Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` քվեներ կորզելու. Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղերից մեկում երեխաները դասադուլ են հայտարարել և պահանջում են գոնե նորմալ պայմաններ ապահովել իրենց դպրոցի համար... Սա ուղղակի նշանակում է թքել համակարգի երեսին` վերևից ներքև, համակարգ, որը տարաբնույթ կրթական ծրագրերի, աղվերաններում ու ծաղկաձորներում միլիարդանոց սեմինարների ֆոնին չի կարողանում քիչ թե շատ տանելի պայմաններ ապահովել իր ապագա քաղաքացիների համար...

ԱԺ անցած ընտրություններին իմ` որպես ԱԺ պատգամավորության թեկնածուի, նախընտրական ծրագիրը հենված էր գյուղերը և հեռավոր համայնքներում կրթական համակարգը փրկելու առանցքային դրույթների վրա, որտեղ այս խնդրի լուծումը առաջարկված էր բավականին համակարգված կերպով: Ես չընտրվեցի` զրկվելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից, իսկ իշխանության և իր արբանյակների շահերից չէր բխում` ուսումնասիրել և քիչ թե շատ արդյունավետ ծախսել պետական միջոցները:

Քանի որ գրեթե կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` փորձելով կորզել իրենց համար ցանկալի արդյունք` հիշեցնում եմ այդպես էլ չարված քայլերը, առանց որի գյուղերում ընտրություններին կմասնակցեն բացառապես մեռելները, քանի որ ողջերը արդեն լքած կլինեն...

Ամեն դեպքում պրովինցիալ քաղաքական մարտերում ինձ համար այս կետերը եղել և մնում են ամենակարևորն ու ամենաթիրախայինը... Իսկ բարեփոխումների անվան տակ դաշտը հերթական անգամ վերաձևող Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը թող խորհեն այս մասին, եթե, իհարկե, նրանց հիմնական խնդիրը մարզերում հերթական լռության մաեստրոյին պառլամենտ քարշ տալը չէ...

Իսկ ինչ էր առաջարկվում սահմանապահ համայնքները փրկելու համար.

Ի տարբերություն քաղաքների և խոշոր համայնքների՝ սահմանամերձ գյուղերը չունեն խոշոր մուտքեր գույքահարկից, հողի հարկից և համայնքային շենք-շինությունների և տարածքների վարձակալությունից, հետևաբար համայնքային բյուջեները հազիվ կարողանում են քարշ տալ համայնքապատկան ծառայությունների խղճուկ գոյությունը: Եվ եթե մենք չկարողանանք գյուղերում դրամի ներհոսքի նոր ուղիներ գտնել՝ մի քանի տարվա ընթացքում ականատես կլինենք ամայացած, լքված գյուղերի, մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների: Խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք գյուղական տնտեսությունների վրա պետք է ունենան կայծակնային էֆեկտի ազդեցություն.

ա/ Դոտացիաների կամ պետական լրավճարների գոտիականացում:Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանասական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը…


բ/ ՞Կտրոնային՞ հարկահավաքության ներմուծում, երբ գյուղացին իր հիմնական զբաղմունքից զատ որևէ ծառայություն մատուցելիս, ասենք սեփական ավտոմեքենայով տաքսի վարելիս, իր նախընտրած ժամանակահատվածի համար ցանկացած բանկում վճարի որոշակի գումար՝ ազատվելով պետ. ռեգիստրում գրանցվելու և այլ ծախսերից և թղթարարական վարչարարությունից

գ/ Պետությունը պետք է շարունակի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը առավել արդյունավետ ձևով, այս դեպքում հանդես գալով ոչ թե սոսկ սուբսիդավորողի, այլ ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. պետական երաշխիքի բացակայության պյմաններում գյուղացիները խուսափում են օգտվել գյուղատնտեսական վարկերից ոչ միայն բարձր տոկոսադրույքների պատճառով, այլ բերքատվության պակասի և հնարավոր այլ վնասների դեպքում գյուղացին ընկնում է խոշոր պարտքի տակ՝ բանկերի դեմ մնալով միայնակ…

դ/ Դպրոցների համասեռ ֆինանսավորման վերանայում և կրթության ֆինանսավորման գոտիականացում` դոտացիաների ու սուբսիդիաների գոտիականացման սկզբունքով...

Սա հնարավորություն կտար արտամայրաքաղաքային դպրոցներին` խուսափել այդպիսի նախնադարյան պայմաններից, արդյունքում` երեխաների հուսահատ բողոքի գործողություններից...

Այս քայլերը օր առաջ պետք է արվեն, այլապես գյուղերի մեծ մասը կդառնան պարզապես դատարկ աշխարհագրական տարածություններ…:

Վարուժան Բաբաջանյան

WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառում
Ամենադիտված