Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով. Dasaran.am-ի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Dasaran.am կրթական ծրագիրը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։

Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման կազմակերպման գործում իր արագ արձագանքի և  իր մշակած գործիքակազմի միջոցով ընդգրկվել է աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում, այժմ ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար։

Dasaran-ը սեփական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և սեփական ջանքերով մոբիլիզացված ռեսուրսների միջոցով առանց մեկ լումա պետական ֆինանսավորման հիմնադրված կրթական համակարգ է, որի արդյունքում ստեղծվել է հանրային բարիք։ Այն նպատակ է հետապնդում տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը և թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը:

Dasaran-ն ունի համապետական ծածկույթ և միավորում է Հայաստանի և Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց՝ մեկ հարթակում 1,214,409 գրանցված բաժանորդի (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ և տնօրեն) հնարավորություն տալով օգտվել մշակված գործիքներից։

Իր գործունեության ընթացքում Dasaran-ը ստեղծել է դպրոցների առցանց կառավարման համակարգ, աշակերտների առաջադիմության վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև մշակել լայն հնարավորություններ ընձեռող էլեկտրոնային գործիքներ, այդ թվում՝ կրթության խաղայնացման հնարավորություններ։

Կրթական ծրագիրը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հարթակներում, ինչի մասին է փաստում այն, որ 2016 թվականին Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը: Իր գործունեության ողջ ընթացքում` ավելի քան 10  տարի շարունակ, Dasaran-ը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցել թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին և ծնողներին և թե' Կառավարությանը: Պետական աջակցությունը, որը ստացվել է միմիայն 2 տարվա ընթացքում՝ 2017թ. և 2018թ.-ին, ամբողջապես օգտագործվել է` ի նպաստ վերոնշյալ գաղափարների շարունակական իրականացման:

Պատրաստակամ ենք լիովին համագործակցելու վարույթ իրականացնող մարմնի հետ՝ հորդորելով ահապաղ Dasaran-ի ստեղծողներին ու գործունեությունը համակարգողներին հրավիրել հարցաքննության։

Դեռևս հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով ու շահագրգրռվածություններով, և անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունն ու Dasaran-ի բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու փորձերը, մեղմ ասած, կձախողեն:

ՀԳ․ Dasaran-ը նույն տեմպով շարունակում է աշխատել»։

Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ
Ամենադիտված