Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ փետրվարի 29-ին, տեղի ունեցավ «Սոցիալական շարժման» 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին 20-ից ավելի սոցիալական նախաձեռնություններ և միություններ։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։ Ելույթներով հանդես եկան սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 

Այս օրերին Հայաստանից դուրս գտնվելու պատճառով «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի ուղերձը փոխանցեց նրա ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև 

«Հարգելի' հայրենակիցներ, սիրելի' ներկաներ,

Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անել առավելագույնը` Հայաստանի Հանրապետության հզորացման համար։ Օրստօրե մեր պետության ու հասարակության առջև նորանոր մարտահրավերներ են ծագում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ 

Այդ լուծումներին հասնելու ամենակարճ ճանապարհը երկրում սոցիալական արդարության և հավասարության հաստատումն է: 

Ցավով եմ արձանագրում, բայց մենք երկար ժամանակ է, ինչ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ խնդիրների մասին, բայց լռում ենք սոցիալական անարդարության մասին: 

Գործազրկություն, արտագաղթ, իրավական ինստիտուտների աշխատանքի ձախողում, բանկային համակարգի ագրեսիվ և կեղեքիչ վարքագիծ հասարակ ժողովրդի նկատմամբ, օրենքների անկատարություն. այս գլոբալ խնդիրներն են, որ բախել են մեր դուռը:  

Սա դեռ քիչ է, մի բան էլ՝ օր օրի խորանում է ժողովրդի մեջ բևեռվածությունը, սևերի ու սպիտակների բաժանումը: Անքննարկելի՛ է՝ մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից, չմոռանա՛նք մեր պատմության հերոսական էջերը, բայց և պետք է հիշենք՝ Տիգրանակերտի դռները ներսից բացվեցին՝ առանց պատերազմ սկսելու, անգամ, հայոց շարքերում սկսվեց դասալքությունը, որի հետևանքով տապալվեց Հայաստանի հրաշակերտ մայրաքաղաք Տիգրանակերտը: 

Անցյալից դասեր քաղելով՝ չպետք է թույլ տանք, որպեսզի այսօրվա Հայաստանը ներսից քայքայվի, ներքին թշնամին կարողանա ավելի զորեղ գտնվել, քան արտաքին թշնամիները միասին:

 Ողջունելի է «Սոցիալական շարժման» այս նախաձեռնությունը: «Միասնություն» շարժումն իր աջակցությունն է հայտնում ձեզ: Հավատացած ենք, որ այս դահլիճում հաստատված արդարությունն ու միասնականությունը կպսակվի հաջողությամբ, մեր ժողովրդի հաղթանակը արդարության և միասնականության մեջ է: 

Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին»,- ասվում է ուղերձում: 

Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով
Ամենադիտված