Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Արցախի միջոցով «վրե՞ժ» է լուծում Հայաստանից գազի համար. ԻՔՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ հնչեցրած ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ տեսակապի միջոցով կայացած կլոր սեղանի ժամանակ, հերթական անգամ մատնացույց են անում հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթի խնդրահարույց կողմերը։ Այս մասին իր հոդվածում նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Վահե Ղուկասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է տեղի ունեցել

Սերգեյ Լավրովը վերոհիշյալ միջոցառման ժամանակ անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորմանը եւ նշել, որ 2019 թվականին Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում՝ փուլային մոտեցման հիման վրա։ «Կարծում եմ՝ առաջին փուլն առավել արդիական խնդիրների լուծումն է, ԼՂ-ի շուրջ գտնվող մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակումը»,- ասել էր Լավրովը։

Բացի սա, Սերգեյ Լավրովը հղում էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ ընդունված բանաձեւին եւ նշել, որ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը կօգնի հասնել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջներին, այն է՝ դադարեցնել պատերազմը եւ ձեռք բերել պայմանավորվածություններ։

Ուշագրավ է, որ կարգավորման՝ Լավրովի նշած փուլային մոտեցումն առավելապես ձեռնտու է Արցախյան հակամարտությունում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Ադրբեջանն է նաեւ, որ մշտապես արծարծում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւերը, որոնք ընդունվել էին պատերազմի ակտիվ փուլում, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել հայկական ուժերն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից։

Էլ ավելի ուշագրավ է, սակայն, որ Լավրովն իր այդ պնդումներն արել է հենց այն ժամանակ, երբ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը (տեսակապի միջոցով, ՄԽ համանախագահների մասնակցությամբ), եւ Լավրովի հայտարարությունը կարող էր որպես էական ճնշում դիտարկվել հայկական կողմի վրա։

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո, ըստ էության, հերքեց հայկական կողմից որեւէ անհամաչափ զիջման հնարավորությունը եւ վերահաստատեց այն մոտեցումը, որ չի կարող լինել որեւէ զիջում՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հաշվին։

Ի՞նչ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում

Լավրովի վերոնշյալ հայտարարությունները, թերեւս, կարող են դիտարկվել որպես հայկական կողմին ուղղված հստակ նոտաներ, որոնք, իրենց հերթին, կարող են պայմանավորված լինել պաշտոնական Երեւանի որոշ քայլերի դեմ Մոսկվայի բողոքով։ Իսկ ի՞նչ քայլեր է արել պաշտոնական Երեւանը, որից կարող էր նման կերպ դժգոհել Մոսկվան։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում անհարթություններն առանձնապես շատ չեն։ Փոխարենը, փաստացի, բավական խորն են։

Այսպես, դեռ ընթացիկ տարվա մարտի 31-ին տեղի էր ունեցել Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ըստ բելառուսական կողմի մամուլի հաղորդագրության, չարդարացված էին համարել իրենց երկրներին մատակարարվող ռուսական գազի գները եւ որոշել էին բարձրացնել այդ հարցը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ Հայաստանն ու Բելառուսը մշտապես վարել են, սակայն այս վերջին դեպքը, թերեւս, միակն էր, երբ ԵՏՄ անդամ երկու երկրներ միասին էին բարձրացնում ռուսական գազի գնի հարցը։

Երեւույթը, ինքնին, տարօրինակ չէ ցանկացած տնտեսական միության համար, եւ տնտեսական միություններում նորմալ է, երբ քննարկվում են էներգակիրների միասնական շուկայի կամ ընդհանուր գների մասին հարցեր, հատկապես, եթե միության անդամներից մեկը էներգակիրների այնպիսի պաշարներ ու մենաշնորհային դիրքեր ունի, ինչպես Ռուսաստանը։ ԵՏՄ-ի շրջանակում, սակայն, Հայաստանի եւ Բելառուսի միասնական դիրքորոշումը, կարծես, այնքան էլ ընդունելի չեղավ։

Վերոնշյալ միջոցառման ժամանակ Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, հայտարարեց, որ տարիներ առաջ Հայաստանին եւ Բելառուսին մատակարարվող գազի գները էականորեն ավելի ցածր են եղել միջազգային գներից, եւ այդ երկրների կողմից այժմ ճիշտ չէ գազի գների հարցի բարձրացումը։ Լավրովը նշեց նաեւ, որ Հայաստանում գազի գնի խնդիրներից մեկը ներքին սակագներն են՝ չմանրամասնելով, սակայն, որ Հայաստանում ներքին սակագները նույնպես որոշվում են ռուսական պետական ընկերության կողմից։ Բացի սա, Լավրովը նաեւ հստակ ակնարկեց, որ Հայաստան մատակարարվող գազի սակագները կախված են Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործերից։

Ուշագրավ է նաեւ, որ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական պետական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հարցով։

Ստացվում է, որ Ռուսաստանն իրոք խնդիրներ է տեսնում գազի շուրջ բանակցությունների հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունում, այն է՝ բարձրացնել հարցը ԵՏՄ շրջանակում դաշնակից Բելառուսի հետ, եւ ընդհանրապես՝ բարձրացնել այդ հարցը։

Հաշվի առնելով, որ միջազգային օրակարգում չկա մեկ այլ, համենայն դեպս, հանրային հարց, որի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը կարող են բախվել, ապա կարելի է եզրակացնել, որ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունների միակ անհարթությունը հենց գազի հարցն է, իհարկե՝ մռայլված նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շարունակվող կալանքով։

Ի՞նչ է անում Ռուսաստանը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, այսինքն՝ այն երեք երկրներից մեկն է, որոնք մանդատ ունեն զբաղվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Որպես համանախագահող երկրի երկարամյա արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը, իհարկե, տիրապետում է Արցախյան հարցի շուրջ բանակցությունների եւ ներկա իրավիճակի բոլոր նրբություններին։

Սերգեյ Լավրովի շուրթերով՝ Ղարաբաղյան հակամարտության մասին տեսակապի միջոցով արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշման փորձեր, որոնք, ինչպես վերը նշեցինք, կարող են պայմանավորված լինել գազի գնի շուրջ Հայաստանի դիրքորոշմամբ։

Այսինքն՝ Ռուսաստանը իր դաշնակից երկրի, ԵՏՄ եւ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի հետ էներգակրի սակագնի հարցում ունեցած անհամաձայնությունները պրոյեկտում է Արցախյան հակամարտության կարգավորման վրա։ Մի հարցի, որն ամենակարեւորն ու առանցքայինն է Հայաստանի համար։

Իհարկե, չի կարելի բացառել, որ Արցախի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ունեն այլ շարժառիթներ եւս, օրինակ՝ կապված բուն բանակցային գործընթացում իրավիճակը փոխելու հետ, սակայն ընդհանուր պատկերում այդ հայտարարություններն արվել են գազային տարաձայնությունների ֆոնին եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ, ինչով ավելի են մեծացրել ճնշումը Երեւանի վրա։

Ու կրկին ստացվում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեմն ստանում են, մեղմ ասած, ոչ դաշնակցային երանգներ, եւ Հայաստանը կոնկրետ այս դեպքում գտնվում է մի տնտեսական միությունում, որտեղ էներգակիրների գնի շուրջ վեճը կարող է անդրադառնալ առանցքային հակամարտությունում հայկական դիրքերի եւ անվտանգության վրա։

Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ
Ամենադիտված