Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորագավիթի բնակիչները կոյուղի չունեն. պատկան մարմինները խնդրին տեղյակ են, բայց «սայլը տեղից չի շարժվում»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» թերթը գրում է․ 

Անցած տարի էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարում Վայոց ձորի մարզում՝ տեսնելու, թե ինչպես են օգտագործվել սուբվենցիոն ծրագրերով տրամադրված գումարները։ Եղեգնաձորում նրան մոտեցած քաղաքի բնակիչներն ահազանգեցին՝ 26 տարի է, ինչ իրենց թաղամասը հանձնվել է շահագործման, բայց իրենք մինչև հիմա կոյուղի չունեն։ 

Փաշինյանի և զրույցին ներկա անձանց դեմքին հայտնված անկեղծ զարմանքը փոխանցվեց նաև ինձ՝ ոչ որպես լրագրողի, այլ որպես քաղաքացու։ 

Ինչպե՞ս է հնարավոր բնակելի թաղամաս կառուցել և «մոռանալ» կոյուղի կառուցելու մասին։ Բայց ինչո՞ւ հասնել Վայոց ձոր, երբ նույն վիճակն է նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Նորագավիթ թաղամասում։ Թաղամասի 13-րդ և 14-րդ փողոցներում գտնվող սեփական տները կոյուղի չունեն։

 Հիմա կհարցնեք՝ իսկ ո՞ւր են գնում կեղտաջրերը. կուտակվում են բնակելի տների տակ։ Ինչի՞ կարող է դա հանգեցնել. մի կողմից՝ հակասանիտարական վիճակի, մյուս կողմից՝ թուլանում են տների հիմքերը։ Թաղամասի բնակիչներից Անուշ Ավագյանն արդեն մի քանի տարի է՝ դիմում է պետական տարբեր գերատեսչությունների խնդրին լուծում տալու նպատակով։ Նրա դիմումներին միացել են այն բնակիչները, որոնց միավորում է նույն՝ 21-րդ դարում կոյուղի չունենալու «ցավը»։ 

Իսկ ինչպե՞ս են խնդրին արձագանքել Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Բոլորը խնդրին տեղյակ են, պատրաստ են օգնել, բայց արդյունքում սայլը տեղից չի շարժվում։ 

«Թաղամասում կոյուղի չի եղել։ Ժամանակին մասնավոր կարգով մարդիկ հավաքվել են, իրենց հաշվին կոյուղի անցկացրել։ Մեր թաղամասի մոտով՝ ընդամենը 60 մետր հեռավորության վրա, անցնում է Երևանի գլխավոր պոմպագիծը։ Առաջին դիմումս գրելուց հետո ինձ համար ուզում էին այնտեղից կոյուղի անցկացնել։ Երկու անգամ տվել են հնարավորություն, որ միայնակ կոյուղի անցկացնեմ։ Հաշվարկներից հետո պարզվեց, սակայն, որ կոյուղի ունենալը կարժենա 15 միլիոն դրամ։ 

Սկզբում ուզում էի միայն իմ կոյուղու հարցը լուծել, բայց հետո տեղեկացրեցի նաև հարևաններիս։ Բոլորը համաձայնեցին միանալ և գումար հավաքել։ Կարծում էի, որ ֆինանսական առումով մեզ կօգնի «Վեոլիա ջուր» ընկերությունը, ասենք, այդ գումարի կեսն ինքը կհոգա, կեսը՝ մենք։ Այդ ժամանակ ինձ միացավ 18 ընտանիք, հետո արդեն նույն խնդիրն ունեցող ևս 40 ընտանիք ցանկություն հայտնեց սեփական միջոցներով այս խնդրին լուծում տալ։ 

