Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 զինծառայողով 10 րոպե ծեծել են հրամանատարին. խճճված քրեական գործ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armtimes.com-ը գրում է․

Չորս սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչեւ 8 տարի ժամկետով:

Այս մասին ահազանգում են զինծառայողների պաշտպանները: 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Մեր զրույցում Արման Միքայելյանի եւ Հարություն Ասատրյանի պաշտպան Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

«Ըստ նախաքննական մարմնի, վեց զինծառայողները 10 րոպե բոլորի աչքի առաջ ծեծի են ենթարկել Կարեն Խաչատրյանին: Սակայն իրականությունն այլ է եղել, նրա վնասվածքներն ավելին պետք է լինեին, եթե այդպես լիներ, բայց նա ստացել է ընդամենը մեկ աչքի կապտուկ:

Իսկ իմ պաշտպանյալ Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել. նրա մոտ արձանագրվել է քթի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, որը դատաբժիշկը գնահատել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, իսկ հրամանատարինը՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող: Իմ պաշտպանյալը 10 օր շարունակ հոսպիտալում է գտնվել, բայց «տուժած» հրամանատարը ոչ մի օր չի գտնվել հոսպիտալում»,- ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե տուժած հրամանատա՞րն է ծեծել Արման Միքայելյանին, Մարիամ Մկրտչյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ նախաքննական մարմինը նրա գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն. «Դա չի կարող որակվել անհրաժեշտ պաշտպանություն, որովհետեւ Արման Միքայելյանի վնասվածքները եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի հատ: Դա որակել որպես պաշտպանություն՝ արդեն իսկ ծիծաղելի է: Քանի որ հրամանատարությունը ներկա է եղել միջադեպին, սպայի մեղքը բարդել են զինվորների վրա, որովհետեւ հակառակ դեպքում հենց միայն Արմանի վնասվածքներից ելնելով՝ պետք է Կարեն Խաչատրյանը պատասխանատվության ենթարկվեր:

Դեպքին ներկա են եղել ջոկի պատասխանատուները, գումարտակի հրամանատարը, ուստի անհնար էր, որ 10 րոպե տղաները ծեծեին նրան ու ոչ ոք չմիջամտեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալները նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ, սակայն դա չի խանգարել քննիչին առերեսում կատարել մեղադրյալների ու Կարեն Խաչատրյանի միջեւ: «Տուժողը վերացական ցուցմունքներ է տվել, մեկ ասել է, որ չի հիշում դեպքը, մեկ ասել է, որ ցավ չի զգացել, այսինքն՝ կոնկրետ չի պնդել՝ իմ պաշտպանյալներն իրեն հարվածել են, թե՝ ոչ»,- ասաց պաշտպանը:

Գործով մյուս մեղադրյալ Վազգեն Մխեյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Նորայր Նորիկյանը մեր զրույցում ասաց, որ Կարեն Խաչատրյանի այն պնդումները, թե տղաները ծննդյան տոնի ժամանակ ալկոհոլ են օգտագործել, իրականությանը չի համապատասխանում, եւ դա փաստել է նաեւ դատաքիմիական փորձաքննությունը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ վեց հոգով 10 րոպեում մեկ հոգու ծեծեն, այդ մարդու վրա ոչ մի նորմալ տեղ չէր մնա: Իմ պաշտպանյալը դրա հետ ոչ մի առնչություն չունի:

Զգացվում է, որ սպաներն անձնական վրեժխնդրություն են լուծել այս վեց զինծառայողի նկատմամբ եւ իրենց տված ցուցմունքներով հասել են նրան, որ այս զինծառայողներն այսօր հայտնվել են ճաղերի հետեւում»,- պնդեց Նորիկյանը: Ըստ նրա՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ջանասիրություն է ցուցաբերվել 6 շարքային զինծառայողին ծանր հանցագործության մեջ մեղադրելու եւ երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար:

Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը դրական բնութագիր է տվել զինծառայողների վերաբերյալ, իսկ զորամասի հրամանատարական կազմը՝ բացասական: «Որոշել են երեխեքից վրեժխնդիր լինել»,- նկատեց փաստաբան Նորիկյանը՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողների դեմ ցուցմունքներ են տվել բացառապես սպայական կազմից՝ վաշտի, գումարտակի եւ դասակի հրամանատարները: Մեր հարցին, թե վեց զինծառայողը նախկինում կոնֆլիկտ ունեցե՞լ են Կարեն Խաչատրյանի հետ, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, եւ բացի դա՝ գործի նյութերում էլ չի երեւում:

Այսպիսով՝ 6 զինծառայողի սպառնում է նվազագույնը՝ 4, իսկ առավելագույնը՝ մինչեւ 8 տարվա ազատազրկում: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Գորիսի նստավայր), եւ հոկտեմբերի 5-ին դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա առաջին դատական նիստը:

Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ Reuters
Ամենադիտված