Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք. Սամվել Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում և Գյումրիում ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում մարդիկ անցնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում են: Այս շարժական կլինիկաները, սակայն, միայն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը չէ, որ աշխատում են: Դրանք աշխատում են ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակի և տոնական օրերից, ըստ նախապես կազմված ժամանակացույցի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«3 շարժական կլինիկաները մեկնում են Հայաստանի տարբեր մարզեր, գյուղական համայնքներ, որտեղ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները հասանելի չեն: Մենք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում ենք բժշկական այլ ծառայությունների փաթեթի շրջանակում, մասնավորապես՝ այցելուներին առաջարկվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունից բացի անցնել նաև հեպատիտ Բ, Ց և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություն: Իրականացվում են նաև ուլտրաձայնային հետազոտություններ: Բոլոր հետազոտություններն անանուն են և անվճար», - ասաց Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ շարժական կլինիկաների աշխատանքը պահանջված է, ինչի մասին վկայում է դիմողների թիվը:

«Շարժական կլինիկաները այցելել են շուրջ 350 գյուղական ու քաղաքային համայնք: Ընտրվել են այն համայնքները, որոնք ամենախիտն են բնակեցված և որտեղ ավելի շատ է աշխատանքային  միգրացիան: Այս 6 տարիների ընթացքում մենք ավելի քան 70 000 հետազոտություն ենք անցկացրել, և ավելի քան 130 000 մարդ անցել է մոտիվացիոն խորհրդատվություն, այսինքն՝ իրազեկվել է ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին», - նշեց նա:

Անդրադառնալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությանը՝ Սամվել Գրիգորյանը նշեց, որ 1988 թվականից 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք։ Մասնագետի խոսքով՝ չնայած Հայաստանը գտնվում է ՄԻԱՎ վարակի բարձր աճի տեմպեր ունեցող տարածաշրջանում, այնուամենայնիվ, ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը մեր երկրում մնում է կայուն ցածր:

«ՄԻԱՎ-ով վարակվածների 69%-ը տղամարդիկ են, իսկ 31%-ը ՝ կանայք: Վարակը ավելի հաճախ հանդիպում է 25-39 տարեկանների մոտ: Վերջին 5 տարիների կտրվածքով դեպքերի 56%-ը արձանագրվում է աշխատանքային միգրանտների շրջանում, մոտ 10%-ն էլ նրանց կանայք են. այսպիսով՝ դեպքերի 66%-ը պայմանավորված է աշխատանքային միգրացիայով: Եթե բացարձակ թվով նայենք, ամենաշատ դեպքերը գրանցված են Երևանում, իսկ եթե 100 հազար բնակչի հաշվով դիտարկենք, ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է», - ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը:

Սամվել Գրիգորյանը հայտնեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է։ Այս պահի դրությամբ նրանց 78%-ը ունեն ախտորոշում, և նպատակ կա մյուս տարի այդ թիվը հասցնել 90-ի:

«Այս 90%-ները միջազգային թիրախներ են՝ ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին: Գոյություն ունի 3 «90»-երի թիրախ. առաջին թիրախն այն է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին և ունենա ախտորոշում: Հաջորդը, որ ախտորոշում ունեցող մարդկանցից 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում (Հայաստանում այդ բուժումը ստանում է ախտորոշված մարդկանց 78%-ը): Երրորդ թիրախն էլ հետևյալն է. բուժում ստացող մարդու արյան մեջ վիրուսի քանակն այնքան քիչ պետք է լինի, որ լաբորատոր հետազոտությամբ չհայտնաբերվի: Այս ցուցանիշով էլ մենք հասել ենք 86%-ի: Այսպիսով, Հայաստանն ընդհուպ մոտեցել է 90-երի միջազգային ցուցանիշներին և նպատակաուղղված, շարունակական գործողությունների արդյունքում կարող է դրանց հասնել 2020 թվականի ավարտին», - ասաց նա:

 

Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել
Ամենադիտված