Բնակիչներով հավաքվեցինք և դիմեցինք «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն այնտեղից տեղեկացրեցին, որ ո՛չ, այդպես հնարավոր չէ։ Հետո էլ որոշեցին կոյուղին այնպիսի մի կետից միացնել, որը ոչ մեկին ձեռնտու չէր։ Արդյունքում այս առաջարկից բնակիչները հրաժարվեցին։ Այնուհետև դիմել ենք Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին։ Նա ասաց՝ իմ հնարավորությունների սահմաններում ամեն կերպ ձեզ աջակցելու եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անուշ Ավագյանը։ 

Նրա խոսքերով՝ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավարն իր մոտ է հրավիրել կոմունալ բաժնի ղեկավարին, ում հանդեպ, սակայն, բնակիչների վստահությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նրանք ծանոթ են նրա աշխատելաոճին, վստահ, որ նա իրենց չի աջակցելու խնդրի լուծման հարցում։ «Վարչական շրջանում հանձնաժողով էր կազմվել, մարդիկ եկան մեր թաղամաս, նորից ծանոթացան խնդրին։ 

Նրանցից հետո եկավ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարությունը, հետո՝ Երևանի քաղաքապետարանից։ Բոլորը գալիս ու գնում են։ Սա շարունակվում է 4-5 տարի, բայց ոչ ոք չի ուզում մեզ աջակցել»,-նշում է մեր զրուցակիցը։ Վերջերս բնակիչները նորից դիմել են Երևանի քաղաքապետարան։ «Մեր նամակին պատասխանել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։ 

Նշել են՝ խնդրի լուծումից չենք հրաժարվում, բայց երբ ձեր փողոցում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքներ, այն ժամանակ սիրով կաջակցենք ձեզ»,-տեղեկացնում է Նորագավիթ թաղամասի բնակչուհին։ Այս պահի դրությամբ վերջին գերատեսչությունը, որտեղ բնակիչները նամակ են ուղարկել, եղել է ջրային կոմիտեն։ Նամակին նախորդ տարվա մարտին պատասխանել է կոմիտեի նախագահի տեղակալը։ 

Դրանում նշված է, որ 2016 թ.-ի նոյեմբերի 21-ին ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն, ՀՀ բնակավայրերի մեծ մասի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը վարձակալության հիմունքով փոխանցվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։ 

Ինչ վերաբերում է Երևանի կոյուղու համակարգ չունեցող փողոցներին, ապա, համաձայն վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերությունը նոր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման պարտավորություններ չունի։

 Նոր կոյուղագծի կառուցման համար անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել «Վեոլիա ջուր»՝ տեխնիկական պայմանագիր ստանալու համար։ Ջրային կոմիտեն միաժամանակ տեղեկացրել է, որ Երևանի ջրահեռացման համակարգի ընդլայնման աշխատանքների իրականացումը ջրային կոմիտեն պատրաստ է քննարկել հետագա համապատասխան ներդրումային ծրագրերի շրջանակներում։ 

Սա, իհարկե, պատասխան նամակի ողջ բովանդակությունը չէ, բայց ինչպես տիկին Անուշն է ասում, մեկ տողով այն այսպես կարելի է մեկնաբանել՝ «հինգ տարի տևած շրջապտույտից հետո պարզվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն այժմ ներդրումներ կատարելու հնարավորություն չունի»։ 

«Մենք՝ բնակիչներս, ասում ենք՝ ի վիճակի ենք ներդրում անելու, ուղղակի մեզ պետական որոշակի աջակցություն տվեք։ Նորից դիմել ենք Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժին, ասում ենք՝ ձեզանից բան չենք խնդրում, կոյուղու խնդիրը լուծենք, բայց հետո հանկարծ չգաք քանդեք, ասեք՝ անօրինական է կամ էլ տուգանեք մեզ»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Հ. Գ.- «Փաստը» հետամուտ կլինի խնդրին։ Ի դեպ, առաջիկայում կփորձենք ստանալ նաև վերը նշված մարմինների պարզաբանումները և խնդրի լուծման վերաբերյալ նրանց առաջարկները։

 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև
Ամենադիտված