Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ Քայլ»-ի 2 պատգամավորներ անձնական երաշխավորություն կներկայացնեն կաշառքի գործով կալանավորված ԱԱԾ պաշտոնյայի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Կարեն Համբարձումյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ պաշտոնյայի` Էդիկ Ափոյանի համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Էդիկ Ափոյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

Նա նաեւ ասաց, որ Էդիկ Ափոյանի համար անձնական երաշխավորություն հայտնելու պատրաստակամություն է հայտնել նաև ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Վրեժ Արզումանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանը, տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ:

Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա չարտաքսելու դիմաց կաշառք պահանջել՝ այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից 2-ը՝ ԱԱԾ աշխատակից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 
 
 
Գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում
Ամենադիտված