Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 «Ջիփ», 3 առանձնատուն և 3 սիրուհի պետք չէ ունենալ». Հրաչ Բերբերյանի հորդորն օլիգարխներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

168.am-ի հարցը՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին

– Պարոն Բերբերյան, կաթի փոշին էժան գներով բերում են Հայաստան այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելել էր դրա օգտագործումը, որովհետև վտանգավոր է առողջության համար, ու օգտագործում են կաթնամթերքի արտադրությունում. այս խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում։ Նաև վերջերս նշել էիք, որ գյուղացուց էժան գնով միջնորդները կաթ են գնում ու հանձնում գործարաններին. այս խնդիրը որքա՞ն ժամանակ է կա ու ինչպե՞ս պետք է կարգավորվի։

– Երկու տարի ահազանգում ենք, որ մենաշնորհային գաղափարն է աշխատում, այսինքն՝ գործարանները կանգնած են հետևում, միջնորդները գնում են գյուղերը, էժան կաթը ձեռք են բերում. 3.5% յուղայնությամբ կաթի մեկ լիտրը 100 դրամով ձեռք բերելով՝ խանութում վաճառում են 350-400 դրամով։ 6-7 կգ կաթից, եթե կաթի փոշի չեն խառնել, 1 կգ պանիր է ստացվում։ Այսինքն՝ 700 դրամ կաթի գումար են վճարում, ու ինչպե՞ս է լինում, որ այդ պանիրը հետո դառնում է 2800 դրամ, այն էլ՝ այն դեպքում, երբ հետո պարզվում է, որ պանրի մեջ կեսը կաթի փոշի է խառնված։ Եթե կաթը նոսրացվում է, ուրեմն գյուղացու մեկ լիտր կաթը խանութում դառնում է 800 դրամ. գերշահույթը նայեք։ Պարենի անվտանգությունն էլ աչքերը փակում է։ Հարյուր անգամ ասել ենք՝ գոնե նշեք, որ կեսը կաթի փոշի է, բայց ինքնահոսի թողնված վիճակ է։ Մեր թշնամի երկիրն էլ ուրախանում է, որ մենք հորմոններով հագեցած հավի միս ենք ուտում։ Եթե այսպես շարունակենք, նոյեմբեր ամսից շուկայում կհայտնվի ՌԴ-ի հավկիթը։ Որովհետև այնտեղ ինքնարժեքն էժան է, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, թանկ է։

Հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց այդպիսի բաներով պետք է զբաղվի, թե ոնց է լինում, որ, եթե նորմատիվը 3.5 կերամիավորից պետք է ստանա 1 կգ քաշը, 10 կերամիավորից է ստանում։ Թռչնաբուծությունը դառնում է վնասաբեր ուղղություն, բայց աշխատում են։ Կամ ո՞նց է լինում, որ 1 կգ խաղողից մենք կարող ենք ստանալ 1 շիշ գինի, որի ինքնարժեքը շշով, պիտակով ու դրոշմապիտակով դառնում է 350-400 դրամ, բայց խանութում հայտնվում է 2000 դրամով, այնինչ պետք է լինի մոտ մեկ դոլար։ Գյուղնախարարությունից գյուղացուն մեղադրում են շատ խաղող արտադրելու մեջ, բայց գյուղացին մեղավոր չէ, այն մարդիկ են մեղավոր, որ ձեզ նշանակել են այդ պաշտոններին։ Փոխանակ գյուղացու արտադրանքն արտահանեն, ապահովեն շուկան, այսօր մեղադրում են գյուղացուն։

Ժամանակն է եկել գործարանատերերին հասկացնելու, որ 3 «Ջիփով» պետք չի ման գալ, 3 հատ առանձնատուն պետք չի ունենալ և 3 հատ սիրուհի պետք չի պահել։ Տնտեսական լծակներ կան, որ, եթե գերշահույթ ես ստացել, բարի եղիր՝ այդ գերշահույթից հարկերդ վճարիր, որտեղից էլ մենք կսուբսիդավորենք գյուղատնտեսությունը։ Ինչո՞ւ ենք արտադրում կոնյակ, գինի, երբ մենք կարող ենք խաղողի օղի արտադրել. բուլղարական խաղողի օղին 8 դոլար արժե ռուսական շուկայում, իսկ ինչո՞ւ խաղողի հյութ չարտադրենք, արժեքը գինու հետ նույնը կլիներ, կամ ինչո՞ւ ոչ՝ խաղողի մեղր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»
Ամենադիտված