Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում՝ երեխա ունեցող աշխատողների և նրանց վարձատրության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկված փոփոխություններին:

 

Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով:

Նախագծով սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը, ինչպես նաև առաջարկվում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձը վճարել ամբողջությամբ:

Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել այն դեպքերը, որոնց պարագայում, անհաղթահարելի ուժով պայմանավորված, գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար: Մասնավորապես, որպես այդպիսին առաջարկվում է համարել այն դեպքը, երբ Պարետի կողմից ժամանակավոր սահմանափակվում է որոշակի ոլորտների գործունեությունը:

Նախագծով նախատեսել, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարը, կարող է լինել ավելին, քան գործող կարգավորմամբ սահմանված մինչև պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման մասով նախատեսվում է նաև տալ հետադարձ ուժ:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկության դեպքում վճարել:

Գործատուի համար նախատեսվում է պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները:

Կսահմանվի նաև աշխատանքային պայմանագրի լուծման արգելք՝ այն դեպքերում, երբ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով՝ պայմանավորված համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներով, ինչպես նաև երբ չպլանավորված տեղափոխվել են ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդները, իսկ աշխատողն ունի մինչև 12 տարեկան երեխա, իսկ այդ պատճառներով աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չեն համարվի աշխատանքային կարգապահության խախտում:

Առաջարկվող նախագծով կարգավորվում է նաև համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրությունը, մասնավորապես սահմանելով, որ այդ դեպքում աշխատողը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատանքին համապատասխան:

Սահմանվում է, որ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման դեպքում՝ աշխատողի մինչև 2 ժամ բացակայութան դեպքում վարձատրությունը պահպանվում է, իսկ իսկ 2 ժամը գերազանցելու կամ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած աշխատանքին համապատասխան:

Բացի այդ՝ հավելյալ լիազորություններ են սահմանվում նաև տեսչական մարմնին. Այսպես՝ համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում տեսչական մարմինը կարող է իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծն ուղարկվել է ԱԺ՝ Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում համապատասխան փոփոխությունները արտահերթ կարգով քննարկելու համար:

Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԿուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին
Ամենադիտված