Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում սպանված կնոջը ծեծել էր խանդի պատճառով, աղջիկը փորձել էր պաշտպանել մորը. ՇՄ դատախազ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գյումրիում մարտի 5-ին կատարված սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը 2016 թվականին կրկին ծեծի է ենթարկել 43-ամյա Մարինեին, վերջինս դիմել է Ոստիկանություն, հարուցվել է քրգործ, սակայն կողմերը հաշտվել են, գործն էլ կարճվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Մարզի դատախազը հայտնեց, որ 28-ամյա տղամարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նախկինում եղել է 4 անգամ դատապարտված՝ 2-ը՝ հափշտակության, մեկը՝ սպանության սպառնալիքի, մյուսն էլ՝ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում նշանակված են եղել դատահոգեբուժական փորձաքննություններ, եւ բոլորի արդյունքներով էլ՝ տղան մեղսունակ է ճանաչվել։

Գաբրիելյանը չբացառեց նաեւ, որ փորձաքննության ավարտից հետո հնարավոր է հոդվածի փոփոխություն լինի.

«Երբ կստանանք դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ինչպես նաեւ նշված երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննությունը, կունենանք կոնկրետ վնասվածքների տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը։ Կնայենք, թե այդ վնասվածքները որքանով են համատեղելի եղել կյանքի համար։ Եթե պարզվի, որ անձը հաճախակի է կնոջը ծեծի ենթարկել, կդիտարկեն նաեւ խոշտանգման հանգամանքը»։

Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ կինը ծեծի է ենթարկվել գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, մահը գրանցվել է 14։30-ի սահմաններում. «Նախ ծեծի է ենթարկվել կինը, աղջիկը պաշտպանել է մորը, արդյունքում ծեծի է ենթարկվել նաեւ աղջիկը։ Նախնական տվյալներով ծեծի է ենթարկել բռունցքներով։ Կինը ծեծի է ենթարկվել խանդի պատճառով։ Երեխան մասնակցել է վիճաբանությանը, որպեսզի թույլ չտա իր մորը ծեծի ենթարկի ու արդյունքում իրեն էլ է հարվածներ հասցվել»։

Գաբրիելյանն ասաց, որ 28-ամյա տղամարդը ոչ միայն հրաժարվում է ցուցմունք տալ, այլ նաեւ հրաժարվում է արյան նմուշ հանձնել.

«Օրենքը ասում է՝ ինքը պարտավոր է տալ, սակայն եթե ինքը չի ցանկանում տալ, ապա մենք որեւէ մեխանիզմ չունենք՝ նմուշներ ստանալու։ Եթե իր կամքին հակառակ արյան նմուշ վերցնենք, դուրս կգա, որ խոշտանգում ենք։ Իր խմածության աստիճանը կորոշվի անձանց ցուցմունքների հիման վրա»։

Դատախազը հայտնեց, որ գործի շրջանակներում հարցաքննվել են կալանավորվածի ծնողները, կհարցաքննվեն հարեւանները, դպրոցի աշխատակիցները։

Նշենք, որ 28-ամյա տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) եւ 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

 

 

«Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր
Ամենադիտված