Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը պետք է մեզ զբաղեցնի, եւ ո՞վ պետք է զբաղեցնի Լավրովին.«Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ցանկացած ակտիվ կամ թեժ փուլում տարածքային զիջումների կամ փոխզիջումների խնդիրը դարձել է ամենաակտիվ շոշափվող թեմաներից մեկը, եւ ոչ միայն զարմանալի ոչ մի բան չկա այն հարցում, որ այսօր այդ խնդիրը եւս դարձել է ակտիվ քննարկումների առարկա, այլ միանգամայն սպասելի էր, որ հենց այդպես էլ կլինի:

Եվ այս իմաստով արդեն երեւի թե չարժե առանձնակի քննարկել, թե հատկապես ում նախաձեռնությամբ է խնդիրը հայտնվել օրակարգում, ով է գեներացրել ակտիվ քննարկումները՝ միջնորդնե՞րն են նրանք, թե՞ նրանցից մեկը, իսկ գուցե Հայաստանի իշխանությունները: Այս ամենը, ըստ էության, երկրորդական նշանակություն ունի գլխավոր խնդրի համեմատ՝ հասկանալ, թե որտեղ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահը, անվտանգությունը եւ ինչ է պահանջվում դրա համար:
Եվ այս տեսանկյունից, այն բանից հետո, երբ քառօրյա պատերազմի ընթացքում մոբիլիզացվեց գրեթե ամբողջ ազգը, հերոսաբար կռվեցին հայ զինվորները, կամավորները, հրամանատարները, իսկ նրանցից մի քանի տասնյակն էլ զոհեցին իրենց կյանքը, Հայաստանի շահն ու անվտանգությունը պահանջում են նախ՝ շտապ դադարեցնել տարածքների զիջման կամ փոխզիջման մասին խոսակցությունները: Դա է պահանջում անվտանգության հրամայականը, ինչպես նաեւ տարրական հարգանքը զոհերի հիշատակի հանդեպ:
Եվ ուրեմն՝ որքան բնական է, որ հարցը տարերայնորեն պետք է դառնար քննարկման առարկա, նույնքան բնական պետք է լինի այդ քննարկումները թողնելը: Մեծ հաշվով, այդ քննարկումները, ըստ էության, պատերազմի շարունակություն են, այսինքն՝ եթե քառօրյա պատերազմից հետո հայաստանյան հասարակության դիսկուրսը դա է, ուրեմն պատերազմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվում է: Այսօր չի կարող այլ դիսկուրս լինել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, քան տնտեսական զարգացմանն ուղղված շուտափույթ քայլերի վերաբերյալ քննարկումները, պահանջները, գաղափարական, մտավոր գրոհները կառավարության վրա:
Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն այլ անելիք չունի՝ Լավրովը կգա, թե որեւէ մեկը, որեւէ բան կառաջարկեն, թե ոչ, Հայաստանն այլ անելիք չունի, Հայաստանը որեւէ մարտահրավեր կասեցնելու այլ տարբերակ չունի, քան զարգացման ամենաարագ ճանապարհների նախանշումն ու դրանցով հնարավորինս արագ եւ դինամիկ ընթացքը: Հետեւաբար՝ տարածքների խնդիրը ֆիզիկական կամ աշխարհագրական չէ, այդ խնդիրը բովանդակային է: Կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բովանդակ տարածք, որը պահվում է, եթե այդ տարածքը զարգացող տարածք է, եւ որը չի պահվում, եթե այդ տարածքը զարգացող չէ՝ անկախ դրա աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությունից:
Տարածքի հանձնում է ամեն մի չբացված աշխատատեղը Հայաստանում, որ կարող էր բացվել, եթե չլիներ որեւէ մեկի մենաշնորհը, եթե չլիներ կոռուպցիան, եթե չլիներ օլիգոպոլիան, եթե լիներ ազատ եւ իրավապես պաշտպանված մրցակցություն: Սա է խնդիրը, եւ ուրեմն՝ Լավրովը կգա, կգնա, կգան ու կգնան այլք, գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ պետք է գա ու այլեւս չգնա մեր կյանքի որակը փոխելու համար անհրաժեշտ կամքը, խելքը, իսկ ոմանց մոտ, իհարկե, նաեւ խիղճը: Կամ ավելի շուտ՝ ե՞րբ ենք մենք՝ որպես հասարակություն, բերելու դա: Ահա հարցը, որ պետք է զբաղեցնի մեր միտքն ու ժամանակը քառօրյա պատերազմից հետո: Իսկ Լավրովին թող զբաղեցնի Նալբանդյանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է
Ամենադիտված