Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. միայն Դուք կարող եք կանխել դատական համակարգի անարդարությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հարգելի պարոն նախագահ, ես՝ Արաքսյա Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ անզորությունից դրդված՝ հուսալով, որ թույլ չեք տա մարի որդեկորույս մոր՝ արդեն փշրված հավատը արդարության հանդեպ։ Սույն թվականի ապրիլի 3- ին ժամը 2-ի սահմաններում Աբովյանի Հանրապետության խաչմերուկում 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած մեքենան հարվածել է Շանթ Մանուկյանի վարած մեքենային։ Ապրիլի 2-ին, երբ պատերազմական ծանր իրավիճակ էր սահմանին, երբ բազում երիտասարդներ իրենց կյանքն էին կորցնում մեր իսկ խաղաղության համար, Ս. Աղոյանը խրախճանքների մեջ էր։ Նա ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավել) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ և անտեսելով կարմիր լույսը՝ սարսափելի ուժգնությամբ հարվածել է կանաչ լույսով խաչմերուկը հատող մեքենային, որի հետնամասում նստած է եղել որդիս։
3 օր ու գիշեր պայքարելուց հետո տղաս այդպես էլ գիտակցության չգալով հեռացավ մեզանից։
Սերյոժա Աղոյանը մինչ օրս ազատության մեջ է, թեև քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործով առկա ապացույցները փաստում են նրա մեղավորությունը։ Չարենցավանի դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել է քննիչի հայցը և ամուսնուս միջնորդությունը Ս. Աղոյանին կալանավերելու մասով։ Ս. Աղոյանը երկրապահ կամավորականի որդի է։ «Երկրապահ» հայրը թերացել էր դաստիարակել որդուն, սովորեցնել, որ ոչ սթափ վիճակում մեքենա չեն վարում, որ արագությունը չեն գերազանցում, որ մարդ չեն սպանում։

Եվ հիմա էլ հայրը անում է ամեն ինչ, որպեսզի որդին խուսափի պատասխանատվությունից՝ պատճառաբանելով նրա առողջական վիճակը (ինչին խիստ կասկածում եմ, փաստաթղթերով՝ միգուցե, բայց ոչ իրականում)։ Ու հիմա էլ նրանք հավատով սպասում են, որ իրենց որդին համաներում պիտի ստանա։
Երբեք, եթե մարդասպանին ներում շնորհվի, հետևություն կանեմ, որ խրախուսում եք մարդասպաններին, ու ես վերջնականապես կկորցնեմ հավատս արդարության հանդեպ։ Մի՞թե երկրապահ կամավորականը չի գիտակցում, որ իր որդին չէր հայտնվի այս իրավիճակում, եթե ինքը չօգներ նրան խուսափել նախկինում գործած հանցանքների պատասխանատվությունից։

Ես և ամուսինս դաստիարակել ենք արժանավոր ՀՀ քաղաքացի։ Որդիս ծառայել է ԼՂՀ ում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ Զորացրվել է որպես ավագ սերժանտ։ Սովորում էր ԵՊՏ համալսարանի 2- րդ կուրսում։ Որդիս լի էր կյանքով ու նախագծերով։ Որդուս կորուստը փշրեց մեր երբեմնի երջանիկ ընտանիքը։ Կյանքից հեռացավ մի լուսավոր 21 տարեկան պատանի, որովհետև Ս. Աղոյանը, հովանավորչության ու անպատժելիության մթնոլորտում կարծում է՝ իրեն ամեն ինչ կարելի է։

Չգիտեմ՝ ինչպես կոչել մեկին, ով պատերազմական լարված իրավիճակի ու տասնյակ զոհերի պարագայում հայտնվում է ընկերուհու հետ խրախճանքների մեջ։ Ու նման մարդու արարքը որակել անզգուշությո՞ւն։ Ո՛չ, սա ոչ դիտավորյալ սպանություն է և ոչ թե անզգուշություն։ Ոչ սթափ վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Միակ տարբերությունը մարդասպանի և ոչ սթափ վարորդի այն է, որ ոչ սթափ վարորդը նախապես չի ընտրում իր զոհին։

Պարոն Նախագահ, հավատով դիմում եմ Ձեզ, հետևողական եղեք այս քրեական գործի դատավարությանը և թող Ս. Աղոյանը խստագույն պատիժ կրի տղայիս կյանքը խլելու ու մեր կյանքերը փշրելու համար։

Խորին հարգանքով՝ Արաքսյա Գրիգորյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»
Ամենադիտված