Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 10-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը: Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14), հուղարկավորությունը՝ ապրիլի 13-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:

Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը, իսկ 1965 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը:

Տիկին Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1961 թվականին: Շուրջ 60 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեության 55 տարիներին նա դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարելով Հայաստանի բուժաշխատողների խոշորագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը` Ռ. Խաչատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ուսումնակրթական խնդիրների, բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերի ու իրավունքների ներկայացման ու պաշտպանության գործընթացներին: Տասնամյակների գիտամանկավարժական անբասիր գործունեության ընթացքում Ռ. Խաչատրյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման, դասավանդման մեթոդների կատարելագործման, երկրի միջին բուժանձնակազմի ձևավորման գործում:

Միջնակարգ բժշկական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ռ. Խաչատրյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով Ռ. Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։ «Դեղագործական գործ» «Անօրգանական քիմիա» (երկհատորյա) և «Անալիտիկ քիմիա» դասագրքերի հեղինակն էր:

Ցավակցություն ենք հայտնում լուսահոգի մանկավարժի ընտանիքին ու հարազատներին, կիսում կորստի վիշտը:

Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» էԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվըՊաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեինՄիլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք «Պառակտման մակարդակը բարձր է» «Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը» ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջԾնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)Սամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներՊլանային անջատումներ՝ մայիսի 22-ին, 25-ին, 26-ին և 27-ինԱյսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ» Մարզպետները տագնապային սպասումների մեջ են. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ» Սյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ» Մերցն անիրատեսական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը․ DPAՓաշինյանի առաջարկած՝ վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծը հանրային քննարկման է դրվելՎաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՋեք Նիկոլսոնի «Փայլատակում» ֆիլմի կացինը աճուրդի է հանվել. պաշտամունքային ռեկվիզիտները կարող են վաճառվել 100,000 ֆունտ ստեռլինգով Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա ԶախարյանՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վեցովկա գյուղը․ ՊՆ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապես
Ամենադիտված