Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են դրդել վեհափառին կարծիք հայտնելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծիք կա, թե եկեղեցու վրա հերթական գրոհը նախերգանք ունի։ Սուրբ Հարության տոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում կատարում է արդարների մասին երկու գրառում Աստվածաշնչից մեջբերումներով։ Դրանից հետո բանտերով քաղաքականություն վերադարձողի մասին է խոսում վեհափառը։ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին կարծիքի և ԱԱԾ-ի՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին մեղադրանքի առաջադրման շուրջ հանրային քննարկումների մեծ մասն ընթանում են սև-սպիտակի կաղապարով, վրեժխնդրության խթանումներով։ Ի՞նչ պետք է անել այս վտանգավոր առճակատումը մարելու համար։ Եվ ինչո՞ւ են դրդել վեհափառին կարծիք հայտնելու։ Աշխարհիկացումը (սեկուլյարիզացիա) ուղեկցել է գրեթե բոլոր հեղափոխություններին։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդականն այս հարցում միասնական, գաղափարահեն մոտեցում չունեցավ, չհաշված «Նոր Հայաստան-նոր կաթողիկոս» շարժումը, որը կաթողիկոսին ասոցիացնում էր մերժվածների հետ, մեղադրում խորհրդային գործակալության մեջ։ Այդ շարժումը մարեց 2018-ի ամռանը, բայց եկեղեցու նկատմամբ հանրային վերաբերմունքը չփոխվեց։ Չփոխվեց նաև կղերի վերաբերմունքը պետության, քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Կղերն անհաղորդ է հասարակական բազմաթիվ խնդիրների, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։ Սա հաշվի առնելով, պետք չէ վրդովվել, այլ հիանալ, որ կաթողիկոսը հաղորդ է ինչ-որ աշխարհիկ խնդրի, թեկուզ դա վերաբերի նախկին նախագահի խափանման միջոցին։ Կարճ ասած՝ քաղաքական և հոգևոր իշխանությունները պարտավոր են հարգել միմյանց արժեքները։ Վարչապետը Զատկի օրը պարտավոր է ոչ թե Ֆեյսբուքի գրառումներով, այլ հատուկ ուղերձով շնորհավորել ժողովրդին, որի մեծ մասը քրիստոնյա է։ Քաղաքական գործիչը պարտավոր է ըմբռնել, որ կաթողիկոսի և, ընդհանրապես, եկեղեցու օծյալ ներկայացուցչի հանդեպ իր անզգույշ արտահայտությունն անուղղակի տարածվում է եկեղեցու և քրիստոնեության վրա, որը մեր գոյության սյուներից է եղել դարերով։ Կղերը պարտավոր է հաղորդ լինել ոչ միայն 2-րդ նախագահի առողջությանը, այլև առաջնորդվել քրիոստոնեական հավատով, սիրել ժողովրդին, մարդուն, վարել ժուժկալ, ապաշխարիկ կյանք, վաճառել բենթլիներն ու բաժանել կարիքավորերին, արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։ Ողջամիտ մոտեցումը պարտադրում է միավորել բոլոր կարող ուժերը։ Հոգևորն և աշխարհիկը չպետք է առճակատվեն, այլ ձեռք-ձեռքի պաշտպանեն Հայաստանի անկախությունը, Հայաստանը դարձնեն ազատ-քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ երկիրը։ Կա նաև թարսական տեսակետ։ Անվիճելի է, որ 2-րդ նախագահն ազատության մեջ կկորցնի քաղաքական կշիռը, նրան քչերն ուշադրություն կդարձնեն։ Եվ եթե պետության և եկեղեցու միջև առճակատում չկա, ապա ենթադրելի է, որ վեհափառին դրդել են կարծիք հայտնելու, որ չեզոքացնեն 2-րդի քաղաքական ազդեցությունը։ Թաթուլ Մկրտչյան

Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում
Ամենադիտված