Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև-սպիտակ Հայաստանն ապագա չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սև-սպիտակի բաժանումը և ատելության տարածումը չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։ Հակառակը՝ ստեղծում են հեղափոխական հետցնցումների վտանգ, որոնք կարող են շրջել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և կործանարար հետևանք ունենալ, ինչպես Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Ժողովրդավարական երկրում չկա ներքին թշնամի, մարդիկ միմյանց վերաբերում են սիրով։ Այդ աշխարհում մարդիկ տեսակների, դասակարգերի, կաստաների, սևերի և սպիտակների չեն բաժանվում, չկան ցեղի տականք, ժողովրդի թշնամի, կեղտոտ քաղքենի (բուրժուա)։ Դրանք կիրառող ժողովուրդներն այսօր ամաչում են, որ երբեմնի քաղաքական-գաղափարական առաջնորդի դրդմամբ երբևէ այդպիսի հասարակական բաժանումների են ենթարկվել և ատել, կոտորել ու ցեղասպանել են միմյանց։

Համընդհանուր բարոյական նորմն այսօր հավասարությունն է։ Մարդը բարձրագույն արժեք է, անկախ ծագումից, սեռից, դավանանքից, համոզմունքից, մաշկի գույնից և այլն։ Եվ մարդու կամ մարդկանց խմբի հասցեին վիրավորական արտահայտությունը վիրավորում է ամբողջ ժողովրդի ինքնասիրությունը։ Ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հասարակության մի մասին «շնաբարո դուրսպրծուկներ» կամ «ժողովրդի լավատեսությունը ծծող շնագայլեր» անվանելը բողոքի ալիք է բարձրացնում, որովհետև ընկալվում է որպես վիրավորանք ուղղված ոչ թե հասարակության որևէ անդամին, այլ հասարակությանը։ Եթե այդպես չի լինում, ապա պետությունը ժողովրդավարական չի, կամ այդ բնորոշումները ժողովրդին չեն ուղղված, այլ ինչ-որ հորինված երկրի հորինված արարածներին։

Ցանկացած աշխատանք ու գործ որոշակի սևեռում է պահանջում։ Եթե հմտությունն ու գիտելիքը բավարար չեն, ուղենշային բարոյական նորմ և արժեք չկան, ապա սևեռման միակ գործիքը մնում է ատելությունը։ Երբ քաղաքական գործիչը չունի բավարար գիտելիք, կամք առաջադրված խնդիրը լուծելու համար և վախենում է, որ կձախողվի, ապա դիմում է վիրավորանքի, գեներացնում ատելություն, որ սևեռվի խնդրի ուղղությամբ և իր վրա սևեռի լսարանը։

Հանրաքվե լինում է շատ երկրներում։ Եվ ընտրության հարց է ոչ միայն հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելը, այլ դրան գնալու ընթացքը։ Եթե այն ընթանում է ատելության մթնոլորտում, սև-սպիտակի, տեսակի, տականքի և հակաքաղաքկրթական նմանատիպ բաժանումներով, ապա այդ ընտրությունը ժողովրդավարական չի համարվում և վիճարկվում վաղ թե ուշ։ Սա նկատի ունենալով, պետք է հրաժարվել հիստերիկ հեղափոխականությունից, առաջնորդվել ժողովրդավարական բարոյական նորմերով, ընտրել արժեքահեն պետականավարման ընթացք և, ամենակարևորը՝ հարգել մարդուն որպես արժեք։

Թաթուլ Մկրտչյան

 

Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին
Ամենադիտված