընտանիքներին:

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան
Ամենադիտված