Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալալ ա…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ ցանկացած խոշոր ձեռքբերման հիմքում նախևառաջ ընկած է հսկայական աշխատանք, որ իրականցնում են ոչ միայն անձամբ նրանք, ովքեր կարողացել են կոնկրետ հաջողությունների հասնել, այլև, որ խիստ կարևոր է, նրանք, ովքեր սատարել, ուղղորդել ու նեցուկ են կանգնել համապատասխան մարդկանց այդ հաղթանակներն ու ձեռբերումներն ի կատար ածելու ճանապարհին:

Հայաստանի օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ, յուր անձով իսկ վաղուց վերածվել է հայկական սպորտի բացառիկ վերածննդի կատարյալ խորհրդանիշի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպած մեծարման ու պարգևատրման երեկոյին՝ նվիրված Ռիոյի Օլիմիպիական խաղերում իրենց փայլուն դրսևորած մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին, իսկական անակնկալ էր պատրաստել ոչ միայն մեր հերոս մարզիկների, այլև ողջ հանրության համար՝ մեկընդմիշտ ապացուցելով, որ Հայաստանի ունեցած սահմանափակ հնարավորություններն ամենևին էլ արգելք չեն կարող դառնալ հայրենիքի արժանավոր զավակներին մեծարելու, բացառիկ մասշտաբների հասնող պարգևներ շնորհելու ու ըստ արժանվույնս գնահատելու ճանապարհին. ընդամենը համապատասխան կամք է պետք:

Իսկ այն, որ պարգևներն, իրապես, տիտանական մասշտաբների են, կասկածների տեղիք չի տալիս. նախ, հարկ է նշել, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, ինչպես նաև արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի, որն, ինչպես հայտնի է, աղաղակող անարդարության զոհ էր դարձել Օլիմպիական խաղերում ու միայն այդ պատճառով զրկվել ոսկե մեդալից, իսկական անակնկալ էր պատրաստել՝ անակնկալ՝ տիտանական մասշտաբների. թե՛ Արթուրը, թե՛ Միհրանը պարգևատրվեցին մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ 300 քմ տարածք ունեցող շքեղ բնակարաններով՝ Երևանի սրտում գտնվող էլիտար շենքում:

Ծառուկյանը նաև պարգևներ հանձնեց մեր մյուս օլիմպիական մեդալակիրներին՝ Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին: Մինասյանը, բացի այն, որ Սիմոն Մարտիրոսյանի հետ միասին արժանացավ 30 մլն դրամ պարգևավճարի, պարգևատրվեց նաև չորս սենյականոց բնակարանով՝ Գյումրիում: Ծառուկյանը հաճելի անակնկալի բերեց նաև ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, ով պարգևատրվեց չորս սենյականոց բնակարանով՝ Երևանում:

Պետք է նշել, որ ձեռնունայն չմնացին նաև մեր մյուս մարզիչները. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին տրվեց 10-ական մլն դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, մարզիչներ Աշոտ և Հակոբ Փիլոսյաններին՝ 5-ական մլն դրամ:

Արդարև, մեր իրականության մեծագույն հայ բարերարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի՝ հայկական սպորտի զարգացման մեջ ունեցած ներդրումն անզուգական է, անհամեմատելի: Ծառուկյանը բազմիցս է ապացուցել՝ հանուն սեփական երկրի պատիվն աշխարհով մեկ բարձր պահելու, հանուն մեր ժողովրդի արժանի զավակներին արժանին մատուցելու՝ ոչնչի առաջ կանգ չի առնում՝ անելով հնարավորն ու անհնարինը՝ արդյունքի հասնելու համար՝ չխնայելով ոչինչ, չխնայելով որևիցե նյութական միջոց. ի դեպ, իր անօրինակ նեդրումների համար երեկոյի ընթացքում Ծառուկյանը պետության կողմից պարգևատրվեց պատվո նշանով՝ մի պարգև, որն, անկասկած, Ծառուկյանը վաստակել է իր քրտնաջան աշխատանքով ու նվիրվածությամբ:

Հալալ ա…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային
Ամենադիտված