Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիշ էր, որ ֆռում էր օդի մեջ». «Բելաջիո»-ում հայտնի ռեժիսորը կնոջ պատճառով հայտնվել է սեղանի վրա ու բռնվել «մարտի»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի անգամ ավարտվել, վերաքննիչ քրեական դատարանի կողմից նորից վերադարձվել ու նորից սկսվել է Արթուր Վարդանյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 41-ամյա Արթուրին մեղադրել էր որպես զենք գործադրված առարկայով խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Դեպքի վայրը եղել է «Բելաջիո» ռեստորանը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին Արթուր Վարդանյանը «Բելաջիո» ռեստորանի երկրորդ հարկում մասնակցել է ընկերոջ հարսանյաց արարողությանը: Օգտագործել է ոգելից խմիչք: Ժամը 23-ի սահմաններում նա մոտեցել է հարևան սեղանի մոտ նստած անծանոթ կնոջը, բռնել է նրա ձեռքը, խոսակցություն է «ծավալել»: Այդ ժամանակ մոտեցել է մի տղամարդ՝ հիշյալ կնոջ սեղանակիցը, պարզաբանում է պահանջել: Վիճաբանություն է սկսվել:

Արթուր Վարդանյանը «ծեծի է ենթարկել» այդ տղամարդուն, բարձրացել-կանգնել է սեղաններից մեկի վրա ու սեղանին դրված «ապակե սպասքը որպես զենք գործածելով»՝ անկանոն նետել է համալիրում գտնվողների ուղղությամբ՝ «իրական վտանգ ստեղծելով նրանց կյանքի և առողջության համար, ինչն արտահայտվել է պարահրապակում գտնվող, այս գործով տուժող ճանաչված Մայիս Ե.-ի՝ գլխի շրջանում ստացած վնասվածքով: Վնասվել է նաև «Բելաջիոյի» գույքը, խաթարվել է ռեստորանի բնականոն աշխատանքը, խանգարվել են մարդկանց հանգիստը և ուրախությունը:

Առաջին անգամ գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե մասնագիտությամբ ռեժիսոր է, ֆիլմերի ու տեսահոլովակների հեղինակ: Իր աշխատանքների համար բազմիցս խրախուսվել ու պարգևներ է ստացել:

2014 թվականի մայիսի 8-ին գնացել է «Բելաջիո» ռեստորան՝ ընկերոջ հարսանյաց արարողությանը մասնակցելու:

Ժամը 23-ի սահմաններում, երբ հարսանիքը մոտենում էր ավարտին, հարևան սեղանի մոտ ինքը նկատել է «հայուհուն բնորոշ, արտահայտված դիմագծերով մի կնոջ, ում կերպարը հետաքրքրել է իրեն՝ որպես մասնագետի, ինքը այդպիսի արտիստիկ արտաքինով կնոջ շատ վաղուց էր փնտրում»:

Մոտեցել, ցանկացել է ծանոթանալ և առաջարկել, որ նկարահանվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ֆիլմում: Մոտեցել, բայց չի հասցրել իր առաջարկը հնչեցնել: Ներկայացել է, ասել է իր մասնագիտությունը, բայց այդ պահին հետևից մեկը քաշել է իրեն, վայր է գցել ու սկսել է հարվածել ոտքերով ու ձեռքերով: Ինքը գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ստեղծվել է խառնաշփոթ վիճակ: Ինքը փորձել է պաշտպանվել, «ինչ-որ տեղ նաև՝ փրկվել»:

Քանի որ դեպի աստիճանավանդակ փախչելու հնարավորություն չուներ, բարձրացել է աստիճանների ուղղությամբ դրված սեղաններից մեկի վրա, որ սեղանների վրայով փախչի: Վախեցած է եղել, չի բացառում, որ փախչելու ընթացքում ոտքերով գետնին թափած լինի սեղանին դրված սպասքն ու շշերը, բայց դրանք միտումնավոր չի նետել՝ ինչ-որ անձի վնաս պատճառելու, առավել ևս՝ հասարակական կարգը խախտելու նպատակով: «Այդ՝ քաոսային իրավիճակում իր վրա նետել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ շշեր… Ինքը սեղանի վրա կանգնած բղավել է, որ իրեն չխփեն:

Այդ ժամանակ մի ձեռքով շիշ է վերցրել, որ գոնե այդ կերպ վախեցնի իր վրա առարկաներ նետող մարդկանց, փորձի նրանց հետ պահել իրեն ծեծի ենթարկելուց, բայց այդ ժամանակ շիշը սահել է իր ձեռքից ու հնարավոր է՝ պատահականորեն դիպած լինի որևէ մեկին, ով ընդհանրապես առնչություն չի ունեցել կատարվողի հետ…»: Այսինքն, ըստ ամբաստանյալի, ինքը նպատակաուղղված որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար շիշ կամ այլ առարկա չի նետել…

Ամբաստանյալը պնդել է, որ անծանոթ կնոջը մոտեցել է մեկ անգամ, երբ նա նստած էր սեղանի մոտ՝ դստեր հետ: Այդ ժամանակ որևէ անձ իրեն չի մոտեցել, չի զգուշացրել, որ անծանոթ կնոջը չանհանգստացնի, «հակառակ պարագայում ինքը երկրորդ անգամ նրան չէր մոտենա»: Ամբաստանյալը ենթադրել է, որ ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել 6-7 մարդ: Իսկ գործով տուժող Մայիս Ե.-ին ինքը դեպքի պահին ընդհանրապես չի տեսել…

