Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր ապրիլի 9-ի նիստում փոփոխություն է մտցրել հակաճգնաժամային միջոցառումներից մեկում, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար:

Նշենք, որ օրերս 168.am-ը հրապարակել էր Կառավարության ընդունած աջակցության ծրագրերով վարկ ստանալու նպատակով բանկ դիմած և 400 մլն դրամի վարկի տրամադրման մերժում ստացած գործատուի դժգոհությունը:

Ըստ քաղաքացու՝ թեև իրեն 450 աշխատատեղ ունեցող գործարանը չփակելու համար անհրաժեշտ է 400 մլն դրամ վարկ՝ աշխատավարձերի, կոմունալ վճարների, հումքի ձեռքբերման և հարկային պարտավորությունների մարման համար, սակայն Կառավարության ընդունած անտոկոս և սուբսիդավորվող վարկերի տրամադրման մասին որոշումն այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ վարկը տրվում է միայն մեկ նպատակի համար:

Գործարարը նաև հավելել էր, որ բանկերից մերժում ստացել է ոչ միայն ինքը, այլ իր պես խոշոր գումարի վարկավորման համար դիմած այլ գործարարներ,  և կառավարության ընդունած այդ ծրագիրն այդ տեսքով  համարել էր  անարդյունավետ:

Այս մտահոգության վերաբերյալ կայքը փորձել է պարզաբանումներ ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգրոյանի գրասենյակից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հաշվի առնելով Կառավարության ընդունած ծրագրից մի քանի նպատակով օգտվելու անհնարինությունը և դրա հետ կապված դժգոհությունները՝ գործադիրը փոփոխություն կիրականացնի արդեն ընդունած որոշման մեջ:

«Աջակցության ծրագրերի կիրարկման փուլում երբեմն ի հայտ են գալիս այնպիսի բացեր և խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքում ծրագրերում կարող են կատարվել փոփոխություններ:

Ձեր բարձրացված խնդիրը վերը նկարագրված դեպքերից է: Ծախսերի նպատակներից միայն մեկի վարկավորման դրույթի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց առնչությամբ եղել են քննարկումներ: Դրանց արդյունքում պատրաստվել է համապատասխան փոփոխության նախագիծ, շրջանառվել շահագրգիռ մարմինների միջև և ներառվել է  Կառավարության 09.04.20 նիստի օրակարգում՝ այլ փոփոխությունների հետ միասին:

Կառավարության որոշումն ընդունվելուց  և ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները կարող են օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար»,- ասված է մեզ տրված պատասխանում;

Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ ասաց, որ, ըստ նոր ընդունած որոշման, գործարարները կարող են դիմել մինչև 500 մլն դրամ վարկ ստանալու համար՝ միաժամանակ նշելով օգտագործման մի քանի նպատակ:

 
Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել
Ամենադիտված