Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս մտածողությունը այլասերում է և՛ մարդուն, և՛ իշխանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանություն իր հեղինակության տակ ինչ-որ գաղափարական հիմքեր է դնում (իզմ), այն պաշտպանված դարձնելու, կենցաղային շահարկումից կտրելու համար։ Մեզ մոտ, ցավոք, այդպես չի։ Եթե նախկիններն իրենց լեգիտիմությունն ապահովում էին կոռուպցիոն սխեմաների, օլիգարխների միջոցով, առաջնորդում էին խմբային շահով և «ճշտով», ապա ներկաների լեգիտիմության աղբյուրը կոռուպցիոն բացահայտումներն ու նախկինների ստվերների դեմ պայքարն է։ Եվ երբ իշխանությունների հեղինակությանը հասցվում է հարված, զուգահեռաբար տեղի են ունենում նախկինների հետ կապված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների մասին հրապարակումներ։ Այսպիսով՝ կարծես՝ ակնարկում են, որ եթե ներկաները հեղինակազրկվեն ու թողնեն պաշտոնները, ապա կգան հանցավոր նախկինները։ Արդյունքում՝ պաշտոնյային չի հետաքրքրում իր հեղինակությունը, իսկ հանրությունը ոչ միայն չի պահանջում հեղինակազրկվածի հրաժարականը, այլև ավելի ամուր է կանգնում հեղինակազրկվածի կողքին։ Եվ անուղղակի ընկալվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի իրական նպատակը իշխանությունը պահելն է, նախկինների վերադարձը կանխելը։ Երեկ Գավառում հայտնի դեպքերից տուժեցին ոչ միայն կռվի մասնակիցներն, այլև հարված հասցվեց իշխանությունների հեղինակությանը, քանի որ վերջիններս չկարողացան կանխել փոխհրաձգությունը, ծեծկռտուքն ու հիվանդանոցի ջարդը։ Որոշ ժամանակ անց, երբ միջադեպի վերաբերյալ հրապարակվեցին առաջին վերլուծություններն ու մանիպուլյացիաները, վարչապետի մամլո քարտուղարը Ֆեյսբուքի էջում կատարեց գրառում նախկին որոշ պաշտոնյաների ենթադրյալ հանցանքների մասին։ Արդյո՞ք այս շղթայական զուգահեռումն արվեց վերը նշված մարտավարության հանգույն՝ իշխանության հեղինակությունը պաշտպանելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների հեղինակության պաշտպանության տակ տեղավորելն ունի քողարկված վտանգ։ Երբ իշխանությունները մի օր լուրջ, գաղափարական, հայրենանվեր գործ անեն, մտադրվեն վերադարձնել Հայաստանից գողացվածը (օրինակ՝ ազգայնացնեն չեղած պարտքի դիմաց խլված գույքը, «Գազպրոմ-Արմենիան», երկաթուղին, լյուստրացիա ու վեթինգ անեն, Հայաստանից օտար-ռուսական զորքերը դուրս հրավիրելու որոշում ընդունեն, և այլն), ապա հանրությունը չի գնահատի իշխանությունների ազգանվեր քայլը, այն կկապի հեղինակության պաշտանության հետ։ Պարզ ասած՝ մարդը շղթայական իներցիայով կկարծի, թե լավ բանն արվում է իշխանությունը պահելու-պաշտպանելու համար, ոչ թե Հայաստանի և քաղաքացու ազատության, ազգային իղձերի իրականացման։ Այս մտածողությունը այլասերում է և՛ մարդուն, և՛ իշխանությունը։ Հետևաբար՝ շղթան պետք է կոտրել օր առաջ, քանի դեռ այն չի շահարկվել մեր ազատության թշնամիների (արտաքին-օտար ուժերի) կողմից։ Նման այլասերումները չեզոքացնելու համար պետք է իշխանության հեղինակության տակ գաղափարական հայեցակարգ, արժեքներ դնել, հրաժարվել հեղափոխական-հիստերիկ մեթոդաբանությունից, բոլորին հավասարեցնել օրենքի առաջ, օրենքը բարձրացնել ամենից վեր։

Թաթուլ Մկրտչյան

Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեինՄիլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք «Պառակտման մակարդակը բարձր է» «Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը» ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջԾնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)Սամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներՊլանային անջատումներ՝ մայիսի 22-ին, 25-ին, 26-ին և 27-ինԱյսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ» Մարզպետները տագնապային սպասումների մեջ են. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ» Սյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ» Մերցն անիրատեսական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը․ DPAՓաշինյանի առաջարկած՝ վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծը հանրային քննարկման է դրվելՎաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՋեք Նիկոլսոնի «Փայլատակում» ֆիլմի կացինը աճուրդի է հանվել. պաշտամունքային ռեկվիզիտները կարող են վաճառվել 100,000 ֆունտ ստեռլինգով Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա ԶախարյանՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վեցովկա գյուղը․ ՊՆ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապեսԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է
Ամենադիտված