Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com-ն «Ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավշյա». Հայաստանի իշխանությանը կարող են իրենց բուռը հավաքել «սորոսիկները»» վերնագրով հոդվածում գրում է, որ «Բաց հասարակություն» կազմակերպությունը, որը հայտնի է նաև Սորոսի հիմնադրամ անունով, իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1997 թվականից։ Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին անդրկովկասյան այդ հանրապետությունում իր գործունեության 22 տարում հաջողվել է ցանել ավելի քան 50 միլիոն դոլարի «սածիլներ»։ 

Հաշվի առնելով այն, որ մեղրի տակառը կարող է փչացնել մեկ գդալ կուպրը, ներկայումս կարելի է փաստել, որ այդ փողերը ամբողջությամբ բավարարել են սորոսական կադրեր աճեցնելու և հետագայում դրանց կառավարությունում ներդնելու համար։ 

Ավելին, բացառված չէ, որ Հայաստանի իշխանությունը կարող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավշյա» մեթոդով զավթել Սորոսի մարդիկ։ 

Այն մասին, որ «Բաց հասարակություն -Հայաստան» հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, վերջերս հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ նա այս տարվա սեպտեմբերին վարչապետի հրամանով ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Այս առիթով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ Վանեցյանը խոսել է ոչ միայն այն մասին, որ Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, այլ նաև այն մասին, որ ներկայումս Հայաստանում առկա են մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են դրսից, և որը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը։ 

Նման դասավորության պայմաններում առաջ է մղվում հռետորական հարց. ի՞նչ է նշանակում ամեն բան իմանալու պարտականություն ունեցող մարդու հայտարարությունը երկրի անվտանգության սպառնալիքի մասին, որը միևնույն ժամանակ ոչինչ չի ձեռնարկել այդ սպառնալիքը կանխելու համար։ 

Այս ամենի համատեքստում տեղին է հիշել, օրինակ՝ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրանք առաջադրելու մասին։

 Հենց այդ ժամանակ էլ Սորոսի տեղական «փաստաբանները» (Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների ներկայացուցիչները) «քաղաքացիական հասարակության ակտիվիստների» հետ միասին կրծքները դեմ տվեցին սորոսական աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողին պաշտպանելու համար։ Մասնավորապես Facebook-ը հեղեղվել էր բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի, ոստիկանապետ Օսիպյանի և պաշտպանության նախարար Տոնոյանի կողմից «բյուրեղի պես մաքուր» Դավիթ Սանասարյանի դեմ հյուսված «դավադրության» մասին լուրերով։ 

Նշենք, որ ներկայումս այդ «դավադիրների» եռյակից միայն մեկը՝ Տոնոյանն է առայժմ մնա ցել իր պաշ տ ո ն ի ն ։ «СОНАР-2030» նախագծի խմբագիր, քաղաքագետ Սեմիոն Ուրալովը կարծում է, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև նրա բոլոր դաշնակից երկրներին, այդ թվում՝ նաև Ռուսաստանին, քանի որ, չնայած Հայաստանը ինքնիշխան պետություն է, բայց ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում է գտնվում, հետևաբար այդ հարցը միութենական անվտանգության հարց է։

Ըստ նրա, իրականացվում է համակարգված գործունեություն հակապետական ուղղություններով լիբերալ ժողովրդավարության առաջ մղման, տնտեսության մեջ պետության դերի դուրս մղման, արևմտյան նմանակմամբ օրենսդրության բարեփոխման ուղղություններով և այլն։ Եվ այդ ամենը վաղ թե ուշ բերելու է ներքաղաքական ճգնաժամի և պետականության կորստի վտանգի։

 Այդ ամենից բացի, Սորոսի հիմնադրամի վտանգավորությունը նաև այն է, որ այդ կառույցը զբաղվում է երիտասարդության գաղափարական արժեհամակարգի «վերակարումով», որպեսզի հետագայում նրանց ինտեգրի պետական համակարգում և նման կերպ սեփական ազդեցության գործակալների աճը ապահովի։ 

Ըստ Ուրալովի, այս ամենը «փափուկ ուժի» այն ստրատեգիան է, որը դեռևս 1960-70-ականներին ԱՄՆ-ը օգտագործել է Լատինական Ամերիկայում։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ սխալ է այն կարծիքը, թե տարիներով նստվածք տվածը անհնար է միանգամից մաքրել։ 

Ըստ նրա, երբեք ուշ չէ սկսել «դուրս մղման» գործընթացը։ 

Պարզ է, որ այս ամենը շատ խորն է նստած, բայց արմատական քայլեր սկսելն անհրաժեշտ է։ 

Օրինակ՝ Հայաստանը Ռուսաստանի օրինակով կարող է սկսել արտասահմանյան գործակալների մասին օրենքի ընդունումից։ Եվ այստեղ խոսքը ոչ միայն Սորոսի հիմնադրամի մասին է, որը նման հիմնադրամների մեջ ամենավառ արտահայտվածն է, այլ նաև մնացածների։

 Թեկուզ կարելի է օրենսդրության մակարդակով գրանցել և «գույքագրել» բոլոր նրանց, որոնք ֆինանսական օգնություն են ստանում արտասահմանից։ 

Բացի դա, պետք է ակտիվորեն զբաղվել սեփական կադրերի պատրաստմամբ, քարոզչությամբ ազգային արժեքները առաջ մղելով և այլն։ 

Եվ քանի որ Հայաստանը փոքրիկ երկիր է, պետք է այդ ամենում ընդգրկել դաշնակիցներին, քանի որ հենց դրանում է Սորոսի նման հիմնադրամների ուժը, այսինքն՝ նրանք ցանցային կազմակերպություններ են և աշխատում են ամբողջ աշխարհով մեկ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք 2018 թվականի Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հենց այդ հիմնադրամի ձեռքի գործն է, միանշանակ դժվար է ասել առանց խոր վերլուծության։ 

Բայց ինչպես հուշում են հետխորհրդային տարածքում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունները՝ Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա և անգամ Ռուսաստան, այսպես, թե այնպես, Սորոսի հիմնադրամը այս կամ այն կերպ ընդգրկված է եղել այդ ամենում՝ երբեմն ակտիվ, իսկ երբեմն էլ ուղղակի աջակցողի դերում։ 

Այսպիսով, կրկնենք, որ Հայաստանում մինիմում պետք է ուժեղացնել արտասահմանյան հիմնադրամների և կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունը, իսկ մաքսիմում՝ պարզապես Սորոսին դուրս վռնդել, քանի որ այնտեղ, ուր Սորոսը ներկա է, միշտ էլ առկա է իրական վտանգ ինչպես բուն այդ երկրի, այնպես էլ նրա շրջապատի համար։

Կամո Խաչիկյան

 
 
 
Իրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված