Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են առա­ջար­կում հանգս­տյան վայ­րե­րը, և տու­ժո՞ւմ է ար­դյոք ներ­քին զբո­սաշր­ջու­թյու­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորի նախաշեմին մեր քաղաքացիների կողմից հաճախ կարելի է լսել Հայաստանում Ամանորը նշելու ցանկության մասին, որը, սակայն, վերանայվում է, երբ նրանք ծանոթանում են առաջարկվող փաթեթների գներին։ Խոսքը, մասնավորապես, Երևանից դուրս գտնվող հանգստավայրերի մասին է, որոնց փաթեթները հիմնականում ներառում են Ամանորի գալա ընթրիքը, շոու ծրագիրը, կեցության շուրջ 5 օրերը՝ մոտ 4-5 հոգու համար։ 

Փոքր ուսումնասիրություն ենք կատարել այս դաշտում և նկատել, որ այս տարի փաթեթների գները սկսվում են միջինը 700 հազար ՀՀ դրամից, տատանվում 800- 950 հազար ՀՀ դրամի սահմաններում ու հասնում անգամ ավելի քան 1 միլիոն դրամի։

 Մեր քաղաքացիներն այս առաջարկները հիմնականում համեմատում են Վրաստանի հյուրատների առաջարկների հետ ու նշում, որ շատ դեպքերում այնտեղ գներն առավել մատչելի են։

Խոսելով նախ հայաստանյան հանգստյան տների առաջարկների մասին՝ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մեզ մոտ Ամանորի օրերը տարբերվում են տարվա սովորական օրերից։ 

«Ամանորը մի փոքր առանձնահատուկ է այդ առումով։ Մեր հիմնական հանգստավայրերը սովորական ձևով չեն ներկայացնում իրենց առաջարկները։ 

Հիմնականում փաթեթային տարբերակներ են, որոնցում ներառված են նաև միջոցառումներ։ Եվ այդ տեսանկյունից գնային առումով տարբերվում են տարվա մյուս օրերից, չի բացառվում՝ նաև Վրաստանում առաջարկվող գներից։ 

Այս տեսանկյունից որոշ հանգստավայրերի գները կարող են տարբերվել, մի փոքր բարձրանալ։ 

Այդուհանդերձ, եթե համեմատենք Երևանը Թբիլիսիի հետ, չեմ կարծում, որ Երևանում ավելի թանկ կլինի։ 

Այստեղ, իհարկե, կարևոր է համեմատել համեմատելի մեծությունները։ Պետք չէ Հայաստանի բարձրակարգ հինգ աստղանի հյուրանոցը համեմատել Թբիլիսիի 2 կամ 3 աստղանի հյուրանոցների հետ ու ասել, որ այնտեղ ավելի էժան է»,-ասաց նա։ 

Նա չբացառեց, որ Երևանից դուրս գտնվող հանգստավայրերում գները կարող են մի փոքր թանկ լինել. «Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ առաջարկն էլ է տարբեր։ Բացի այդ, այնպես չէ, որ եթե թանկ են, ուրեմն դատարկ են մնացել։ 

Պահանջարկ կա, և մեր հանգստավայրերը դատարկ չեն։ Այսինքն, դրանից մեր ներքին զբոսաշրջությունը չի տուժում, մեր հանգստավայրերը զբաղված են։ 

Իսկ նրանք, ովքեր Վրաստանում կամ այլ երկրում են անցկացնում ԱՄԱՆՈՐԸ, պարզապես ուզում են նաև տարբերությունը զգալ։ Իրականում սա այդքան էլ վատ միտում չէ, ինչպես շատ հաճախ ներկայացվում է։ Մարդիկ նորություն, բազմազանություն են մտցնում իրենց հանգստի մեջ, ինչը նորմալ է։

Սա չի արվում մեր ներքին զբոսաշրջության հաշվին, որովհետև ներքինն էլ իր հերթին աճում է՝ մեր հանգստավայրերը զբաղված են լինում»։ 

Մեխակ Ապրեսյանը ոչ տոնական օրերի առումով ևս վերապահումներ ունի։ Համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե Վրաստանում հյուրանոցային ծառայություններն առհասարակ ավելի մատչելի են, քան մեզ մոտ.

 «Եթե ճիշտ համեմատություն անենք, ապա կտեսնենք, որ Հայաստանում գները մրցունակության առումով չեն զիջում Վրաստանին»։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին
Ամենադիտված