Արթուր Վարդանյանը զղջացել է, որ իր գործողությունների հետևանքով խախտվել է մարդկանց անդորրը, զղջացել է, որ մոտեցել է անծանոթ կնոջը, քանի որ եթե չմոտենար, չէր ստեղծվի այդ «քաոսային իրավիճակը»… Միևնույն ժամանակ ամբաստանյալը պնդել է, որ մեղսագրված արարքը չի կատարել:

Ամբաստանյալը հայտնել է նաև, որ մանուկ հասակում ավտովթարի հետևանքով կտրվել է իր մի ձեռքը: Այդ պատճառով, որոշակի բարդույթներից ելնելով՝ ինքը հասարակության մեջ երբեք չի փորձել ներկայանալ որպես հաշմանդամ, չի ցանկացել խղճահարություն հարուցել շրջապատում: Թեկուզ՝ վնասված ձեռքով, բայց միշտ ցանկացել է ներկայանալ որպես հասարակության լիարժեք անդամ…

Արթուր Վարդանյանը չի բացառել, որ դեպքի պահին ինքը գոռացել, աղմկել է, բայց այդ գոռոցն ուղղված է եղել իրեն հարվածող անձին: Խառնաշփոթը կարճ է տևել: Եկել են ոստիկանները, բերման են ենթարկել մարդկանց, նաև՝ իրեն: Հետո իր խնդրանքով իրեն տարել են հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքի ժամանակ ինքը օգտագործել էր «միջին քանակի ալկոհոլ, բայց գիտակցել է իր գործողությունների նշանակությունը…»:

Տուժող Մայիս Ե.-ն դատարանում հայտնել է, թե դեպքի օրը «Բելաջիո» ռեստորանում էին՝ դստեր ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ինքը մեկ-երկու բաժակ ալկոհոլ է օգտագործել: Հետո խառնաշփոթ է սկսվել պարահրապարակում: Ինքն անհանգստացել է դստեր համար, տեղից վեր է կացել ու առաջացել է դեպի պարահրապարակ:

Տեսել է մի անձնավորության՝ սեղանին կանգնած, բայց չի տեսել, որ նա շիշ նետի: Խառնաշփոթի ընթացքում մի շիշ է դիպել իր ճակատին, ինքն ուշաթափվել-ընկել է: Երբ վեր է կացել, կնոջ ու մի անծանոթ տղամարդու օգնությամբ իջել է ներքև, բայց աստիճաններով իջնելիս էլ են հարվածել իրեն՝ աչքի հատվածում: Ինքը լվացվել է, հանել է արյունոտ շորերը՝ շապիկն ու վերնաշապիկը, հետո ոստիկանները բերման են ենթարկել: Բաժնում ինքը հրաժարվել է հիվանդանոց գնալուց, քանի որ անհանգստացած էր կնոջ ու դստեր համար:

Տուժողը դատարանում ասել է. «Շիշ էր, որ ֆռում էր օդի մեջ»: Տուժողը պնդել է, թե չի տեսել՝ ով է կոնկրետ իր վրա շիշ նետել, ում նետած շշից է ինքը վնասվածք ստացել: Թևը վնասված անձի ձեռքին էլ շիշ չի տեսել…

«Բելաջիոյի» մատուցողները հիմնականում ասել են, թե սեղանին կանգնած է եղել մի թևը վնասված՝ հագուստի այդ թևը գրպանը դրած մի տղամարդ, ով շշեր է նետել…

Աշխատողներից մեկը նշել է, որ թևը վնասված տղամարդը երկու անգամ է մոտեցել հարևան սեղանի կնոջը՝ սեղանի մոտ ու պարահրապարակում…

Անծանոթուհին գործով պարզաբանված չէ…

Ընդհանուր իրավասության դատարանը առաջին դատաքննության ավարտին եզրակացրել է, որ «Վարդանյանի արարքում դեպքի պահին բացակայել են խուլիգանական դրդումները, քանի որ նա ակտիվ գործողություններ է սկսել մի քանի անձանց կողմից ծեծի ենթարկվելուց հետո միայն ու գործել է վախի, տագնապի պայմաններում՝ գտնվելով հուզական վիճակում»:

Արթուր Վարդանյանն արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճիռը բողոքարկել է մեղադրող դատախազ Ա. Մարտիրոսյանը՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ՝ խուլիգանության համար մեղավոր ճանաչելով Արթուր Վարդանյանին ու դատապարտելով համաչափ պատժի՝ ազատազրկման ձևով: Կամ՝ բեկանել արդարացման դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, թե Արթուր Վարդանյանի գործողությունները պաշտպանվելու նպատակ են ունեցել, ուղղված են եղել այն անձանց, ովքեր իր նկատմամբ դրսևորել են հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծ, եզրակացրել է, որ դա պատճառաբանված չէ, չի բխում գործի փաստական տվյալներից:

Ըստ վերաքննիչի եզրահանգման՝ վիճաբանության մյուս մասնակիցների սկզբնական վարքագիծը՝ ուղղված Ա. Վարդանյանին, եղել է իրավաչափ, քանի որ Վարդանյանը հասարակական վայրում գտնվող անծանոթ կնոջն ուղղված իր գործողությունների համար նախ դիտողություն է ստացել, բայց շարունակել է գործողությունները, ապա և բարձրացել է սեղանի վրա, սպասքը «հայհոյանքների ուղեկցությամբ նետել է դեպի հասարակությունը…»:

Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. վերաքննիչ դատարանը՝ Մ. Պետրոսյան, Ա. Խաչատրյան, Ս. Համբարձումյան կազմով բեկանել է արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Նախագահող դատավորն է Արմեն Բեկթաշյանը:

Տիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Ամենադիտված