Արտակարգ դեպք Երևանում. ինչո՞ւ է Կենտրոնականի ոստիկանապետը օպերատիվ խմբով ժամանել «Մելլաթ» բանկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾshamshyan.com -ը գրում է.
Սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, գտնվում են Բուզանդի փողոցում գործող «Մելլաթ» բանկում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ բանկի դիմաց՝ գլխավոր մոտքի մոտ, կասկածելի ճամպրուկ կա: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, սակրավորներ, կինոլոգներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԻՆ-ի համապատասխան ծառայության աշխատակիցները զննելով և ճամպրուկը բացելուց հետո՝ այնտեղ հայտնաբերել են հագուստներ: Այս պահին տեղում աշխատում են նաև կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Արտյոմ Ավագիմյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են ճամպրուկի տիրոջ ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի