Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժեղ գոռոց լսվեց…Գոռացողը տեսել էր կախված Հայկազին». կուրսանտի սպանության գործով ընկերոջ խոստովանությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բազմակի հետաձգումներից հետո շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Դատական այս նիստն էլ սկզբում հետաձգվեց, քանի որ վատացել էր ամբաստանյալ Մովսես Ազարյանի առողջական վիճակը՝ նա բողոքում էր սրտխառնոցից, գլխապտույտից ու գլխացավից: Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանի խոսքերով՝ այս դատական նիստին Ազարյանը ներկայացել էր «սփրթնած», նրա տեսքից էլ պարզ էր, որ վատ է զգում:

Հրավիրվեց շտապօգնություն, ամբաստանյալին ցուցաբերվեց բժշկական օգնություն:

Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց, քանի որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը հայտարարեց, որ դեղեր ընդունելուց հետո իրեն լավ է զգում, կարող է ներկա գտնվել նիստին:

Վերջապես դատարան էին ներկայացվել գործով տուժող ճանաչված կուրսանտները՝ Տ. Դեմիրճյանը, Կ. Բաղրամյանը, Տ. Մանասերյանը և Ա. Սիմոնյանը: Մեկ տուժող կուրսանտ՝ Հ. Ալեքսանյանը, չէր ներկայացվել, քանի որ, ըստ ստացված գրության, փոխվել է նրա վաշտը: Վերջինիս բացակայության պայմաններում որոշվեց շարունակել դատական նիստը:

Դատարանը տուժողների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց տուժող Արտուշ Սիմոնյանը:
Նա հայտնեց, թե ամբաստանյալների, ինչպես նաև սպանված Հայկազ Բարսեղյանի հետ անմիջական շփումներ չի ունեցել: Հայկազին ճանաչել է «հեռվից»:

Արտուշ Սիմոնյանը բուն սպանության դրվագով չէ այս գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերել:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարյան մի օր կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը լսարանում խոսելու համար վիճել ու ծեծի է ենթարկել Արտուշին:

Այս դրվագի վերաբերյալ տուժողն ասաց, թե ինքը վնասներ չի ստացել՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ բարոյական, ո՛չ նյութական:

Այդ օրը լսարանում Վարազդատին հանձնարարված էր հետևել, որ լռություն պահպանվի, ինքը խոսել է՝ դասի վերաբերյալ բան է հարցրել: Վարզդատը դիտողություն է արել, դրանից իրենց միջև վեճ է ծագել՝ «լեզվակռիվ է եղել մի թեթև»:

Իրենք միայն քաշքշել են միմյանց: Քաշքշոցի ժամանակ էլ իր արդեն իսկ ճաքած շրթունքից արյուն է եկել: Իր կարծիքով՝ Վարազդատը իր շրթունքին չի հարվածել, պարզապես քաշքշոցի ժամանակ դիպել է երևի, ճաքած շրթունքն արյունահոսել է…

Արտուշ Սիմոնյանի դատաքննական ցուցմունքից կարող էր հետևել, որ ինքը տուժողի կարգավիճակ ստանալու ոչ մի պատճառ չուներ, քանի որ Վարազդատի կողմից ծեծի չի ենթարկվել, որևէ վնաս չի կրել, նույնիսկ ֆիզիկական ցավ չի զգացել:

Հայկազ Բարսեղյանի սպանության օրը՝ 2015 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը տուժող Արտուշ Սիմոնյանը օրապահ էր նշանակված:

Նա գիշերվա ժամը 1-ից սկսած՝ երկու ժամ ընդմիջումով երկուական ժամ պետք է հերթապահեր օրվա հերթապահի հետ: Նա պետք է կանգներ երկրորդ հարկի միջանցքի պահարանի կողքին: Պետք է հսկեր, որ կուրսանտները քնեին ննջարաններում, պետք է իմանար՝ գիշերը ով՝ ուր է գնացել՝ եթե նման շարժ լիներ:

Սակայն դատարանում Արտուշ Սիմոնյանը խոստովանեց, որ այդ օրը ինքը պատշաճ չի կատարել իր պարտականությունները և միջանցքի պահարանի կողքին իր երկուական ժամերը հերթապահելու փոխարեն հիմնականում… քնել է… «Հոգնած էինք»,- պատճառաբանեց Սիմոնյանը:

Ըստ Արտուշ Սիմոնյանի՝ ինքը ոչինչ չի տեսել՝ ոչ մի կուրսանտի գնալ-գնալ: Հայկազ Բարսեղյանի ննջարանը երրորդ հարկում էր, եթե ինքը արթուն լիներ ու պատշաճ կատարեր օրապահի իր պարտականությունները, կտեսներ Հայկազ Բարսեղյանին ու նրա հետ դուրս գնացողներին:

Արտուշ Սիմոնյանն ասաց, թե իր հերթապահության ժամերին, երբ ինքը հոգնած-քնած էր ննջարանում, իրեն միջանցքի պահարանի կողքին ոչ ոք չի փոխարինել, ընդհանրապես՝ միջանցքում համարյա ոչ մեկը չի եղել, չնայած պարտավոր էին առնվազն երկու հոգի լինել՝ հերթապահն ու օրապահը:

Ըստ Սիմոնյանի՝ երբ առավոտյան արթնացել են, պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանը ննջարանում չէ: Կուրսանտների մի մասը դուրս է եկել Հայկազին փնտրելու:

Ինքը՝ Սիմոնյանը, դուրս չի եկել, նա ներսից՝ վաշտի երկրորդ հարկի պատուհանից է հետևել իրադարձությունների ծավալմանը: Հանկարծ ուժեղ գոռոց է լսվել. գոռացել է նա, ով սպորտհրապարակում հայտնաբերել է Հայկազ Բարսեղյանի կախված մարմինը…

Արտուշ Սիմոնյանը նշեց, որ կողքի խոսակցություններից է լսել, որ Հայկազի սպանության համար կասկածվում են չորս կուրսանտներ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը:

Ըստ Արտուշ Սիմոնյանի՝ օրապահի ու հերթապահի պարտականությունները չկատարելու առումով Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը եզակիներից չէր. «նորմալ չենք կատարել մեր պարտականությունները, չի կարելի ասել՝ յուրահատուկ էր էդ օրը…»:

Հունվարի 29-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունվարի 30-ի ցերեկվա ժամը 15-ը կուրսանտների խումբը, այդ թվում՝ Արտուշ Սիմոնյանը, եղել է ռազմական ոստիկանությունում: Եթե չեն հարցաքննվել, գտնվել են միջանցքում, նստել են աստիճանների վրա, մեկ անգամ սնվել են՝ խաչապուրի են կերել:

Ըստ Սիմոնյանի՝ ռազմական ոստիկանությունում իրենց հարցաքննել են ինչպես ոստիկանի համազգեստով աշխատողներ, այնպես էլ քաղաքացիական հագուստով մարդիկ: Ինքը չգիտի՝ նրանք քննի՞չ են եղել, թե՞ ոստիկան:
Իրեն հարցաքննողները չէին հավատում, որ ինքը գիշերը քնած է եղել, չի հերթապահել ու չի տեսել միջանցքում կատարվող շարժը՝ ե՞րբ է դուրս եկել Հայկազ Բարսեղյանը, ովքե՞ր են եղել նրա հետ:

Ըստ կարգի՝ եթե հերթապահությունը նորմալ անցկացվեր, ապա գիշերը ննջարանից դուրս եկող ու, ասենք, պետքարան գնացող յուրաքանչյուր կուրսանտ պետք է ստորագրեր, պետք է նշվեր՝ որ ժամին է նա դուրս եկել ննջարանից, որ ժամին է վերադարձել: Հերթապահություն չի կատարվել, դուրս եկողներից ոչ ոք չի ֆիքսվել:

Օրենքով, ըստ Սիմոնյանի, գիշերը մի քանի անգամ պետք է ինստիտուտի հերթապահները ստուգեին, թե իրենք ինչպես են իրականացնում հերթապահությունը: Բայց դեպքի օրը վերջին ստուգումը կատարվել է մինչև ժամը 23-ը, դրանից հետո ոչ ոք չի ստուգել:

Արտուշ Սիմոնյանը նշեց, որ ռազմական ոստիկանությունում պատահել է, որ իր վրա գոռացել են կամ քաշել են իր թևից՝ պահանջելով, որ ճիշտն ասի: «Ուրիշ բռնություն չի եղել»,- ասաց Սիմոնյանը:

Գնել Թևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը բազմաթիվ հարցեր տվեց Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են վարվել նրա հետ ռազմական ոստիկանությունում:

Սկզբում Արտուշ Սիմոնյանը նշեց, թե բացառվում է, որ ինքը իր նախաքննական ցուցմունքներում, որոնք գրել է քննչականում՝ իր ձեռքով, ինքը գրեր բաներ, որոնք ո՛չ տեսել է, ո՛չ լսել:

Սիմոնյանն ասաց նաև, թե ռազմական ոստիկանությունում իրենց հետ բանավոր էին խոսում, այնտեղ ինքը գրավոր ցուցմունք չի տվել և այնտեղ միայն պահանջում էին՝ ճիշտն ասել, միաժամանակ նշում էին, թե իրենք ճիշտը գիտեն, նույնիսկ ասել են, որ չորս հոգի են կասկածվում…

Այնուհետև, երբ դատախազները խոսք բացեցին այն մասին , որ պետք է միջնորդեն Արտուշ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքների հրապարակման վերաբերյալ, Սիմոնյանը հանկարծ սկսեց նոր բաներ ասել:

Նա ասաց, թե ռազմական ոստիկանությունում ու դրանից հետո որոշակի ժամանակ ինքը գտնվել է վատ վիճակում. «բարոյահոգեբանական վիճակս էնքան լավ չէր, ես շփոթված էի, այդ պատճառով հետագայում քննչականում գրածս ցուցմունքի մեջ մի երկու բան սխալ եմ գրել… Հետո որ ժամանակ անցավ, ինձ մի քիչ լավ զգացի, քննիչին ասի՝ սխալ գրելու մասին, ու փոխեցի ցուցմունքս, ճիշտը գրեցի…»:

Սիմոնյանն ասաց, թե իր «բարոյահոգեբանական» վատ վիճակը կապված էր սպանության հետ: Պարտադիր չէր, որ ինքը անմիջական շփում ունեցած լիներ Հայկազ Բարսեղյանի հետ, որ նրա սպանության պատճառով իրեն վատ զգար:

Քանի որ ռազմական ոստիկանությունում գոռում էին, թևից քաշում ու պահանջում, որ իր իմացած ճիշտն ասի, ինքը, հնարավոր է, շփոթմունքից սխալ բաներ է գրել: «Կարային գոռգոռային կամ մի թեթև հրեին, դրանից էր բարոյահոգեբանական վիճակս վատանում… Ես ընկճվում էի, մտածում էի՝ գրեմ՝ ինչ սպասում են… Չէին ասում՝ մեր ասածով գրի, ասում էին՝ չի կարող պատահի, որ տեսած չլինես, ճիշտը գրի: Հարցնում էին՝ Հայկազ Բարսեղյանի, մյուս չորսի շարժը տեսե՞լ ես, կամ ընդհանրապես շարժ տեսե՞լ ես այդ գիշեր…»:

Արտուշ Սիմոնյանը նույնսկ նշեց, թե ինչ «սխալների» մասին է խոսքը. «Գրել եմ՝ իբր լվացարանի մոտից տեսել եմ՝ մարդիկ են իջնում ու նրանց նմանեցրել եմ Հայկազին ու մյուս չորսին, գրել եմ, որ նրանց դեմքերը լավ չեմ տեսել, բայց իմ հիշելով՝ իրենք են եղել…»:

Որոշ ժամանակ անց, ըստ Սիմոնյանի, երբ «շփոթվածությունն ու ընկճվածությունը» անցել են, ինքը փոխել է ցուցմունքները, ասել է, որ ոչ մեկին իրականում չի տեսել:

Գործով մեղադրողները միջնորդեցին հրապարակել Արտուշ Սիմոնյանի նախաքննական այն ցուցմունքները, որոնցում նա նշել էր դեպքի գիշերը աստիճաններով իջնող Հայկազ Բարսեղյանին ու չորս ամբաստանյալներին հեռվից տեսնելու մասին:

Կողմերը չառարկեցին, սակայն Գնել Թևոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը պահանջեց, որ դատարանում հրապարակվեն Արտուշ Սիմոնյանի նախաքննական բոլոր ցուցմունքները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն էլ միջնորդեց աշխատանքային օրվա ավարտի մոտենալու հետ կապված՝ Արտուշ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները հրապարակել հաջորդ նիստին, որ հնարավոր լինի թարմ հրապարակված ցուցմունքների վերաբերյալ անմիջապես էլ հարցեր տալ:

Դատարանը որոշեց հրապարակել Արտուշ Սիմոնյանի նախաքննական բոլոր ցուցմունքները և հետաձգեց նիստը՝ աշխատանքային օրվա ավարտի հետ կապված:

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 26-ին, կհրապարակվեն տուժող Արտուշ Սիմոնյանի նախաքննական բոլոր ցուցմունքները ու կողմերը հարցեր կտան Սիմոնյանին:

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամենադիտված