Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն տպագրվելուց հետո դարձյալ վերահրատարակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը լույս տեսնելով Հայաստանում, դարձավ իսկական բեսթսելլեր. բավականին մեծ տպաքանակն սպառվեց երեք ամսում: Այնուհետև գիրքը վերահրատարակվեց ևս երկու անգամ (վերջինը` 2014-ին): Այն տպագրվել է նաև ռուսերեն լեզվեվ:

Եվ ահա, Թեհրանում, պարսիկ հայտնի մշակութային գործիչ, թարգմանիչ Հոսեյն Թաբաթաբայը վերջերս թարգմանեց «Ռեզիդենտը», որը լույս տեսավ մեծ տպաքանակով: Ընթերցողների շրջանում լայն մասսայականություն վայելած վեպը այս տարի վերահրատարակվել է ևս երկու անգամ:

Երեկ Իրան-Հայաստան բարեկամության միության երևանյան գրասենյակում` Երևան ժամանած միության նախագահ Ռեզա Դամավանդին հյուրընկալեց գրող Աշոտ Աղաբաբյանին: Նա «Ռեզիդենտի» պարսկերեն հրատարակած գիրքը նվիրեց հեղինակին:
«Պարսիկ ընթերցողը սիրով ընդունեց Ձեր վեպը, և այժմ Թեհրանում էլ է այն դարձել իսկական բեսթսելլեր: Ես ուրախ եմ, որ առաջիկայում մենք միասին երկու ծրագիր ենք իրականացնելու: Խոսքը Ձեր մյուս` «Մենակը» վեպի մասին է, որի թարգմանության համար Դուք Ձեր համաձայնությունն արդեն տվել եք: Մյուս ծրագիրը ավելի մեծ է և մեր ժողովուրդների պատմության մեջ առաջին դեպքն է լինելու:

Հուսով եմ` այն շուտով իրականություն կդառնա: Խոսքը «Ռեզիդենտը» վեպը բազմասերիանոց ֆիլմի վերածելու մասին է: Տեղյակ եմ, որ և Իրանում, և Եվրոպայում հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին Ձեզ առաջարկել է «Ռեզիդենտը» վեպը միասին էկրանավորել: Դա առաջին դեպքը կլինի, որ պարսիկ կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի հայ գրողի վեպի հիման վրա, այն էլ` բազմասերիանոց»,- Ա. Աղաբաբյանին դիմելով` ասաց Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Ռեզա Դամավանդին:

Աշոտ Աղաբաբյանը շնորհակալություն հայտնելով իր վեպերի նկատմամբ նման ուշադրության համար, նշեց, որ բազմասերիանոց ֆիլմի նկարահանման հարցը դեռևս նախնական փուլում է: Իրոք, հանրահայտ կինոռեժիսորն իրեն առաջարկել է ֆիլմի սցենարի համահեղինակ դառնալ: Այն նախատեսվում է նկարահանել Նյու Յորքում, Բեռլինում և Մոսկվայում: Սակայն առայժմ ինքը դեռ Թեհրան չի մեկնել, և տեղյակ չէ մանրամասներին:

Հիշեցնենք, որ «Ռեզիդենտը» վեպը լեգենդար հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին է, ով 1931-1933 թթ. գործել է Բեռլինում, 1933-1941 թթ.` Նյու Յորքում (ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար), իսկ 1942-1947 թթ. եղել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության պետի տեղակալ:

Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային
Ամենադիտված